o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամենահատկանշականը պապիկիս տուն վերադառնալու պատմությունն է. Տաթեւիկ Հայրապետյան

22.04.2020 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Ամենահատկանշականը պապիկիս տուն վերադառնալու պատմությունն է. Տաթեւիկ Հայրապետյան

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում մասնակցությունն է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՏԱԹԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հորական պապը:

ԿԳՄՍ նախարարի գլխին նոր «սեւ ամպեր» են կուտակվում

Պապս՝ գվարդիայի կապիտան Լազար Համբարձումի Հայրապետյանը, ծառայել է Խորհրդային բանակում 1937-1946 թվականներին: 1939 թվականին մասնակցել է Մոնղոլիայում Խալխագետի, կամ ինչպես պատմության մեջ է հայտնի՝ «Խալխին-Գոլի» կռիվներին, ճապոնական բանակի դեմ: 1945-ին մասնակցել է Վարշավայի ազատագրմանը, այնուհետեւ 277 գվարդիական դիվիզիայի շարքերում մասնակցել է Բեռլինի պատմական գրավմանը: Ծառայության երկար տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ շքանշանների ու մեդալների, այդ թվում՝ «Կարմիր աստղ» շքանշան, «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Բեռլինի գրավման համար», «Վարշավայի ազատագրման համար» մեդալներին:

​​​​​​​«Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել. Ռոբերտ Մարգարյան

Ի՞նչ հուշեր ունեք նրա հետ կապված, ի՞նչ է պատմել պատերազմից Ձեզ կամ Ձեր հարազատներին:

Ծառայության տարիներից շատ հուշեր են պահպանվել, սակայն ինձ համար ամենահատկանշականը պապիկիս տուն վերադառնալու պատմությունն է: Բեռլինի գրավումից հետո, երբ Սովետական բանակի սպաներին ժամանակավոր բնակության են տեղավորել գերմանական տներում, պապս մոտ մեկ տարի ապրել է մի կնոջ տանը, որը ժամանակին եղել է Հիտլերի դայակը:

Հայ-վրացական վերջին սկանդալներն ինչպես կազդեն միջպետական հարաբերությունների վրա

Հետագայում, դեռ սովետական տարիներին Գերմանիա գնացած մի զբոսաշրջիկ պիտի պատմեր, որ այդ տանը դեռ ազատ էր մնում պապիկիս զբաղեցրած սենյակը, իսկ պատից իր լուսանկարն էր կախված: Այդ տարիներին պապիկս, մերժելով ծառայությունը Մոսկվայում շարունակելու առաջարկը, հաստատապես որոշում է վերադառնալ Հայաստան, քանի որ մտադիր էր ամուսնանալ հայուհու հետ եւ ստեղծել հայկական ավանդական ընտանիք: Իր տան տիրոջից գնում է «Օպել» մակնիշի մեքենա, դրանով անցնելով ողջ Եվրոպան, Բեռլինից երկար ու ձիգ ճանապարհներով հասնում է մինչեւ հայրենի Զանգեզուր, Տեղ գյուղ: Վերադառնալու օրը իսկական տոնախմբություն է դառնում համագյուղացիների համար, ովքեր ոչ միայն տեսնում եւ ուսումնասիրում են այդ տարիների համար առանձնակի շքեղություն հանդիսացող մարդատար մեքենան, այլեւ համտեսում Եվրոպայից բերված բազմազան քաղցրավենիքները, որոնցով լի էր մեքենայի թափքը: Այս մեքենան, որը առաջին մարդատար սեփական մեքենան էր Գորիսի շրջակայքում, դեռ երկար կմնա համաքաղաքացիների եւ հատկապես մեր ընտանիքի անդամների հուշերում:

Գործող մեծամասնության հետ գնալ կառավարությունում աշխատելու` աբսուրդի ժանրից է. Էդմոն Մարուքյան

Մինչեւ ե՞րբ է ապրել Լազար պապը:

Պապիկս մահացել է 1988 թվականին, նոյեմբերի 24-ին, ծնողներիս ամուսնությունից ընդամենը օրեր անց, այդպես էլ չտեսնելով իր որդու առաջնեկին՝ ինձ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА