o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զարեհ Սինանյանը բացարձակ չի տիրապետում իրավիճակին. Անդրանիկ Նիկողոսյան

24.04.2020 18:57 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Զարեհ Սինանյանը բացարձակ չի տիրապետում իրավիճակին. Անդրանիկ Նիկողոսյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն օրերս տված ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե այլ երկրներում կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների վերաբերյալ թեեւ սկզբում մոնիթորինգ էին անում՝ պարզելու նրանց թիվը, սակայն այդ թիվն այնքան մեծ էր, որ համարեցին անիմաստ: Ըստ նրա. «Վարակվածների թիվը շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք, առավել եւս Ռուսաստանում վարակը դեռ իր կիզակետին չի հասել, եւ այնտեղ բնակվող մեր հայրենակիցները չեն կարող անմասն մնալ»: Նա նաեւ նշել է, որ շատ են դիմում Հայաստան տեղափոխվելու համար այն քաղաքացիները, որոնք հայտնվել են Ռուսաստանում, եւ այս պահին չունեն աշխատանք, մնալու տեղ ու կացարան են փնտրում. «Խնդիրն այն է, որ այս քաղաքացիներից շատերը հնարավոր է վարակված են, եւ եթե փորձում ենք կացարաններ գտնել, իրենց վարակված կամ չվարկված լինելը խնդրահարույց է դառնում, մեղմ ասած այդ ուղղությամբ խնդիրը լուրջ է»: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին. Արմեն Աշոտյան

- Պարոն Նիկողոսյան, ի՞նչ կասեք կորոնավիրուսի հետ կապված՝ Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցների մասին՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հնչեցրած մտքերի վերաբերյալ:

- Զարեհ Սինանյանի հայտարարությունից պարզ երեւում է, որ նա բացարձակ չի տիրապետում, թե իրականում ինչ է տեղի ունենում: Նա ոչ ճիշտ մասնագիտական աշխատանքի է նշանակված, Սինանյանի զբաղեցրած պաշտոնը եւ հայտարարությունները բացարձակ անհամատեղելի են: Եթե Սինանյանի փոխարեն՝ նման հայտարարություն աներ որեւիցե քաղաքական գործիչ կամ անհատ, ինձ համար զարմանալի չէր լինի, բայց այս դեպքում հարցեր են առաջանում եւ ոչ միայն ինձ մոտ: Նախ Ռուսաստանում ունենք 87 ռեգիոն, եւ այդ ռեգիոններում ունենք տարբեր հայկական համայնքներ: Դուք պատկերացնո՞ւմ եք այդ համայնքներում ինչ կարող է տեղի ունենալ, երբ Սինանյանը հայտարարում է, թե Ռուսաստանում վարակվածների թիվն այնքան շատ է, որ չենք կարող բոլորի մասին տեղյակ լինել: Երբ Երեւանում նստած պաշտոնյան ասում է, որ ՌԴ-ում գտնվող հայերը այնքան շատ են վարակված, որ չենք կարողանում տիրապետել տեղեկատվությանը, թե որին ինչպես օգնենք, նշանակում է, որ վաղը ՌԴ-ում ապրող հայերի հետ՝ լինեն թե՛ գործարար, թե՛ սովորական շարքային մարդիկ, որոնք ապրում են, մնացած բոլորը շատ զգույշ են շփվելու, գործի չեն ընդունելու, մոտիկից բարեւ չեն տալու: Այս տեսակ հայտարարությունները ցույց են տալիս, որ Սինանյանը հայտնվել է ոչ ճիշտ ժամանակին, ոչ ճիշտ տեղում: Ավելի լավ է գնա ԱՄՆ ու Գլենդելի հիմնախնդիրներով զբաղվի: Արդեն այս տեսակ անիմաստ հայտարարությունները տհաճ է, որովհետեւ ոչ թե խնդիրների լուծմամբ են զբաղված, այլ օր օրի ավելի շատ խնդիրներ են ավելացնում՝ չգիտակցելով նաեւ դրա հետեւանքները: Մենք հայ ենք եւ ապրում ենք ՌԴ-ում ու կորոնավիրուսով վարակված չենք, բայց մարդկանց հետ դիստանցիայով շփվելու պիտակը կպավ բոլորիս, ու սա ո՛չ ավել, ո՛չ պակաս Սփյուռքի գլխավոր հանձնակատարի խոսքերի հետեւանքն է:

- ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն էլ տեղեկացրել էր, որ դեսպանատան 7 աշխատակից մեկուսացվել կորոնավիրուսի կասկածանքով։ Ի՞նչ հետեւանք սա կարող է ունենալ:

- Լրահոսում եմ կարդացել, որ եղել են մեկուսացվածներ: Անձամբ գիտեմ, որ դեսպանատունն այս օրերին 24 ժամյա ռեժիմով աշխատում է: Ուղղակի դեսպանատան խնդիրն այն է, որ քանակով քիչ են, իսկ համայնքները բազմաշերտ են անծայրածիր Ռուսաստանում: Այս մի փոքր դեսպանատան աշխատակիցներից եթե 7 հոգի մեկուսացված է, մնացածն էլ հայտնի չէ՝ վարակված են, թե՝ ոչ, բավականին մտահոգիչ է: Ի դեպ, ՌԴ-ում տեղակայված դիվանագիտական առաջին ներկայացուցչությունն էր ՀՀ դեսպանատունը, որ խոսեց կորոնավիրուսի պատճառով մեկուսացված աշխատակիցների մասին: Իսկ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը համարվում է Հայաստանի հետ Ռուսաստանի եւ տեղի Սփյուռքի հարաբերությունները կարգավորող կառույց: Պատկերացրեք, որ եթե դեսպանատունը մեկուսացվում է եւ իր քաղաքացիների, տեղի իշխանությունների հետ չի շփվում, սա մեծ խնդիր է Հայաստանի համար: Սփյուռքի գլխավոր հանձնակատարը նաեւ այս տեսակ խնդիրներով պետք է մտահոգված լինի, այլ ոչ թե ինչ-որ հայտարարություներով բարդացնի բոլորի կյանքն ու աշխատանքը:  Իսկ խնդրները գնալով կավելանան, որի միակ պատասխանատուն այսօրվա հայաստանյան իշխանություններն են: Ի դեպ, ներկա պահին ՌԴ-ում ՀՀ դեսպանը նախկին իշխանությունների օրոք աշխատած դիվանագետ է, հիմա ուղիղ հարց եմ տալիս Փաշինյանին՝ նա է՞լ է նախկին իշխանության «մնացուկ», թե՝ ոչ: Այն մարդիկ, որոնք նվիրական ծառայում են իրենց պետությանը եւ հայրենիքին, որոնք աշխատել են նաեւ նախկինում, ի՞նչ սրտով եւ տրամաբանությամբ պետք է շարունակեն աշխատել, երբ չգիտեն՝ հիմա իրենք «մնացո՞ւկ են», թե՝ ոչ, աշխատելո՞ւ են, թե չեն աշխատելու: Բայց չէ՞ որ այս մարդիկ որեւէ մեկի սեփական հիմնարկում չեն աշխատում, չէ՞ որ ծառայում են իրենց պետությանը: Սրանք հոգեբանորեն ազդում է մարդկանց վրա, հատկապես, երբ ո՛չ ավել, ո՛չ պակաս երկրի ղեկավարն է ասում: Անգամ եթե մենք այս ամենի մասին չխոսենք, չբարձրաձայնենք, աշխարհին այս ամենը տեսանելի է: Մենք չուկչա չենք, հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովուրդ ենք: Իսկ այս ձեւով մենք գնում ենք ոչ մի տեղ:

-Կարծում եք՝ կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ այս հայտարարություների պատճառո՞վ էր, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդակայանից դուրս են հանել այնտեղ օրեր շարունակ գիշերած տասնյակ հայերի։

Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է. Միքայել Մինասյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

- Չեմ կարծում, թե պայմանավորված էր այդ հայտարարություններով, բայց խնդիրները գնալով ավելի մասշտաբային են դառնալու եւ խնդրահարույց: Իմ ունեցած տեղեկություներով՝ ունենք 135 հոգի եւ ավելի մարդ, որոնք մի քանի օր մնացել էին օդանավակայանում: Բնական է, որ այն ժամանակ, երբ ՌԴ-ն ամբողջությամբ կարանտինի մեջ է, այդքան երկար օդանավակայանում լինելը, միմյանց հետ շփվելն արդեն անմիջական վարակման աղբյուր է: Նույն դեսպանատան աշխատակիցները կարող էին այդ մարդկանցից վարակված լինել: Տեղեկացած եմ, որ 350-ից ավել մարդ հյուրանոցներում էին տեղավորվել, որոնք նույնպես Հայաստան էին պատաստվում գնալ եւ 5 հազար մարդ էլ կա, որոնք տարբեր ռեգիոններից պետք է տեղափոխվեն Հայաստան: Ցանկացողների որոշակի մասը այս օրերին տեղափոխվու են Հայաստան, իսկ թե հետագա գործընթացն ինչպես է լինելու, դժվար է ասել, հատկապես, երբ արդեն պաշտոնական Երեւանը անհասցե հայտարարում է, թե անթիվ հայեր են արդեն վարակված ՌԴ-ում: Եվ այս խնդիրները պետք չէ կապել Ռուսաստանի իշխանությունների հետ, ՌԴ-ում հայերի հետ կապված խնդիրները առաջանում են նմանատիպ հայտարարությունների հետեւանքով: Մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չունենք, դրանք առաջանում են ոչ գիտակից հայտարարությունների պատճառով: Փաշինյանն ասում էր, թե ֆեյսբուքի լայվով  կարելի է Սփյուռքին կառավարել, այսպե՞ս է կառավարում:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА