o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրվա սկիզբը հանգիստ կլինի. ապրիլի 25-ի աստղագուշակ

25.04.2020 09:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Օրվա սկիզբը հանգիստ կլինի. ապրիլի 25-ի աստղագուշակ

Խոյ

Առավոտյան զբաղվե՛ք տնային գործերով և քնե՛ք: Օրվա վերջում Խոյերը կարող են ծրագրել ցանկացած մասշտաբի և բնույթի զվարճություն, սակայն՝ հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը: Լավ պահ է հյուրեր ընդունելու և զանգվածային միջոցառումներին մասնակցելու, մանկական տոնակատարության, սիրային ժամադրության համար: Հետևողական եղե՛ք ձեր ծախսերին: Որքան շատ ուժ եք ծախսում գումար վաստակելու համար, այնքան ավելի շատ հիմք ունեք ծախսերին խելամիտ մոտենալ:

Սիրելիից այսօր մեծ աջակցություն կստանաք.մայիսի 31-ի աստղագուշակը

Ցուլ

Տնային առօրյա հոգսերը թողե՛ք վաղվան: Օրվա վերջում աճում է լարվածությունը: Երեկոյան մշակութային միջոցառումը կարող է հավելյալ ջանքեր և պաշտաճ ծախսեր պահանջել: Կրկնակի ծանրաբեռնվածություն է սպասվում այն Ցուլերին, որոնք հյուրեր են ընդունում, մեծ տուն ունեն, բազմազավակ ծնողներ են: Պատրաստ եղե՛ք, որ որոշ գործընթացներ կարող են ձեր վերահսկողությունից դուրս գալ: Ուրիշի ուրախությունը կարող է նյարդայնացնել, եթե դուք չափազանց լարված եք: Թուլացե՛ք և ուրախացե՛ք բոլորի հետ միասին: Շատ մի՛ հոգնեք, խնայե՛ք ուժերը վաղվա համար:

Երկվորյակ

Շատ Երկվորյակներ, քաղաքակրթության կանոններից դրդված, այսօր շատ անհարմարություններ կտանեն և կթաքցնեն իրենց իրական մտքերը: Աստղերը կարծում են, որ դա ճիշտ քաղաքականություն է: Եթե ցանկանում եք շրջապատի աչքերում պահպանել ձեր գրավիչ կերպարը, մի՛ բողոքեք առողջությունից, ընթացիկ ֆինանսական և կենցաղային դժվարություններից, այլապես դա կփչացնի ձեր իդեալական կերպարը: Տոնական մթնոլորտը կգայթակղի ասել ավելին, քան անհրաժեշտ է, օրինակ՝ բացահայտել ընկերության գաղտնիքները: Մի՛ արեք դա, եթե ցանկանում եք վստահություն ներշնչել:

Խեցգետին

Օրվա սկիզբը նվիրե՛ք ձեզ և ձեր կարիքներին: Երեկոյան հաջող կլինեն խոշոր, նորաձև, բացառիկ գնումները: Հնարավոր են չնախատեսված անսպասելի գնումներ: Ծախսերի հավանականությունն աճում է, եթե գտնվում եք ընկերախմբում կամ ցանկանում եք ընդօրինակել հայտնի անձնավորության, ով հակված է շռայլության: Խեցգետին ծնողները կցանկանան երես տալ երեխաներին: Աստղերը հուշում են, որ այժմ իրավունք ունեք կատարել ցանկացած ծախսեր, որոնք չեն խախտի ձեր ապագա բարեկեցությունը: Մի՛ ծախսեք ավելին, քան կարող եք վաստակել:

Առյուծ

Առյուծներն օրվա ավարտին պետք է կազմ ու պատրաստ լինեն: Երեկոյան միջոցառումը կարող է ձգվել մինչ կեսգիշեր: Մինչև վերջ դիմանալու համար հաշվարկե՛ք ձեր ուժերը և բյուջեն: Անզսպությունը, շռայլությունը, ցուցամոլությունը և արկածախնդրությունը կարող են ձեզ համար խնդիրներ ստեղծել: Գովասանքների, նվերների նկատմամբ թուլությունը տեղին է, եթե հանգստանում եք ընկերական միջավայրում: Գործնական ոլորտում և ընտանեկան միջավայրում այս որակները կլինեն փաստարկներ ձեր դեմ, ձեզ դժվար կլինի պահպանել իշխանությունը:

Կույս

Կույսերի համար այս հանգստյան օրերը կանցնեն զվարճանքների փնտրտուքով: Աստղերը հիշեցնում են, որ ձեր փնտրած հաճույքներն այժմ ամենևին էժան չեն: Ռիսկի եք դիմում զգալիորեն վատթարացնել ձեր ֆինանսական վիճակը: Ձեզ դժվար կլինի հետևել տնտեսման քաղաքականությանը, եթե տարված եք ինչ-որ ստեղծագործ գաղափարով, կամ ձեր աչքի առջև ընկերների օրինակն է: Զսպող գործոն կարող է հանդիսանալ ընտանեկան դրությունը, առողջական վիճակը, ծնողների կարծիքը:

Կշեռք

Տնակյաց կույսերին այսօր դուր կգա օրվա առաջին կեսը: Եթե բարձրաշխարհիկ կյանքի սիրահար եք, սպասե՛ք մինչ երեկո: Այդ ժամանակ գերազանց պայմաններ կստեղծվեն նման թեքումով միջոցառման, ինչպես նաև ձեր արտաքինի, ոճի և հմայքի ցուցադրման համար: Հնարավոր է, որ ստիպված լինեք լուրջ ծախսեր կատարել ձեր գրավիչ կերպարի ստեղծման համար: Հավանական է, որ ձեզ ֆինանսապես օգնի զուգընկերը կամ ծախսերը կատարեք ընդհանուր բյուջեից:

Կարիճ

Օրվա սկիզբը հանգիստ կլինի: Լավագույն ժամանակն է երազանքների և հիշողությունների մեջ խորասուզվելու համար: Օրվա մթնոլորտը կտրամադրի զգացմունքների ցուցադրական արտահայտման, հավելյալ ծախսերի: Իրերի արտաքին կողմը շատ Կարիճների համար ավելի կարևոր կդառնա, քան ներքինը: Հոգևոր կյանքի նկատմամբ հետաքրքրությունը կարող է փոխվել նորաձև զվարճանքների կարիքի: Ծնողների ուշադրության կենտրոնում կլինեն երեխաները և այն ամենը, ինչ կապված է նրանց հետ:

Աղեղնավոր

Օրվա առաջին կեսին Աղեղնավորները տպավորվող և խոցելի կլինեն ցանկացած տիպի մանր անախորժության դեմ: Կսրվի պաշտպանության և պատսպարման պահանջը: Սակայն օրվա վերջում ձեզ սպասվում է էներգիայի ուժեղ ներհոսք: Աստղերը խոստանում են ստեղծագործ, սիրային և ֆիզիկական վերելք: Սակայն, ամեն դեպքում, վերահսկե՛ք ձեր գործողությունները, հիշե՛ք, որ ձեր ռեսուրսները սահմանափակ են:

Այծեղջյուր

Տրամադրվե՛ք հանգստի: Հանգստյան օրերին չարժե զբաղվել գործերով՝ հատկապես, եթե խաղադրույքները բարձր են: Օրվա երկրորդ կեսին կարող եք տրվել հաճույքներին: Սակայն ձգտե՛ք շատ կրտուկ չփոխել ձեր նպատակները և սովորությունները, այլապես ստիպված կլինեք հավելյալ ծախսեր կատարել և ռիսկերի դիմել, իսկ մտերիմների հետ շփումներում կավելանան բարդությունները: Եթե այն, ինչ ձեզ պետք է, արդեն ձեր մոտ է, չարժե ընկնել գեղեցիկ փաթեթավորումների հետևից:

Ջրհոս

Օրը չեզոք կսկսվի, սակայն երեկոն կզգացնի, որ հանգստի մեջ եք: Կարող եք մասնակցել ընդհանուր միջոցառման կամ ուրախանալ նեղ շրջապատում: Ավելի ներդաշնակ վիճակ է սպասվում ինքնաբավ Ջրհոսներին, ովքեր հստակ գիտեն իրենց ճաշակները և նախասիրությունները: Նրանք գերազանց ժամանակ կանցկացնեն հետաքրքիր միջավայրում: Եթե փառասեր եք, ծարավ եք ճանաչման և հայտնիության, ապա կաճի շրջապատի կարծիքից ձեր կախվածությունը:

Ձկներ

Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի, ավելորդ ջանքեր չեն պահանջվի: Սակայն պետք չէ թուլանալ, եթե ձեզ բարձրաշխարհիկ միջոցառում է սպասվում: Երեկոն հնարավորություն կտա դրսևորել ձեզ, եթե դուք եռանդուն և ստեղծագործ եք, սիրում եք խաղալ և կատակել: Պասիվ և ծույլ Ձկներին խորհուրդ է տրվում հետաքրքիր զբաղմունք գտնել կամ ուրիշների հետ կիսել իրենց ուրախությունը: Հագեցած օր է ծնողների համար. երեխաները ոչ միայն սեր, այլև առարկայական խնամք կպահանջեն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА