o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առանց հիշողության որեւէ ազգ չի կարող ապրել. ՀՀ նախագահ

28.04.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Առանց հիշողության որեւէ ազգ չի կարող ապրել. ՀՀ նախագահ

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Այս անգամ «Իրավունքի» հարցերին պատասխանել է ՀՀ նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Մայիսի 30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է

Պարզվում է՝ նրա հայրական եւ մայրական արմատները ծագումով Արեւմտյան Հայաստանից են: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նախագահի ծնողները գտնվել են Խորհրդային Միության սահմաններից դուրս: Դեռեւս 1930-ականներին նախագահի թե՛ մայրական, թե՛ հայրական ծնողները Հայաստանից եւ Ռուսաստանից տեղափոխվել  են Պարսկաստան (Իրան), հետեւաբար, նախագահի ծնողներն իրենք անմիջականորեն  չեն մասնակցել պատերազմինՍակայն Արմեն Սարգսյանի հայրական կողմի հարազատներից ոչ միայն մասնակցել են պատերազմին, այլեւ նրանցից ոմանք իրենց կյանքն են զոհաբերել հաղթանակի համար. նրա հայրական կողմի հարազատներից մեկը եղել է Կարմիր բանակի բարձրաստիճան սպաՊատերազմի ավարտից հետո, հայրենադարձության մեծ ժամանակաշրջանում՝ 1946թ., Սարգսյանները վերադարձել են Հայաստան: Ի դեպ, հայրենադարձների նույն խմբի մեջ են եղել նաեւ Մանարյանների, Չուգասզյանների, Փափազյանների եւ շատ այլ հայտնի ընտանիքներ: Նախագահ Սարգսյանի մայրը, որը Թեհրանում հիմնադրել է «Մշակույթ» միությունը, Պարսկաստանում եղել է խորհրդային հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի մոտ ընկերուհին, այնուհետեւ ծանոթացել նաեւ նրա ամուսնու՝ մեծահամբավ հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի հետԳեւորգ եւ Գոհար Վարդանյանների անձերի ու նրանց վաստակի հանդեպ Արմեն Սարգսյանի մեծագույն հարգանքի լավագույն արտահայտություններից էր նաեւ այն, որ 2019թ. մայիսի 9-ին նախագահ Սարգսյանը Գեւորգ Վարդանյանի լուսանկարով Երեւանում մասնակցեց Անմահների գնդի երթին: Իսկ 2019թ. մարտին նախագահը Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մասնակցել էր լեգենդար հետախույզներ Գոհար եւ Գեւորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողությանը: Հենց բուհի լսարանից նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց ունեցավ Մոսկվայում բնակվող Գոհար Վարդանյանի հետ՝ վերստին բարձր գնահատելով նրանց փառավոր անցյալըԻ պատասխան մեր հարցման՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ խորին հարգանք եւ պատկառանք ունի Երկրորդ համաշխարհային եւ Հայրենական մեծ պատերազմներում մեր ժողովրդի մասնակցության եւ մեր վետերանների հանդեպ: Առիթն օգտագործելով՝ նա հնարավորության դեպքում ձգտում է ժամանակ գտնել՝ հանդիպելու այն վետերանների հետ, ովքեր այսօր էլ իրենց կենդանի վկայություններով փորձ ու պատմություն, հաղթանակի տարեգրություն են փոխանցում ներկայիս սերունդներին: Նախագահն ամեն տարի մայիսի 9-ին այցելում է Հաղթանակի զբոսայգի, իր հարգանքի տուրքը մատուցում պատերազմում զոհվածների հիշատակին: Նա համարում է, որ Մեծ հայրենականին մեր ժողովուրդն անհամաչափ մասնակցություն է ունեցել՝ նկատի ունենալով պատերազմի մեր մասնակիցների եւ զոհվածների համամասնությունը. ինչպես հայտնի է, պատերազմի շուրջ 600 հազար մասնակիցներից ավելի քան 300 հազարը զոհվել է: Մեր փոքրաթիվ ժողովուրդը մեծաթիվ զոհեր է տվել, բայց եւ տվել է բազում հերոսներ: Հանրապետության նախագահի խոսքով՝  հաղթանակն ու այն կերտողներին հիշելը բոլորիս պարտքն է: «Առանց հիշողության որեւէ ազգ չի կարող ապրել, առանց հիշողության որեւէ պետություն չի կարող կառուցվել»,- բազմիցս նշել է նա:

Զբոսաշրջության ոլորտը փրկելու համար անհրաժեշտ է առանձնահատուկ միջոցառում. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ.«Իրավունք TV»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА