o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ նախագահն ընդգրկվեց նաեւ «Եվրանեսթի» ԽՎ պատվիրակության կազմում

28.04.2020 15:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ նախագահն ընդգրկվեց նաեւ «Եվրանեսթի» ԽՎ պատվիրակության կազմում

«Տղաներ ու աղջիկներ, իսկ գիտե՞ք, որ այսօր հրապարակվեց Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթի» Ադրբեջանի պատվիրակության կազմը։ Այո՛, ճիշտ եք, պատվիրակության նոր կազմում է Թուրալ Գյանջալիևը, «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ նախագահ, նույն ինքը՝ Ադրբեջանի «№122 Խանքենդիի ընտրատարածքից» ընտրված պատգամավորը, նույն ինքը՝ իրենց «ընտրյալ ներկայացուցիչը»։

Թատրոնի նախկին տնօրենը ինքնամեկուսացել է

Տղաներ եւ աղջիկներ, որպեսզի նույն գրառումն ամեն օր չգրեմ, փոխելով միայն պատվիրակության անունը, հուշեմ, որ նա լինելու է բոլոր պատվիրակություններում, մասնակցելու է բոլոր պաշտոնական այցերին, շփվելու է եւ աշխարհին է պատմելու Արցախի հիմնահարցի իրենց՝ իրականության հետ կապ չունեցող տարբերակը, պատմելու է խորհրդարանական ձեւաչափով հնարավորինս շատ, պատմելու է վստահ։

ՄԻԵԴ-ի հեղինակավոր վճիռը ՀՀ կառավարության ձեռքբերումը չէ

Սրա խիստ կանխատեսելի էր մոտ երկու տարի առաջ, մեկ տարի առաջվանից սկսած այս մասին բազմիցս զգուշացրել եմ։ Թե ինչպես եղավ, որ այս ՀԿ նախագահին տրվեց նման բարձր քաղաքական ստատուս, իսկ Ադրբեջանին էլ՝ ինքնավստահություն, հիմա չեմ անդրադառնա, բայց մեկ անգամ էլ եմ հարցնում՝ մշակված համակարգային նախահարձակ կամ գոնե հակադարձ մարտավարություն կա՞։ Չնայած, պատասխանը գիտեմ, էլի...»,- այս մասին գրում է ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ, որպես հետգրություն հավելում. «Վերջերս ԱԺ փոխխոսնակներից մեկն ասում էր, թե բա՝ անցել են լայնամաշտաբ հարձակման, մեկդ հուշեք, որ ինքը ճիշտ է, բայց իրենք, ինչպես միշտ, թշնամիներին այլ տեղ են փնտրում»։

Հայ-վրացական վերջին սկանդալներն ինչպես կազդեն միջպետական հարաբերությունների վրա

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА