o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Արտուշ Պապին նման պայմաններում ապրող միակ անձը չէ. Ռոբերտ Մարգարյան

26.04.2020 22:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Արտուշ Պապին նման պայմաններում ապրող միակ անձը չէ. Ռոբերտ Մարգարյան

«Վերջին օրերին սոցցանցերի հերթական հերոսը Արտուշ Պապին էր ու դրան զուգահեռ այն պայմանները, որոնց ներքո ապրում է նա», - այս մասին գրում է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Արտուշ Պապին նման պայմաններում ապրող միակ անձը չէ ու նրա նման բազմաթիվ պապի-տատիներ կարելի է գտնել: Եթե նույնիսկ ընդունենք, որ Արտուշ պապիները նախորդ «կոռումպացված» իշխանությունների արտադրությունն են, Հայաստանում իշխանափոխությունից երկու տարի անց նրանց կենցաղային պայմաններում որևէ փոփոխություն չառաջանալու համար, անշուշտ, պատասխանատուն են ներկա իշխանությունները: Վերջին երկու տարիներում վարչապետի երկու առանձնատան վերանորոգման, նոր ավտոյի գնման, չարթերային թռիչքով ԱՄՆ թռչելու, պետական բյուջեի հաշվին սեփական վարսահարդար պահելու ու ամենակարևորը՝ պարգևավճարների վրա ծախսված հարյուրավոր միլիոն դոլարներով քանի՞ պապի-տատիների կյանքում փոփոխություն կարելի էր առաջացնել: Արտուշ Պապիի ու այլ պապի-տատիների կենցաղային վատ պայմանների համար պատասխանատու են նաև այսօր նրա վզին փաթաթված սելֆի անող շարքային այն քաղաքացիները, որ այսքան տարի, այդ թվում ամեն տարի ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում, նրան տեսել ու չեն նկատել: Արտուշ Պապիի նման պապի-տատիների գոյությունը նաև արտադրությունն է այն ոչխարային տրամադրության, որը մի օր թելադրում է Սերժի նկարը կախ տալ տան պատին, իսկ հաջորդ օրը Նիկոլի նկարը՝ վզին…»:

Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին. Արմեն Աշոտյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА