o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավելի մեծ ճգնաժամ կսկսվի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին. Ահարոն Ադիբեկյան

29.04.2020 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ավելի մեծ ճգնաժամ կսկսվի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին. Ահարոն Ադիբեկյան

Օրվա իշխանությունից նախ հիասթափության, ապա նաեւ վերջինիս վարկանիշի անկման մասին սկսել է բարձրաձայնել անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ թե կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում գեներացվող դժգոհության ալիքի ֆոնին իրականում ինչպիսի վարկանիշային անկում է ունեցել իշխող քաղաքական ուժը՝ Փաշինյանի գլխավորությամբ, «Իրավունքը» հետաքրքրվեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ:

Փաստենք, որ Միքայել Մինասյանին հաջողվեց հունից հանել Նիկոլ Փաշինյանին. Արմեն Աշոտյան

Քանի որ կառավարության աջակցության ծրագրերից օգտվում է հիմնականում քաղաքականապես բավականին պասիվ զանգվածը, այսինքն՝ խանութների, սրճարանների եւ ընդհանրապես՝ հասարակական սպասարկման ոլորտի աշխատակիցները եւ թոշակառուները, ինձ թվում է, որ այս ամենը, համենայնդեպս, դրական առումով իրենց վարկանիշի վրա շատ լուրջ ազդեցություն չի ունենա: Միգուցե, այդ աջակցությունից օգտվող մարդիկ շնորհակալության զգացումով ինչ-որ նախընտրական շրջանում ակտիվանան, բայց սա հայերին շատ նման չէ:

Պարոն Ադիբեկյան, իշխանափոխությունից ուղիղ երկու տարի է անցել, ըստ Ձեզ, իշխող քաղաքական ուժը պահպանե՞լ է իր ընտրազանգվածը:

Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է. Միքայել Մինասյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Պետք է որեւէ մեկը ֆինանսավորում հատկացնի, որպեսզի այդ հարցումը հնարավոր լինի անցկացնել, քանի որ ես միշտ հանրային կարծիքն եմ հայտնում, այլ  ոչ թե իմ սեփական տպավորությունն եմ ներկայացնում: Իհարկե, մի տարբերակ էլ կա. ԶԼՄ-ների համապարփակ անալիզ ենք անում ու դրական եւ բացասական գնահատականները ուսումնասիրում, ինչից կարելի է որոշակի եզրահանգումներ անել: Ասեմ, որ լուրջ, խորքային քննադատություն չենք տեսնում, բայց այն, որ իշխող քաղաքական ուժի շրջանակում պառակտում կա՝ այս իրավիճակից դուրս գալու եւ հետագա զարգացումների վերաբերյալ, ակնհայտ է: Նշանակում է, որ, այնուհանեդերձ, վարկանիշի փոփոխություն կա, քանի որ բոլորի սպասումները չեն իրականացվել: Սա կարող է ընդհանուր պատկերացում տալ հանրային կարծիքում ներկայիս իշխող ուժի կերպարի վերաբերյալ, որովհետեւ մեզ մոտ հանրային կարծիքը, այսինքն՝ իմիջը եւ այլն, ոչ թե այն է, թե ինչ են իրենք ներկայացնում, այլ՝ ինչ է արտացոլվում  հանրային գիտակցության մեջ: Հարկավոր է բավականին լուրջ ուսումնասիրություն կատարել, հարցում իրականացնել եւ պարզել:

Վարչապետը վերջապես անդրադարձավ Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ Ուրիխանյանի հարցին պատասխանելիս

Այս օրերին նկատելի է, որ կոմունալի վարձավճարներով, այլ խնդիրներով պայմանավորված՝ սոցիալական բունտ է հասունանում ընդդեմ իշխանության: Ի՞նչ է հուշում Ձեր փորձը՝ այն կարո՞ղ է լուրջ հետեւանքներ ունենալ իշխող քաղաքական ուժի համար:

Այն լուրջ հետեւանք կունենա կորոնավիրուսից հետո, որովհետեւ հիմա դեռ մարդիկ սնվում են տանը մինչեւ համավարակը կուտակած մթերքով ու գումարներով: Աշխատանք չկա, գործարանները կանգնած են, թեկուզեւ բացվեն էլ, սա չի նշանակում, որ միանգամից նրանք կհասնեն տնտեսական այն մակարդակի, որը եղել է մինչեւ կորոնավիրուսի տարածումը: Այնպես որ, ավելի մեծ ճգնաժամ կլինի օգոստոս-սեպտեմբեր ամսին, երբ սառնարանները եւ նկուղները լրիվ կդատարկվեն: Ի դեպ, կան որոշակի գիտական ուսումնասիրություններ, որ արյան երկրորդ խումբ ունեցողներն ավելի են հակված հիվանդանալու կորոնավիրուսով եւ մահացության տոկոսը իրենց մոտ բավականին բարձր է: Հայերի 80 տոկոսն ունեն արյան երկրորդ խումբ, ուստի, առիթից օգտվելով, ուզում եմ հորդորել՝ հայեր, զգուշացե՛ք, դուք ավելի խոցելի եք կորոնավիրուսի նկատմամբ:

Նիկոլին մնացել է մեկ՝ վերջին քայլը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА