o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցավալի է տեսնել, որ Սպարապետի եղբայրը դարձել այս իշխանության խոսափողը. Նաիրա Կարապետյան

26.04.2020 00:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ցավալի է տեսնել, որ Սպարապետի եղբայրը դարձել այս իշխանության խոսափողը. Նաիրա Կարապետյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլորիս միֆերի մեջ տեղավորող Միքայել Մինասյանը բախտավոր է, որովհետեւ Սերժ Սարգսյանի փեսան է, ու դրա արդյունքում՝ ՀՀ ամենամեծ կարողություն ունեցող անձերից մեկը, եւ միեւնույն ժամանակ՝ դժբախտ է, որովհետեւ քաղաքականության մեջ ինչ էլ անի, նույնացվելու է Սերժ Սարգսյանի ժառանգության հետ, ու՝ արդյունքի չի հասնելու։ Եվ սա հաստատ միֆ չէ»։

Ովքեր տարանջատում են ազգին, ստոր են. Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նշում է. «Միքայել Մինասյանը բախտավոր է եղել միշտ, որովհետեւ նախեւառաջ Գրիգոր Հասրաթյանի ու Միքայել Մինասյան ավագի թոռն է եւ Արա Մինասյանի որդին: Միքայել Մինասյանը Ձեր նշած «ամենամեծ կարողության» մեծ մասը ժառանգել է հենց պապերից ու խոսքը միայն նյութականի մասին չէ: Դուք էլ եք բախտավոր, պարոն Սարգսյան, քանի որ Ձեզ, հաստատ, այլ կերպ կարձագանքեին, եթե չլինեիք Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը: Վազգենի եղբայրը լինելու հանգամանքը պարտադրում է զուսպ ու ներողամիտ գտնվել Ձեր նկատմամբ: Ինչ վերաբերում է արդյունքի հանել-չհասնելուն, ապա Միքայել Մինասյանը վաղուց հասել է արդյունքի, որին դժվար թե ուրիշը կարողանար հասնել. որպես փոքրիկ դրվագ առաջարկում եմ վերհիշեք էս օրերին շատ արդիական երկու փաստ՝ Սուրբ Պետրոսի տաճարում Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը՝ Հռոմի Սրբազան Քահանայապետի կատարամամբ եւ Հռոմի պապի այցը Առաջին քրիստոնեական երկիր: Սա էլ հաստատ միֆ չէ»:

Որպես հետգրություն՝ Ն. Կարապետյանը հավելում է. «Ցավալի է տեսնել, թե ինչպես է հանուն Արցախի սեփական կյանքը զոհասեղանին դրած Սպարապետի եղբայրը դարձել այս իշխանության խոսափողը: Մյուս կողմից, գուցե, բախտներս բերել է, որ հենց նա է ստանձնել այդ դերը: Հուսով եմ՝ ընտանեկան հիշողությունը կպարտադրի նրան անհրաժեշտ պահին կանգ առնել»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА