o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

22.04.2020 18:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը

Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել Հանրապետության նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Նա նշեց, որ երեկ՝ ապրիլի 21-ի երեկոյան, Հանրապետության նախագահը հրապարակ էր գնացել բանակցությունների հնարավորություն ստեղծելու նպատակով.

ԻՍԿԸ ՄԱՆՈՒԿ ՆԱԽԱՐԱՐԱՑ ՏՈՆՆ Է. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր իր օրակարգը: Նախագահը հայտնել էր, որ վարչապետն ունի իր օրակարգը, իսկ մնացածը պետք է քննարկվեր բանակցությունների ընթացքում: Ի վերջո, սա է ցանկացած բանակցության իմաստը՝ լսել մեկմեկու եւ փորձել գտնել հնարավոր ընդունելին: Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել Հանրապետության Նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը»,-ասաց Պետրոսյանը:

Ձերբակալվել են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը

Ձերբակալվել են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը

ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը:

Մասնավորապես, հիշյալ պատգամավորները բռնվել են հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման պահին, որոնք դրսևորվել են ան բանում, որ նրանք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ապրիլի 13-ից կազմակերպել և անցկացրել են հավաքներ՝ անտեսելով լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված սահմանափակումները: Իսկ 2018թ. ապրիլի 19-ից 22-ը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպել են հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չեն իրազեկել լիազոր մարմնին:

Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը, նրանց կողմից հրահանգվող անձինք պարբերաբար և կոպտորեն խախտել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ:

Մասնավորապես, խոչընդոտել են հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, հավաքի ընթացքում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պահանջի մասին չեն տեղեկացրել հավաքի մասնակիցներին:

Ավելին, անօրինական հավաքների, ներառյալ՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը պարբերաբար հորդորել են հավաքի մասնակիցներին և այլ անձանց շրջափակել քաղաքի փողոցները, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել նշված, այդ թվում՝ հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ, կազմալուծել դրանց աշխատանքը:

Ի կատարումն այդ կոչերի՝ հավաքի կազմակերպիչները և մասնակիցները պարբերաբար և տևական ժամանակով փակել են մի շարք պողոտաներ և փողոցներ, տրանսպորտային այլ հանգույցներ, արգելափակել են պետական, տեղական ինքնակառվարման մարմինների և մասնավոր կազմակերպությունների շենքերի մուտքերը, խոչընդոտել են դրանց բնականոն գործունեությանը, բռնություն են կիրառել ոստիկանության ծառայողների և այլ անձանց նկատմամբ՝ հանգեցնելով անձանց իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման:

ՀՀ ԱԺ պատգամավորների ձերբակալման մասին ՀՀ սահմանադրությամբ սահմանված կարգով անհապաղ տեղեկացվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահը:

«Հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել». ՀՅԴ-ն կոչ է անում սթափ գնահատել իրավիճակը

«Հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել». ՀՅԴ-ն կոչ է անում սթափ գնահատել իրավիճակը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Վերջին օրերի լարված, պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու,  երկխոսության հարթակ ստեղծելու ՀՅ Դաշնակցության ջանքերը երեկ հույս էին առաջացրել, որ հնարավոր կլինի փոխզիջումային եւ կառուցողական լուծումներ գտնել: Մենք ամեն ինչ արել էինք կողմերին երկխոսության, բանակցությունների բերելու համար:

Ցավոք, սկսված գործընթացը, բեւեռացված մոտեցումների պատճառով, այսօր տապալվեց: Բայց նույնիսկ վերջին իրադարձություններից հետո մենք շարունակում ենք հավատալ, որ ցանկացած փակուղային իրավիճակում կարելի է ելքեր գտնել եւ շտկել կացությունը:

Բոլոր ապօրինի հարստացածները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԱԾ տնօրեն:Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Այս առումով կարեւոր է, որ բոլոր կողմերը հասկանան՝ հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել: Հասարակության եւ պետության շահերը վեր են ամեն ինչից: Կոչ ենք անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից եւ բանական ու իրատեսական լուծումներ փնտրել:
Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Մեզ ոչ ոք հակառակը չի կարող համոզել:

Իր  սկզբունքային դիրքորոշումներին հավատարիմ՝ Դաշնակցությունը շարունակելու է երկխոսությանն ուղղված հետեւողական ջանքերը»:

ՍԻՄ-ը հանդես է գալիս նոր կոչով

ՍԻՄ-ը հանդես է գալիս նոր կոչով

ՍԻՄ կուսակցությունը րոպեներ առաջ հանդես եկավ նոր կոչով, որն ուղղված է ՚՚Քաղաքացիական պայմանագիր՚՚ կուսակցությանը եւ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին:

Կոչում ասված է.

Խորը ափսոսանքով արձանագրում ենք, որ Ն. Փաշինյանի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքով տապալվեցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, ինչը կբերի իրավիճակի անկանխատեսելի զարգացումների: ՍԻՄ-ը կոչ է անում Ն. Փաշինյանին, իր կուսակիցներին եւ համակիրներին հետ կանգնել անօրինական գործողություններից եւ արկածախնդրությունից: Չի կարելի իրենց հետեւից եկող ցուցարարներին դրդել զանգվածային անկարգությունների, սահմանադրական կարգի խախտմանը, իշխանության յուրացման փորձերին, ինչպես նաեւ հարյուր հազարավոր օրինապաշտ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարմանը՝ այդ թվում աշխատանքի, ազատ տեղաշարժի, բուժօգնության, ուսում ստանալու, գույքի անձեռնամխելիության իրավունքները: 

ՙՙերեք մանեթանոց,, լացողի պատասխաններով

ՍԻՄ-ը զգուշացնում է, որ չի կարելի կրկնել մարտի մեկի ողբերգական սխալները եւ արկածախնդիր սցենարը, որի արդյունքում տուժեցին ոչ թե դրդողները, այլ շարքային ցուցարարները: 

Մենք հայտարարում ենք, որ իրավիճակի հետագա սրման առնչությամբ բոլոր հետեւանքների պատասխանատվությունը ընկնում է անձամբ Ն. Փաշինյանի եւ իր անմիջական շրջապատի վրա: Եւս մեկ անգամ կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ազգապառակտիչ եւ հակասահմանադրական գործողությունները: 

ՍԻՄ լրատվական ծառայություն

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը

 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ,

վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ փողոցներում եւ հրապարակներում իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության իշխանությանը: Բողոքի այսօրինակ դրսեւորումները բնորոշ են ժողովրդավարական պետություններին:

Հարգելի հայրենակիցներ, ամենայն մանրամասնությամբ հետեւել եմ ծավալվող բոլոր իրադարձություններին, հանրահավաքների ընթացքին, կազմակերպիչների եւ իրավապահ մարմինների քայլերին ու հռետորաբանությանը: Ցավոք, որոշ դեպքերում արձանագրվել են նաեւ իրավախախտումներ, այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքեր, որոնց նկատմամբ իշխանությունը մշտապես ցուցաբերել է հավասարակշռված վերաբերմունք՝ հաճախ գնալով զիջումների: Միջազգային տարբեր հարթակներից, Սփյուռքից, քաղաքացիական հասարակությունից, բազմաթիվ քաղաքական ուժերից, ինչպես նաեւ իշխանության կողմից հնչել են բանակցելու, քննարկումներ կազմակերպելու, իրավիճակը սրացումից զերծ պահելու բազմաթիվ հորդորներ: Հանրապետության նախագահն անձամբ է այցելել դժգոհությունների ամենաթեժ հարթակ ու անձամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հորդորել նստել քաղաքական երկխոսության: Դրան հաջորդել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ցավոք, այս վերջին հանդիպումից ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հակված չէ խնդրի լուծմանն ուղղված քաղաքական քննարկումների, փոխզիջումների, ինչն էլ հնարավորություն պիտի տար կանխելու հնարավոր ծանր հետեւանքները, հանդարտեցնելու վիճակն ու սկսելու կառուցողական աշխատանք: Այս իրավիճակում, երբ մերժելով քաղաքական երկխոսությունը, ընտրելով ամեն ինչ կամ ոչինչ մարտավարությունը, բողոքի միջոցառումների կազմակերպիչներն ու առաջնորդները պարտավոր են գիտակցել, որ դրանով հետագա բոլոր զարգացումները, այդ թվում ամենածանրը, վերցնում են իրենց ուսերին եւ կրելու են համարժեք պատասխանատվություն:

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլթոն Ջոնին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Ուստի, գնահատելով ստեղծված իրավիճակը, գիտակցելով կարգ ու կանոն հաստատելու պետության պարտականությունը՝ կոչ եմ անում ցուցաբերել ողջախոհություն, արժեւորել յուրաքանչյուրիս սահմանադրական իրավունքները, պարտականությունները եւ նստել քաղաքական քննարկումների սեղանի շուրջ:

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական եւ իրավական բոլոր գործիքները՝ իրավիճակի անցնցում եւ ողջամիտ հանգուցալուծմանը հասնելու համար:

Զսպվածության ու հանդուրժողականության կոչ եմ անում մեր քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին, մեր քույրերին ու եղբայրներին, մեր զավակներին ու երիտասարդներին:

Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան

 

Ոստիկանությունը զգուշացնում է՝ լիարժեք օգտագործելու է իր ողջ գործիքակազմը

Ոստիկանությունը զգուշացնում է՝ լիարժեք օգտագործելու է իր ողջ գործիքակազմը

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ կայացրել է հավաքները դադարեցնելու մասին որոշում, այդ թվում՝ Հանրապետության հրապարակում, որի պարագայում հավաքի մասնակիցները պարտավոր են կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտականությունները, մասնավորապես՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն, հավաքից հեռացվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից, հավաքը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից:

Նշված պարտականությունների չկատարման դեպքում ոստիկանությունն իրավասու է իրականացնել բերման ենթարկելու, ինչպես նաև ուժ գործադրելու գործողություններ:

Խնդրում ենք հավաքի մասնակիցներին անհապաղ կատարել հիշյալ պարտականությունները և ոստիկանության ծառայողների օրինական այլ պահանջները: Ոստիկանությունը հորդորում է ծնողներին՝ իրենց անչափահաս երեխաներին դուրս չթողնել հսկողությունից, քանի որ ոստիկանությունը շարունակում է իրականացնել հասարակական կարգի պահպանության միջոցառումներ:

Լրագրողներին խնդրում ենք դրսևորել փոխըմբռնում, իրենց մասնագիատական գործունեությունն իրականացնել այնպես, որ չխոչընդոտվի ոստիկանության ծառայողների գործողոությունները:

Շիշը Նիկոլի գլխին խփող Հեղինե Բիշարյանը մտափոխվե՞լ է

Շիշը Նիկոլի գլխին խփող Հեղինե Բիշարյանը մտափոխվե՞լ է

ԱԺ նախորդ գումարման խորհրդարանական ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ Ազգային ժողովի պատմության մեջ մնաց, որպես առաջին պատգամավոր կինը, որը սպառնում էր մեկ այլ պատգամավորի: Հիշեցնենք, որ նա պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ իրենց քննադատող ելույթի ժամանակ գոռում էր. «Համբա՛լ, շիշը կտամ գլխիդ»: Բայց, արի ու տես, որ այսօր Հ. Բիշարյանը մտափոխվել է: Նախկին պատգամավորը, որը ժամանակին փաշինյանական սադրանքներին չդիմանալով՝ խորհրդարանական դահլիճում դուրս եկավ ադեկվատության սահմաններից, հիմա անթույլատրելի է համարում Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին հավաքի վայրից նման ձեւով հեռացնելն ու մեկուսացնելը։ 

«Ակնհայտ է, որ օրեր շարունակ ընթացող ցույցերը խաղաղ են եւ արտահայտում են ժողովրդի մեծ մասի բողոքն ու կարծիքը։ Որպես նախկին պատգամավոր, կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել պատգամավորներին եւ խնդիրը տեղափոխել լայնաֆորմատ բանակցային դաշտ», - նշել է Հեղինե Բիշարյանը՝ մոռանալով ոչ վաղ անցյալը:

Թանդիլյանն ու Գ. Գորգիսյանը չեն կարողանում մոտենալ ոստիկանական բաժանմունքին

22.04.2018 16:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ

Թանդիլյանն ու Գ. Գորգիսյանը չեն կարողանում մոտենալ ոստիկանական բաժանմունքին

«Դուք լավ չեք պատկերացնո՞ւմ, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել». Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ քիչ առաջ հայտարարել է, որ ինքը եւ նույն խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ ուղեւորվում են դեպի Շենգավիթի ոստիկանական բաժանմունք, որտեղ գտնվում են ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը:

«Ճանապարհների խցանման պատճառով չենք կարողանում մոտենալ տարածքին, հուսանք շուտով կկարողանանք հասնել եւ կփորձենք տեսակցել Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին», - նշել է Մ. Թանդիլյանն ու շեշտել, որ բոլոր կողմերը պարտավոր են ցուցաբերել զսպվածություն եւ վերսկսել երկխոսությունը. «Դրան այլընտրանք ուղակի չկա»:

«Կնոպկեն սեղմում ես, Օպերայի կեսը տրաքում ա». ԱԱԾ-ի գաղտնալսումը ահաբեկչության դեպքով

«Կնոպկեն սեղմում ես, Օպերայի կեսը տրաքում ա». ԱԱԾ-ի գաղտնալսումը ահաբեկչության դեպքով

ՀՀ վարչապետին առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է նոր տեսանյութեր հրապարակել ահաբեկչության կանխման դեպքի վերաբերյալ:

ԱԱԾ-ն 6 անձանց է ձերբակալել, որոնք, ըստ պաշտոնական վարկածի, պայթուցիկ նյութ են պատրաստել եւ փորձարկել՝ նպատակ ունենալով ահաբեկչություն իրականացնել:

 

Մայր Աթոռի կողմից եկեղեցականները ներգրավված են Երևանում իրադրության հանդարտեցման գործընթացին

Մայր Աթոռի կողմից եկեղեցականները ներգրավված են Երևանում իրադրության հանդարտեցման գործընթացին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի Հանրապետության Նախագահն իրենց մտահոգությունը արտահայտեցին Երևանում տեղ գտած վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ: Նորին Սրբությունը ցավով նշեց, որ երկխոսությանն ուղղված ջանքերը որևիցե դրական արդյունք չապահովեցին, և ցուցարարների ու ոստիկանության միջև տեղի ունեցավ բախում:

«Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ իրավիճակը շուտափույթ հանդարտվի և վերականգնվի կյանքի բնականոն ընթացքը», – ասաց Հայոց Հայրապետը` հավելելով, որ Մայր Աթոռի կողմից եկեղեցականներ ներգրավված են այս գործընթացների մեջ՝ ջանքեր գործադրելու` կանխելու բախումները և դրանց ծանր հետևանքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի Նախագահի կողմից ընդգծվեց, որ անթույլատրելի են տեղ գտած երևույթները, որոնք խաթարում են ազգային միաբանությունը և այդպիսով վտանգում անվտանգությունը Արցախի և հայրենի սահմանների: Արձանագրվեց, որ կենսական անհրաժեշտություն է երկրում ներքաղաքական կայունության պահպանումը և երկխոսության միջոցով խնդիրների հանգուցալուծումը:

Շենգավիթում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Շենգավիթում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Իրավիճակը շարունակում է լարված մնալ Շենգավիթ վարչական շրջանում։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց հավաքված ցուցարարներին ոստիկանները փորձում են հեռացնել տարածքից։ Ցուցարար կանանցից մեկն ասաց, որ քաղաքացիական հագուստով անձը, որը ներկայանում է՝ որպես ոստիկան, շարունակ հրում է քաղաքացիներին, պաշտպանում ոստիկաններին։ Ոստիկաններին չհաջողվեց բացել Գարեգին Նժդեհի փողոցը։

Պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին. ՀՀ նախագահ.Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Մինչ այս պահը ոստիկանությունը տեղեկատվություն չի տրամադրում, թե որտեղ է գտնվում հավաքի վայրից բերման ենթարկված Նիկոլ Փաշինյանը։ Արարատ Միրզոյանի կինն ասել է, որ ամուսինը գտնվում է Ոստիկանության Շենգավիթի բաժնում։ Ոստիկանությունը նշում է, որ պատգամավորներին ոչ թե բերման են ենթարկել, այլ հարկադրաբար հեռացրել են հավաքի վայրից:

Հոգեւորականները ոչ թե դարձան կոնֆլիկտի կողմ, այլ կանգնեցին կողմերի միջեւ

Հոգեւորականները ոչ թե դարձան կոնֆլիկտի կողմ, այլ կանգնեցին կողմերի միջեւ

Հանրահավաքը դադարեցնելու մասին ՀՀ ոստիկանության կայացրած որոշումից հետո՝ Երեւանի փողոցներում սկսված գործողություններին րոպեներ անց հաջորդեց այն, որ հոգեւորականները կանգնեցին կոնֆլիկտի կողմերի միջեւ՝ անդառնալի կորուստներից խուսափելու համար:

Նրանց թվում են՝ Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն Արժանապատիվ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Արժանապատիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը, Արարատյան Հայրապետական Թեմի Էրեբունի համայնքի հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, Մայր Աթոռի փոխդիվանապետ Հոգեշնորհ Տ. Պարթեւ վարդապետ Բարսեղյանը եւ այլք:

Արցախի պողոտայից 5 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն

Արցախի պողոտայից 5 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն

Արցախի պողոտայից 5 մարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նրանցից որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Շտապօգնության մեքենայով 5 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, բայց բոլորի մոտ շատ թեթև վիճակ է՝ ճնշման տատանում, սթրեսային վիճակ: Որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա»,- նշեց ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նա նշեց, որ այժմ փորձում են պարզել՝ արդյոք կան իրենց միջոցներով հիվանդանոցներ տեղափոխված անձինք:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА