o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սեռական կողմնորոշում» հասկացությունն այսուհետ՝ ՀՀ նորմատիվ իրավական ակտերի համակարգում

28.04.2020 12:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԻՐԱՎՈՒՆՔ
«Սեռական կողմնորոշում» հասկացությունն այսուհետ՝ ՀՀ նորմատիվ իրավական ակտերի համակարգում

2007թ. հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման հարցն արդեն Ազգային ժողովում է: Այս կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ անդրադառնալով վերոնշյալին՝ նշում է.

Ինչով ավարտվեց ԼԳԲՏ-ականների հորդորով հոր դեմ բողոքած 11-ամյա երեխայի փախուստը

«Առանց իրավական վերլուծության ենթարկելու նշված կոնվենցիան, որպես քաղաքացի կներկայացնեմ մի քանի դիտարկում՝

1. Կոնվենցիայով Հայաստանի նորմատիվ իրավական ակտերի համակարգ է ներմուծվում «սեռական կողմնորոշում» հասկացությունը:

2. Այս կոնվենցիայի վավերացումը հեշտացնելու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Ստամբուլյան կոնվենցիան նույնպես կիրառում է «սեռական կողմնորոշում» հասկացությունը եւ բացի այդ, ըստ էության «ընտանիք» հասկացությանն էր հավասարեցրել նաեւ նույնասեռականների միությունը:

Սուպեր նախարարից սուպեր փոխվարչապե՞տ

3. Այս կոնվենցիայի վավերացումը հեշտացնելու է Երեխաների որդեգրման մասին կոնվենցիայի վավերացումը: Հայաստանն այս կոնվենցիան ստորագրել է 2008թ. նոյեմբերի 27-ին: Այս կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետություններն ազատ են կոնվենցիայի գործողությունը տարածել նույն սեռի այն զույգերի նկատմամբ, ովքեր ամուսնացել են կամ գրանցել են իրենց զուգընկերությունը (partnership): Պետություններն ազատ են նաեւ Կոնվենցիայի գործողությունը տարածել տարբեր կամ նույն սեռի զույգերի նկատմամբ ովքեր միասին են բնակվում եւ ունեն կայուն հարաբերություններ:

ԱԱԾ-ն գաղտնալսել է Արսեն Երեւանսկուն․ մանրամասներ վերջինիս բերման ենթարկելու դեպքից․ «Ժողովուրդ»

4. Հիշում ենք նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նոր նախագծի մասին, որով առաջարկում էր փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում (https://www.e-draft.am/projects/2008/about ): Նախարարությունն առաջարկել էր «ընտանիքի անդամներ» հասկացության մեջ ներառել նաեւ «զուգընկեր»-ը, որի տակ նախարարությունը հասկանում է «միեւնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ»: Ի դեպ, տեղեկացնեմ, որ փաստացի ամուսնության մեջ գտնվող, սակայն չգրանցված տարբեր սեռերի անձանց նույն օրենքը համարում էր ամուսիններ, ոչ թե՝ զուգընկերներ: Հետեւաբար նախագծով առաջարկվող զուգընկերը լրիվ այլ հասկացություն է:

Արարատ Միրզոյանը, Գագիկ Ծառուկյանն ու Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում են ունեցել․ ինչ են քննարկել․ «Ժողովուրդ»

Հ.Գ.- Պետք է պայքարել բռնությունների դեմ եւ պետք է երեխաներին պաշտպանել սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից, բայց դա պետք է այնպես կազմակերպել, որպեսզի չոչնչացնենք ընտանիք ինստիտուտը եւ մեր երեխաների մանկությունը»:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորում է ազգային արժեքները, բայց մատը մատին չի տալիս

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА