o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զարեհ Սինանյանի հայտարարությունը զայրացրել է ՌԴ հայությանը

28.04.2020 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Զարեհ Սինանյանի հայտարարությունը զայրացրել է ՌԴ հայությանը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆՆ օրերս տված ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե այլ երկրներում կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների վերաբերյալ թեեւ սկզբում մոնիթորինգ էին անում` պարզելու նրանց թիվը, սակայն այդ թիվն այնքան մեծ էր, որ համարեցին անիմաստ: Ըստ նրա. «Վարակվածների թիվը շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք, առավել եւս Ռուսաստանում վարակը դեռ իր կիզակետին չի հասել, եւ այնտեղ բնակվող մեր հայրենակիցները չեն կարող անմասն մնալ»: Նա նաեւ նշել է, որ շատ են դիմում Հայաստան տեղափոխվելու համար այն քաղաքացիները, որոնք հայտնվել են Ռուսաստանում, եւ այս պահին չունեն աշխատանք, մնալու տեղ ու կացարան են փնտրում. «Խնդիրն այն է, որ այս քաղաքացիներից շատերը հնարավոր է վարակված են, եւ եթե փորձում ենք կացարաններ գտնել, իրենց վարակված կամ չվարկված լինելը խնդրահարույց է դառնում, մեղմ ասած, այդ ուղղությամբ խնդիրը լուրջ է»:

Հայ-վրացական վերջին սկանդալներն ինչպես կազդեն միջպետական հարաբերությունների վրա

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս հայտարարությունը լուրջ զայրույթ է առաջացրել Ռուսաստանի հայության շարքերում, ընդ որում` նույնիսկ հայտնի հայ էլիտաների շրջանակում: Նրանց կարծիքով` Երեւանում նստած պաշտոնյան նման կերպ արտահայտվելու իրավունք չուներ, ինչն անհետեւանք չի մնա: Տեղի հայերը մասնավորապես անհանգստացած են, որ վաղը ՌԴ-ում ապրող հայերի հետ` լինեն թե՛ գործարար, թե՛ սովորական շարքային մարդիկ, մնացած բոլորը շատ զգույշ են շփվելու, գործի չեն ընդունելու, մոտիկից բարեւ չեն տալու` դիտարկելով որպես պոտենցիալ վարակակիր:

Պահանջվում է քաղաքական հասունություն եւ իմաստնություն. ՀՀ նախկին վարչապետ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА