o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դուք ճիշտ կանեք մտածեք Փաշինյանի թոշակավորման մասին. Վահան Բաբայան

28.04.2020 22:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Դուք ճիշտ կանեք մտածեք Փաշինյանի թոշակավորման մասին. Վահան Բաբայան

ՀՀ վարչապետի խոսնակ ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ այսօր արդեն երկրորդ անգամ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահին՝ մասնավորապես նշելով. «Ով ով՝ բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։ Նաեւ դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում։ Ինչ վերաբերում է հանրության հիասթափությանը, դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը եւ նրա կոռումպացված շրջապատը դեռեւս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ։

Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին. Արմեն Աշոտյան

Արձագանքելով վերոնշյալին՝ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ ընդգծում է. «Դուք ճիշտ կանեք մտածեք Փաշինյանի թոշակավորման մասին: Սերժ Սարգսյանը ձեզ եւ ձեր շեֆերին կարող է թոշակի ուղարկել, բայց ինքը թոշակառու հաստատ չի դառնա: Ձեր շեֆից հիասթափվելու գործընթացն այնքան բնական բան է, ինչպես գարունից հետո ամռան գալուստը, տիկին ժամանակավոր մամուլի խոսնակ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА