o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունը դեմ է փաստաբանին վիրավորանք հասցնելու համար քր. պատասխանատվություն սահմանել

28.04.2020 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Իշխանությունը դեմ է փաստաբանին վիրավորանք հասցնելու համար քր. պատասխանատվություն սահմանել

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում երեկ առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ԼՀԿ-ական պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ նշեց, որ նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին շրջանում հաճախակի դարձած փաստաբաններին իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորելու դեպքերով: Օրենքի նախագծով առաջարկվում է գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը, այդ թվում` փաստաբանին, կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: Պաշտոնատար անձի կողմից նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը նույնպես առաջարկվում է պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով: Իսկ նոտարի նկատմամբ առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ, ըստ Ա. Սամսոնյանի, կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով: Սակայն, կառավարությունն առաջարկեց ոչ թե քրեականացնել փաստաբանին զրպարտելը, այլ ուժը կորցրած ճանաչել գործող հոդվածը: Գործադիրը բացասական դիրքորոշում ունի միայն փաստաբանին զրպարտություն կամ վիրավորանք հասցնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հետ կապված առաջարկի վերաբերյալ եւ հետեւաբար նման կարգավորումներով նպատակահարմար չի համարում նախագծի ընդունումը: Այսպիսով՝ նախագիծը չարժանացավ հանձնաժողովի հավանությանը:

Ովքեր տարանջատում են ազգին, ստոր են. Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА