o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանկապղծության կոնվենցիան վավերացնելուն պատգամավորները տվեցին դրական եզրակացություն

28.04.2020 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Մանկապղծության կոնվենցիան վավերացնելուն պատգամավորները տվեցին դրական եզրակացություն

Մինչ հանրության ուշադրությունը սեւեռված է արցախյան հիմնախնդրի շուրջ՝ օրենսդիրները գտել են հարմար պահը, քննարկել եւ դրական եզրակացություն տվել «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» հարցին: Եվ, իհարկե, սա պետք է խորհրդարան բերեր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տեղակալը՝ ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Ըստ զեկուցողի` կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից եւ սեռական բնույթի չարաշահումից` հաստատելով ընդհանուր չափորոշիչներ եւ սահմանումներ: Կոնվենցիան համալիր միջազգային ինստրումենտ է` միտված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականացնելուն, իրազեկմանը եւ միջազգային համագործակցությանը: Կարճ ասած՝ Ստամբուլյան չարաբաստիկ կոնվենցիայի քույր կոնվենցիան է, որի թիրախում լինելու են երեխաները: Այս մասին «Իրավունքը» մանրամասներ պարզեց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻՑ:

Ինչով ավարտվեց ԼԳԲՏ-ականների հորդորով հոր դեմ բողոքած 11-ամյա երեխայի փախուստը

Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի երկրորդ հոդվածում նշված է խտրականության արգելման սկզբունքը. «Կողմերը պետք է ապահովեն, որպեսզի սույն Կոնվենցիայի դրույթները՝ մասնավորապես տուժածների իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող միջոցառումներն իրականացվեն առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, առողջական վիճակից, հաշմանդամությունից կամ այլ դրությունից»: Այս հոդվածում ներառված է նաեւ սեռական կողմնորոշումը: Այսինքն՝ կոնվենցիայի վավերացումով պետությունը պարտավորվում է ապահովել երեխայի կողմից իր սեռական կողմնորոշումը ընտրելու եւ այդ հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը: Ավելին, կոնվենցիան պարտադրում է դպրոցական ծրագրերում ներառել սեռական դաստիարակության նյութեր, երեխաների մոտ սեռական հարաբերությունների նկատմամբ վաղ տարիքից հետաքրքրություն առաջացնելու համար: Հաշվի առնելով կրթական ոլորտ պղծությունների քարոզ ներմուծելու կառավարության քաղաքականությունը, ապա պարզ է, որ այդ սեռական դաստիարակության ծրագրերը մշակելու են միասեռականներն ու իրենց իրավունքների պաշտպաններըԻսկ հոդված 6-ը վերաբերում է երեխաների ուսուցմանը. «Յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական եւ միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման եւ սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաեւ իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաեւ ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում, եւ հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական եւ հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ»:

Մեր պայքարը շարունակվում է, մեկ կամքն անկոտրում է. Արթուր Ալեքսանյանն ազատության մեջ է

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА