o C     07. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ ԷԼ ՉԿԱՆԳՆԵՑՐԵՑ

22.04.2020 22:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ ԷԼ ՉԿԱՆԳՆԵՑՐԵՑ

Բայց ինչո՞ւ Փաշինյանն այս պահին որոշեց խոստովանել, որ սորոսների հետ հարաբերությունները ծայրահեղ սրվել են: Իհարկե, այս հարցի պատասխանը մեծ մասամբ պետք է ներքաղաքական ինտրիգների հարթությունում փնտրել: Սակայն դեպի Արցախ տանող հետք եւս նկատելի է:

ՆԻԿՈԼԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ

Այն, որ Նիկոլը նպաստեց Արցախի ընտրություններում սորոսական թեկնածուի պարտությանը եւ, առհասարակ, Արցախում սորոսական հեղաշրջմանը՝ ժամ առաջ ընդունելով եւ ճանաչելով Արայիկ Հարությունյանի հաղթանակը, շատ բանի մասին էր ակնարկում: Թե ինչ էին ուզում սորոսականներն Արցախից, շատ է խոսվել, չկրկնենք: Բայց եթե ընտրություններում պարտվելուց հետո բանակցային գործընթացը մինչկորոնավիրուսային տեմպերով  վերականգնվի, եւ մոտ հեռանկարում կուրվագծվի արցախյան սահմաններին ռուսական խաղաղարարների ի հայտ գալու հեռանկարը, ապա դա արտաքին սորոսների համար մեկ բան կնշանակի՝ պարտություն հարավկովկասյան տարածաշրջանումԵվ ահա, արցախյան ընտրությունների ավարտը սորոսական նախագահացուի պարտությամբ հենց բանակցային գործընթացն է, որ կարող է ակտիվացնել: Ընդ որում, դա կարող է Նիկոլի համար եւս միանգամայն անցանկալի ընթացք լինել, բայց, ինչպես ասում են, կա «չարյաց փոքրագույնի» գաղափարըԻսկ որ արցախյան գործընթացը կարող է ակտիվանալ նաեւ կորոնավիրուսային իրավիճակում, պարզ դարձավ օրերս, երբ նախ՝ արցախյան թեմայով մի շարք հայտարարություններով հանդես եկավ ՌԴ ԱԳՆ-ի մամուլի խոսնակը: Դրան էլ հետեւեց Լավրովի հեռախոսազրույցը Մնացականյանի եւ Մամեդյարովի հետ, եւ այստեղ եւս առանցքը հենց արցախյան թեման էր: Վերջապես, հազիվ էր հայտնի դարձել, որ հեռախոսազրույցներին արագորեն հաջորդելու է համանախագահների մասնակցությամբ Մամեդյարով-Մնացականյան «տեսահանդիպումը», որ Լավրովն անսպասելի բացեց բոլոր խաղաթղերը՝ հայտարարելով. «Կան «Մադրիդյան սկզբունքներ», Ռուսաստանի Դաշնության կողմից 2010-11 թվականներին պատրաստված փաստաթղթեր, այսպես կոչված «Կազանյան փաստաթղթեր»: Կա մի նախագիծ, որը համանախագահների մասնակցությամբ պատրաստվել է նախորդ տարվա ապրիլին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման հիման վրա: Այս նախագիծը տարածված է եւ այժմ ակտիվորեն քննարկվում է: Այդ փաստաթղթերում արտացոլվել է հակամարտության փուլային լուծումը: Առաջին փուլը ներառում է առավել հրատապ խնդիրներ, Լեռնային Ղարաբաղին հարակից մի շարք շրջանների ազատագրում եւ տրանսպորտային, տնտեսական շրջափակման եւ այլ հաղորդակցությունների վերացում...»:

Լավրովը Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է իր ու Շոյգուի` Թուրքիա կատարելիք այցի հետաձգման մասին

Պահո, իսկ Մնացականյանն ու Նիկոլը համոզում էին, թե ոչ մի փաստաթուղթ էլ չկա: Իսկ Լավրովն ասում է՝ կա: Ընդ որում, այստեղ արդեն մեղքը «նախկին հանցավոր ռեժիմի» վրա չես գցի. ըստ Լավրովի, դրանք պատրաստվել են անցած տարի, այսինքն՝ Մնացականյանի մասնակցությամբՄնացականյանը փորձեց պատասխանել՝ բառերի մի հսկա կույտ իրար հետեւից շարելով: Մինչդեռ նա ընդամենը հինգ բառ պետք է ասեր՝ «Լավրովի ասած փաստաթուղթը գոյություն չունի», այսինքն՝ որ ՌԴ ԱԳ նախարարը կեղծ տեղեկություն է տվել: Սակայն Մնացականյանը նման բան այդպես էլ չասեց՝ դրանով  էլ հաստատելով, թե իրականում բանակցություններն ինչ վիճակում ենԼավրովի այս ծանր հրետակոծությունից հետո նախատեսված «ժամանակակից» ձեւաչափով՝ տեսակապով Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից արդեն էական սպասելիքներ չկային էլ. ամեն ինչ պարզ էր: Սակայն այդ եւ հիշատակված նմացած բոլոր փաստերն ու դրանցից բխող ազդակներն արդեն իսկ շատ բան են ասումՆախ նկատենք, որ դժվար չէ կռահել, թե այս տիպի հանդիպման նախաձեռնությունը որտեղից է գալիս: Լավրովի նման ակտիվությունն արդեն իսկ շատ բան է բացատրում: Գումարենք նաեւ որոշ տրամաբանական հանգամանքներ: ԱՄՆ-ում ներկայումս ներքին լարվածությունն աճում է աչքի առաջ, արդեն մինչեւ իսկ  քաղաքացիական պատերազմի հավանականության մասին են խոսում, եւ այս պայմաններում հազիվ թե Պետքարտուղարության ուշքն ու միտքը Արցախը լինի: Նույն վիճակն է Ֆրանսիայում. այստեղ էլ օրակարգում են Եվրամիության փլուզման հավանականության մասին խոսակցությունները, ֆրանսիական արտաքին քաղաքականությունը լիովին կենտրոնացած է այդ կարգի խնդիրների վրա, եւ ՄԽ-ում ֆրանսիական համանախագահը եւս ինչ-որ արցախյան տեսակոնֆերանսներ նախաձեռնելու անձնական ցանկություն հաստատ չէր ունենաԱյսինքն, որ բանակցային այս ակտիվացման նախաձեռնությունը գալիս է Մոսկվայից, գրեթե կասկածի առիթ չկա: Ինչո՞ւ, ընդամենը հիշեցնելու համար, որ թեման փակված չէ՞. դրա  համար հեռախոսազրույցները բավական կլիներ: Բայց երբ դրան ավելի ակտիվ գործողություններ են հաջորդում, ապա այստեղ մեծ հավանականություն է ստանում այս հարցը՝ իսկ ո՞վ ասաց, որ Մոսկվան արցախյան գործընթացին չի նայում ներկայիս գլոբալ իրավիճակի համատեքստում: Տրամաբանություն այստեղ կա. արցախյան գոտում խաղաղարար զորքերի տեղակայումը, անշուշտ, Մոսկվայի համար մի շարք ռազմավարական հարցեր է լուծում: Իր հարավային սահմանների ամրապնդում՝ հարավկովկասյան տարածաշրջանում այդկերպ դիրքերի էական ամրապնդման միջոցով: Վերահսկողության նկատելիորեն ավելի բարձր մակարդակ նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Թուրքիայի ուղղությամբ: Եվ ամենակարեւորը. ներկայումս մյուս համանախագահ երկրների մոտ այնպիսի իրավիճակ է, որ արցախյան ուղղությամբ նրանց հետաքրքրվածությունն ակնհայտորեն նվազագույն մակարդակի վրա է, ինչը Մոսկվայի համար աննախադեպ առիթ է՝ իր համար նախընտրելի սցենարներին հասնելու համար: Ուստիեւ, պետք է գործընթացն ակտիվացնելՎերադառնանք Նիկոլին: Նման ակտիվացումը հազիվ թե նրա սրտովը լինի. դրա հեռանկարում Ալիեւի հետ անձնական հանդիպումներն են՝ համանախագահների  ներկայացրած օրակարգով: Մինչդեռ ժամանակ ձգելու պատճառաբանություն արցախյան ընտրություններից հետո գործնականում չունի, եւ Լավրովի հիշատակված գերկոշտ տոնայնությունն էլ դրա վկայությունն է: Այսինքն, պետք է վերջնական կարծիք հայտնի ներկայացված օրակարգի մասին, եւ այս  դեպքում «չարյաց փոքրագույն» տարբերակը նրա համար դրական կարծիքն է, հաշվի առնելով, որ հակառակ դեպքում հակադիր՝ արեւմտամետների թեւի հետ առկա խորքային հակասությունների պարագայում Մոսկվայի հետ թշնամանքի հերթական ալիքը  նրա համար կվերածվի «երկու ճակատով պատերազմելու» պարտադրանքի: Ընդ որում, սորոսականների թեւում եւս նման հեռանկարը հասկանում են, եւ կարծես միակ տարբերակ է դառնում Նիկոլին փոխարինող գտնելը: Իսկ դա Նիկոլի համար կարող է վատթարագույն տարբերակը լինել. հեռանալ, երբ թշնամական հարաբերությունների մեջ ես համաշխարհային բոլոր հիմնական բեւեռների հետ, կնշանակի, որ աշխարհում ոտք դնելու մեկ ապահով տեղ անգամ չես գտնի: Անգամ Կանադայում, ինչքան էլ, որ Նիկոլը նրանց ղեկավարին եռագույն գուլպա է նվիրել:

Շոյգուն ու Լավրովը մեկնում են Թուրքիա

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА