o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսկական դուխովները լռում են, բայց համբերությունն էլ վերջ ունի. Անդրանիկ Նիկողոսյան

22.04.2020 14:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Իսկական դուխովները լռում են, բայց համբերությունն էլ վերջ ունի. Անդրանիկ Նիկողոսյան

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերները նվիրում է հիասթափվածներին եւ, ի վերջո, ներկայացրեց «Մեծ հիասթափության» մոդելավորումը, որտեղ տեղ գտան ինչպես շարքային ՀՀ քաղաքացիները, այնպես էլ հոգեւորականներն ու Սփյուռքը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Դուք կին ընդդիմադիր գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«ԸՍՏ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ԱՄԲՈՂՋ  ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՀԻԱՍԹԱՓՎԱԾ»

– Պարոն Նիկողոսյան, հայաստանյան իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այլեւս ոչ թե սեւերի ու սպիտակների է բաժանում հանրությունը, այլ` հիասթափվածների խմբերի: Ի՞նչ կասեք այս մասին:

– Բնականաբար, վարչապետը շատ լավ տեսնում է իրական պատկերը եւ նաեւ մատնանշում է, թե ովքեր են իրենից հիասթափված: Եթե ուշադիր նայենք վարչապետի ներկայացրած ցուցակը, կտեսնենք, որ ամբողջությամբ այն կազմում է հենց ողջ հայ ժողովուրդը՝ իր տարբեր շերտերով՝ սկսած լրագրողներից վերջացրած գիտնականներով, պետական ապարատի ծառայողներով: Այսինքն՝ այդ տրամաբանությամբ, ըստ վարչապետի, ստացվում է, որ ամբողջ Հայաստանի ժողովուրդը հիասթափված է իրենցից: Որեւէ մեկը Նիկոլ Փաշինյանի անձի հետ խնդիր չունի, բայց բոլորը հիասթափված են տեղի ունեցող երեւույթներից, որի անմիջական պատասխանատուն իր ձեւավորված նոր կառավարությունն է:  Ու դեռ ասում է, թե «ժողովուրդը կարող է ցանկացած պահի նոր հեղափոխություն անել, մեզ էստեղից քշել»: Այդ ցուցակից դուրս էլ ուրիշ ժողովուրդ ունե՞նք, նախկին իշխանավորը, օլիգարխը կամ հոգեւորականը հայ ժողովուրդ չէ՞: Բա էլ ժողովրդի ո՞ր հատվածն է, որը  հիասթափված չէ:

– Հավանաբար նրանք, ովքեր, ինչպես Փաշինյանն է պնդում, ի տարբերություն հիասթափվածների, նոր Հայաստանում ստեղծված արժեքների մեջ իրենց դիսկոմֆորտ չեն զգում: Ձեր կարծիքով՝ որո՞նք են այդ նոր արժեքները:

– Մեր իրական արժեքները հազարամյակներով են պահպանվել, եւ այդ թվում՝ հայ  եկեղեցին մեր ժողովրդի անձնագիրն է, մեր ինքնությունն ու ով լինելն է: Ինչպե՞ս կարող է հազարամյակներով մեր արժեքները չփոխվել, բայց այս երկու տարվա մեջ փոխարինվել «Նոր Հայաստան, նոր մտածելակերպով»: Այդ մտածելակերպը որոշակի մարդկանց մոտ է փոխվել, իսկ մենք մնացել ենք հայ, որովհետեւ դարերով պահպանել ենք մեր արժեքները, հայ եկեղեցին ու հայոց պատմությունը, ինչը շարունական եկել եւ հասել է մեզ: Այդ ընթացքում բազմաթիվ մարտահրավերներ ենք ունեցել, փորձություներով ենք անցել, բայց մինչեւ այսօր մնացել ենք հայ, որովհետեւ մեր արժեքներն են մեզ պահել: Եթե եկել է մի «նոր» Հայաստան, որն այլ արժեքներ ունի, եւ միայն իրենք գիտեն, թող այդ արժեքների մասին խոսեն, մենք էլ իմանանք: Ո՞վ կարող է մեր տեղը որոշել, թե պետք է ինտեգրվենք ինչ-որ արժեքների, որը մերը չէ:

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈւՆԸ ՄԵԿՈՒՍԱՑԵԼ Է ԱՇԽԱՐՀԻՑ»

– Կարելի՞ է ասել, որ Փաշինյանն ինքն էլ հիասթափված է իր իսկ ձեւավորած պետական ապարատից, քանի որ որակումներ է հնչեցնում, թե կան նախկին իշխանության «մնացուկներ»: Ըստ Ձեզ` ովքե՞ր են այդ «մնացուկները»:

– Այդ հայտարարության մեջ նույնպես տրամաբանություն չեմ տեսնում: Ներկայիս կառավարության 90 եւ ավել տոկոսն ամբողջությամբ նախկինում եղած պաշտոնյաներն են՝ սկսած բարձրաստիճաններից վերջացրած շարքային աշխատողներով: Այդ տրամաբանությամբ կարող ենք ասել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք 12 տարի ինչքան հայ ժողովուրդն ապրել է, հիմա նախկին իշխանության «մնացուկներ են»: Այսինքն՝ ստացվում է, որ ինքն էլ Սերժ Սարգսյանի ժամանակվա ընդդիմադիր դաշտից եկած «մնացո՞ւկն է»:

Մեր թեստը ցավոք դրական է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

– Եվս մի ուշագրավ հայտարարություն է արել վարչապետը՝ նշելով, որ պարտադիր չի, որ այս նոր իշխանություն-ժողովուրդ հարաբերության մեջ իշխանությունը լինի հաղթող, ընդհակառակը՝ ինչ-որ տեղ պետք է զոհ լինի: Սա արդարացո՞ւմն է երկու տարվա իշխանության տապալման:

– Ոչ թե արդարացում է, այլ Փաշինյանն անկեղծանում է եւ հասկանում, որ աշխարհում տիրող մարտահրավերներին այլեւս, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» ընդունած արժեքներն եւ գաղափարախոսությունները զուգահեռ չեն քայլում: Այսօր ոչ միայն Փաշինյանի կառավարությունն է մեկուսացել աշխարհից, այլ նաեւ Հայաստանը՝ հայ ժողովրդի հետ միասին: Մենք ոչ միայն Հայաստանում խնդիր ունենք, այլ բավականին լուրջ խնդիրներ ունենք ամբողջ Սփյուռքով մեկ: Եվ այս իրականության հետ Հայաստանի իշխանությունը պետք է համակերպվի եւ ծառայի ժողովրդին: Չմոռանանք նաեւ, որ Սփյուռքում ապրող ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ կան: Ովքե՞ր են այսօր զբաղվում Սփյուռքի խնդիրներով, տեղյա՞կ են, թե ՀՀ քաղաքացիներն ինչ խնդիրներ ունեն օտարության մեջ:

«ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ  ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻՇՏ ԷԼ ԲԱՑԱՀԱՅՏ Է ԵՂԵԼ»

– Ի դեպ, Փաշինյանը հստակ ակնարկեց, որ այլեւս սփյուռքյան կառույցների կարիքը չկա, քանի որ նա կարողանում է Ֆեյսբուքում լայվ (ուղիղ եթեր) անել եւ ուղիղ կապ հաստատել ողջ սփյուռքահայության հետ, ինչի համար էլ հիասթափված են նաեւ սփյուռքահայ գործիչները. 

– Մենք իրականությունից շատ հեռու ենք գնում: Սփյուռքը երկու հիմնական շերտերից է բաղկացած© մի մասը տարբեր երկրներում ապրող տվյալ երկրի քաղաքացիներն են, որոնք ազգությամբ հայ են, նրանց մտածելակերպն ուրիշ է: Նրանք Հայաստանը համարում են իրենց պատմական հայրենիքը, բայց ընդունում են, որ այն երկրի քաղաքացիներն են, որտեղ ապրում են: Սփյուռքում ունենք նաեւ հայեր, որոնք վերջին ժամանակներում են Հայաստանից մեկնել, ապրում են օտարության մեջ, բայց պահպանել են իրենց ՀՀ քաղաքացիությունը: Նրանց մոտ առկա են բոլորովին այլ խնդիրներ եւ ունեն ուրիշ մտածելակերպ, Հայաստանը նրանց համար լրիվ ուրիշ արժեք է: Ու կանգնել ասել, թե սփյուռքյան կառույցները  կապ չունեն, մի ուղիղ լայվով է որոշվում ամեն ինչ, ուղղակի հնարավոր չէ պատկերացնել: Մեր Սփյուռքն այնքան բազմաշերտ է, օրինակ, շատ մեծ տարբերություն կա ՌԴ-ում ապրող հայկական Սփյուռքի եւ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում ու Իրանում ապրող հայ համայնքի միջեւ: Ամեն մի համայնքի հետ յուրահատուկ մոտեցում է պետք, ամեն մի տարածաշրջանն իր յուրահատկությունն ունի՝ իր խնդիրներով հանդերձ: Տարիներ շարունակ բոլոր երկրներում ապրող հայկական համայնքների հետ ուղիղ համագործակցություն է եղել տարբեր մոտեցումներով, դրա համար Սփյուռքը միշտ համախմբված է եղել հայրենիքի շուրջը: Ընդ որում՝ հիմնական համախմբման  կարեւորագույն օղակը եղել է Հայոց եկեղեցին: Մենք չունենք Սփյուռքում որեւիցե հայ համայնք, որտեղ չունենանք հայկական եկեղեցի: Եվ Սփյուռքի բոլոր շերտերն էլ պատմական հայրենիքի հետ կապված են նախեւառաջ եկեղեցով:  Մինչդեռ այսօրվա մոտեցումները կբերեն նրան, որ ժամանակի ընթացքում այլեւս չի պահպանվի հայկական Սփյուռքը, ինչը շատ վտանգավոր է:

– Ըստ Ձեզ` վերջին օրերին եկեղեցու դեմ սկսված արշավը պայմանավորված էր Վեհափառ Հայրապետի արձագանքո՞վ՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, թե՞ սա, պարզապես, առիթ էր արդեն բացահայտ հարձակումների համար:

– Եկեղեցու դեմ  հարձակումները վերջին երկու տարիների ընթացքում միշտ էլ բացահայտ են եղել, պարզապես, սա եւս մի ավելի վառ օրինակներից մեկն է: Ոմանք չարությամբ են լցված Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, հետեւաբար նաեւ չենք էլ կարող բացառել, որ վաղը կամ մյուս օրը կարող է լինել մի ուրիշ առիթ: Եթե այսպես շարունակվի, այդ տեսակ առիթներ դեռ շատ կունենանք: Մինչդեռ պետք է հասկանան, որ հայ ժողովուրդն իր եկեղեցուց երբեք չի կտրվել եւ չի կտրվելու: Այսօր շատ մարդիկ չեն արձագանքում, չեն խոսում Հայաստանում տեղի ունեցող երեւույթների մասին, բայց բոլորին միաբանում է եկեղեցին:  Հիշեք, որ ամեն Աստծո կիրակի առավոտ բոլորս Սփյուռքում գնում ենք եկեղեցի: Մենք ինչքան եկեղեցուց կտրվենք, այնքան հեռանալու ենք մեր ինքնությունից: Իսկ թե ուր են մեզ տանում Հայաստանում իշխանության եկած մի խումբ անհասկանալի մարդիկ՝ իրենց նոր «արժեքներով», չգիտենք:  Մեր ժողովուրդն ինչքան տաղանդավոր ու իմաստուն է, այդքան էլ համբերատար է, բայց այդ համբերությունն էլ վերջ ունի: Ասում էին՝ դուխո՞վ. Հայ ժողովուրդը շատ «դուխով» զավակներ ունի Հայաստանում ու դրսում,  բայց իսկական դուխովները համեստորեն առայժմ լռում են եւ ուշադիր հետեւում՝ զարմանալով, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Երբ իսկական դուխովները սկսեն խոսել, տեղներից շարժվել, վստահ եղեք, որ նրանցից որեւէ մեկը կարիք չի ունենա` գլխարկ դնելու՝ վրան էլ գրած՝ դուխով: 

Կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը, Փաշինյանն ուղղակի պատասխանատվություն է կրում․ Անդրանիկ Թեւանյան

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՄԻ ԳՈՒՅՆ, ՈՐԻ ՎՐԱ ԳՐՎԱԾ Է՝ ՀԱՅ»

- Երբ ժողովուրդը հիասթափված է վարչապետից, վարչապետն էլ՝ ամենքից: Ի՞նչ է լինելու հետո: 

- Պետք է բոլորը գիտակցեն, որ մեզ հիմա միաբանվել է պետք, որովհետեւ ունենք մեկ թշնամի, որին պետք է հաղթել, քանի սա դեռ չենք գիտակցում, մեր խնդիրները գնալով ավելի ու ավելի են խորանալու: Համավարակի մասշտաբների թափը գնալով ավելանում է, Հայաստանը պետք է օպերատիվ արձագանքեր տեղի ունեցող գարծընթացներին, այլ ոչ թե վարչապետի մակարդակով ասեր՝  կորոնավիրուսն ո՞ւմ շունն է: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, ու կորոնավիրուսը չի հարցնում՝ սե՞ւ ես, թե՞ սպիտակ, կուսակցակա՞ն ես, թե՞ անկուսակցական, «թավշյա հեղափոխության» մասնակից ե՞ս, թե՝ ոչ, նիկոլակա՞ն ես, թե՞ սերժական: Եվ եթե մարդիկ մտածում են, որ մի շաբաթ կամ 10 օր հետո կավարտվի այս ամենը, ապա սխալվում են. աշխարհն այլեւս փոխված է:  Այնպես որ, սա շատ մեծ հարթակ է՝ միասնական թշնամու դեմ համախմբված պայքարելու համար: Կորոնավիրուսը ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհով մեկ միաբանվելու առիթ է դարձել: Հիշեք, որ 1941-45 թթ-ներին  Հայրենական պատերազմի ժամանակ ամբողջ Խորհրդային միության ժողովուրդները համախմբեցին, պայքարեցին միասնական թշնամու դեմ եւ կերտեցին հաղթանակ մայիսի 9-ով: Իմ կարծիքով՝ այս թշնամու դեմ միասնական պայքար է լինելու:

- Եկեք իրատեսական լինենք՝ սա ցանկությունների դաշտից է, որովհետեւ այսօր երկրի թիվ մեկ պաշտոնյայի կողմից ոչ թե համախմբման, այլ բաժանարար գծերի մասին հայտարարություններ են հնչում…

- Մենք չունենք սեւեր ու սպիտակներ, ինձ համար բոլորս հայ ժողովրդի զավակներ ենք: Պետք չէ մեզ պառակտել սեւերի ու սպիտակների, գույների եւ բազմագույների, մենք ունենք մի գույն, որի վրա գրված է՝ հայ: Բազմիցս կոչով եմ հանդես եկել, որ այս ժամանակահատվածում մեր միակ փրկությունը միաբանությունն է, որ կարողանանք դիմակայել աշխարհում տեղի ունեցող մարտահրավերներին: Պառակտվելով, չարախոսելով, բարեկամների մեջ թշնամիներ ման գալով՝ մենք երբեք լավ օրվա չենք հասնի: Եթե կարծում են, թե արտակարգ դրությունը կավարտվի եւ Հայաստանում կյանքն էլի նույն հունով կընթանա, սխալվում են, գնալով ավելի վատ է լինելու: Հիմա շատ ծանր, դժվար, լարված, պատմական ժամանակ ենք ապրում, որը հղի է  անկանխատեսելի հետեւանքներով: Մենք այլեւս չենք վերադառնալու այն Հայաստանը, որը ապրել ենք մեկ ամիս առաջ, չենք տեսնելու այն Հայաստանը որը եղել է երկու կամ 25-30 տարի առաջ: Ունենք իրականություն, որին պետք է նայել  բաց աչքերով:

- Հակառակ դեպքում, ոչ թե իշխանությունը «սամասուդ» կանի, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, այլ երկրի առաջ ծառացած մարտահրավերնե՞րը:

- Չգիտեմ՝ ով ում է «սամասուդ» անում, սա թողնենք, մի քիչ լիրիկական է հնչում, բայց հիշենք նաեւ, որ կորոնավիրուսից բացի, ունենք նաեւ տարածաշրջանում այլ տեսակի թշնամիներ: Հետեւաբար, այս ձեւով շարունակել չի կարելի, որովհետեւ ոչ միայն պառակտվում է հայաստանյան հասարակությունն, այլ նաեւ նույն պառակտվածությունը տեղափոխվում է Սփյուռք: Իսկ սա նշանակում է, որ հեռանում ենք մեր արմատներից, մեր հայ տեսակից, ինչը շատ վատ հետեւանքեր է ունենալու: Ի՞նչ ռազմավարություն է Հայաստանի նոր կառավարությունը վերցրել եւ այս ամենի դեմ ինչպե՞ս են պայքարելու: Աշխարհի գերհզոր տերություններն անգամ այս պահին շատ մեծ դժվարությամբ են ռազմավարություն մշակում նույնիսկ մեկ ամիս կամ մեկ շաբաթվա կտրվածքով: Շատ դժվար է այսօր կանխատեսել, թե Հայաստանում ինչ ենք ունենալու մեկ ամիս հետո: 

Ի՞նչ սրտով ես կարողանալու ժպտալ, ուրախանալ, պարել, եթե գիտակցես, որ Նիկոլ-վարչապետից դարձել ես Նիկոլ-վիրուսապետ. Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА