o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բացարձակ մերժելի երեւույթ է. ՄԻՊ-ի արձագանքը՝ ԱԺ փոխնախագահի ելույթին

29.04.2020 00:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԻՐԱՎՈՒՆՔ
Բացարձակ մերժելի երեւույթ է. ՄԻՊ-ի արձագանքը՝ ԱԺ փոխնախագահի ելույթին

Անդրադառնալով այսօր խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանին ուղղված վիրավորանքներին՝ Մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ գրել է. «Կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելը ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի կնոջ մասնավոր կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երեւույթ է:

Ովքեր տարանջատում են ազգին, ստոր են. Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

Նույնքան բացարձակ մերժելի է, երբ դա արվում է քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում։ Առավել եւս անընդունելի է, երբ դա տեղի է ունենում խորհրդարանի նիստում, ու այն էլ կին պատգամավորի նկատմամբ:

Կնոջ նկատմամբ հարգանքը, նրա արժանապատվությունը երաշխավորելը եւ պայքարը կարծրատիպերի դեմ պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը:

Ինչի՞ եք ճպցնում, տիկին Սամսոնյան, չեք ուզում դուրս եկեք. Արարատ Միրոզյան

Նման իրավիճակներ մենք չենք ունենա միայն այն ժամանակ, երբ բանավեճում թիրախավորենք ոչ թե ընդդիմախոսի սեռը, այլ քննարկենք միայն թեման ու առարկայական հարցեր:

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը մեր կարեւոր գործընկերն է եւ կարեւոր ներդրում ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Հայ-վրացական վերջին սկանդալներն ինչպես կազդեն միջպետական հարաբերությունների վրա

Կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։ Մենք պետք է խրախուսենք կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին:

Այս կանոնները պետք է ունենան բացարձակ կիրառություն եւ վերջ»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА