o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Արդեն իրենք են խոստովանում՝ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Անի Կարապետյան

24.04.2020 18:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Արդեն իրենք են խոստովանում՝ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Անի Կարապետյան

«Սփյուռքի նախկին նախարար, ներկայումս Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը երբեք չի փայլել ճարտար մտքով եւ գրագիտությամբ, ինչպես իր տասնյակ թիմակից-կոլեգաները: Այս անգամ, սակայն, Մխիթարն ինքն իրեն գերազանցեց` տալով դարակազմիկ հարցազրույց իշխանական կայքերից մեկին եւ հայտարարելով հետեւյալը. «Որեւէ խորքային հակասություն չի եղել, ըստ էության: Եղել է հայտարարություն, որին եղել է իմ գործընկերոջ կողմից պատասխան-արձագանք, որի նպատակը եղել է հետեւյալը՝ դա քաղաքական պրոցես է, հարգարժան Վեհափառ Տեր, եւ քաղաքական գործիչները պետք է անեն քաղաքական հայտարարություններ», - այս մասին գրում է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ մանրամասնում. «Երիտասարդ քայլականն այսպիսով փորձել է բացատրել, թե ինչու էին իրենք ընկերներով քարկոծում Վեհափառին, բայց արդյունքում խոստովանել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, այլ ոչ թե քրեական պրոցես: Սա այն ունիկալ դեպքն է, երբ չափազանց երիտասարդ ու անփորձ «հեղափոխականի» հիմարության դրսեւորումը հանգեցրել է ճշմարտության ի հայտ գալուն: Իշխանության ներկայացուցիչները կարող են հերքել նրա բառերը, կարող են ասել, թե բա` Մխիթարի լեզվից է թռել /այնպես, ինչպես վարչապետն ասաց, թե իր մոտ լեզվի սայթաքում է եղել ՀՀ-ում օրավարձով աշխատողների առկայությունը հերքելը/, կարող են լրիվ հակառակ երգեր երգել եւ գրառումներ անել, կարող են Մխիթարին հռչակել ծախված եւ պիցցայակեր: Մեկ բան պարզ է ` արդեն իրենք էլ չեն դիմանում եւ ենթագիտակցորեն խոստովանում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, եւ որ մարտի 1-ի գործը բացառապես քաղաքական է, այն իր բնույթով վենդետա է ու վրեժխնդրություն»:

Մայիսի 29-ին ՄԻԵԴ-ը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА