o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՇԻ՛Ր, ՊԱՀԱՆՋԻ՛Ր, ՊԱՏԺԻ՛Ր: ՆԱԵՎ` ՈՒՐԱՑՈՂՆԵՐԻՆ

24.04.2020 19:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՀԻՇԻ՛Ր, ՊԱՀԱՆՋԻ՛Ր, ՊԱՏԺԻ՛Ր: ՆԱԵՎ` ՈՒՐԱՑՈՂՆԵՐԻՆ

1998-ին թեթևացած շունչ քաշեցինք` գահընկեց արվեց թրքասիրության ռահվիրա, Հայ Դատը ժխտող և Արցախը մազութային սուլթանատին նվիրող, հերոսականության «դիցաբանությանը հրաժեշտ տված» Լևոն Տեր-Պետրոսյանը: Իշխանության եկան ռազմիկ խավի ներկայացուցիչները, և 20 տարի շարունակ մենք ապահով էինք:

Երբ կբանակցես ալիևի հետ, հիշի՛ր, որ մենք հող հանձնողին «բանդերոլ» ենք անելու բաքու. Գևորգ Գևորգյան

20 տարի պատշած ջանքեր էին գործադրվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար, և 2015-ին գերտերությունների առաջնորդները Ծիծեռնակաբերդում էին, ու Ցեղասպանության 100-ամյակը դարձել էր համաշխարհային իրադարձություն: 20 տարի վստահ էինք, որ Արցախը երբեք չի չի լինի Ադրբեջանի կազմում, դա նույնիսկ քննարկելն ամոթ էր: Հայոց բանակն էլ 2016-ի ապրիլին ունեցանք ապացույց, որ դաստիարակվել է երիտասարդ մի սերունդ, որ ոչնչով չի զիջում իր ռազմիկ պապերին և հայրերին ու Նժդեհի պատգամին հավատարիմ գերազանցեցին նրանց:

1915-ից հետո շատ ու շատ իրադարձություններ եղան: 1918-ին Ցեղասպանություն վերապրած հայությունն իր վերջին հողակտորի վրա զենքը ձեռքին ապացուցեց իր ապրելու իրավունքը և պետականություն վերականգնեց: Հետո «Նեմեզիսն» ու ԱՍԱԼԱ-ն զենքը ձեռքին թուրք դահիճների արյունով ազգի ճակատից լվացին անպատիժ մորթված լինելու ամոթալի խարանը:

55 տարի առաջ էլ Ծիծեռնակաբերդի բարձունքում վեր խոյացավ հուշարձանը` որպես պատմական հիշողության և վրեժի ծարավի արթուն պահապան, ուր ամեն ապրիլի 24-ին գալիս էին հարյուր հազարավորներ` նորոգելու հիշելու, պահանջելու և պատժելու իրենց չմարած պարտամուրհակը, նաև երդում տալու:

Այդ ուխտավորները հաղթեցին Արցախյան պատերազմում, հայոց հողեր ազատագրեցին և հային վերադարձրեցին իր նախնյաց հպարտությունը: Բայց Բելի ճտերը չէին հանդարտվում: 1991-ին իշխանության եկավ և 7 տարի իշխեց ազգային ամենայն ինչը պղծող և ուրացող դավաճան Հակոբի որդի Լևոնը: 2008-ին նա փորձեց վերադառնալ, երևանի փողոցներն արյունով ներկելով և ատելության թունավոր սերմեր ցանելով: Վերադարձավ 2018-ին` իր հոգեզավակ Նիկոլի կերպարանքով…

Զուտ որպես փաստ արձանագրենք, որ Փաշինյանը վերջին 55 տարվա մեր ղեկավարներից առաջինն է, որի իշխանության օրոք ժողովրդին արգելվեց ապրիլի 24-ին երթով գնալ Ծիծեռնակաբերդ: Ցեղասպանությունն ուրանալու համար ոչ ոքի չեն տուգանում, բայց Ծիծեռնակաբերդ գնալու համար մարդկանց կարող են և տուգանել: Նույնիսկ չի դիտարկվել այն տարբերակը, որ կուսակցությունները, պահպանելով սոցիալական հեռավորության կանոնները, երթով գնան հուշահամալիր… Իսկ Երևանի փողոցներում չկա ՈՉԻՆՉ, ինչը կհուշեր, որ Ցեղասպանության 105-ամյակն է` ողորմածիկ «Այո»-ի պաստառները կան, Նիկոլի ձեռագիրը վերարտադրող վահանակները կան, համավարակին նվիրված խուճապահարույց գովազդները կան, բայց ապրիլքսանչորսյան ոչինչ չկա:

Հիշելուց և պահանջելուց էլ մնաց միայն կիսատ-պռատ հիշելը… Է՜հ, Էրդողանն ու Ալիևն էլ են հիշում, հետո ինչ: Չնայած ինչ սպասես լրագրողներին իսկ ուրացած թերուս լրագրող Նիկոլից, որի համար Գառնիի տաճարը «հռոմեական մի հավաբուն» է, իսկ Քարահունջը` «պարսատիկի քարերի մի կույտ»: Եվ մի սորոսական Բելի ճուտ` ոմն Արսեն Խառատյան, ով «թավշյա» խառնակչություն էր փորձում ներմուծել Արցախ, իր գաղութարար տերերի լեզվով այսօր գրում է. «We remember, we are ready to forgive but will never forget...»` «Մենք հիշում ենք, մենք պատրաստ ենք ներել, բայց չպետք է մոռանանք»: Ովքե՞ր են թուրքին ներող այդ «մենք»-ը, ի՞նչ թյուրիմացությամբ են կրում «յան»-ով ազգանուններ` լինելով չհայ…

Սրանք այսօր իշխանություն են` իշխանություն, որը սպասարկում է թշնամու շահը և հազարամյակների ընթացքում բազում զավթիչների գերեզման ճանապարհած հայերին փորձում են վերածել վախեցած ոչխարների հոտի:

Այսօր իշխանություն եք, տիրոջ աշխատասենյակը զավթած «նոքարի» պես ապականում եք Հայոց տունը, բայց նաև «նոքարի» պես ահուդողի մեջ եք այն մտքից, որ վաղը ձեզ մտրակելու են ձիանոցում… Դուք անպայման հեռացվելու եք և պատասխան եք տալու: Ուրացումն ու ազգադավությունը չպետք է անպատիժ մնա, և չի՛ մնալու:

Իսկ ինչ վերաբերում է կենսաբանական թշնամու հետ հարաբերություններին, ապա փա՛ռք Ազգին և մա՛հ ոսոխին…

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА