o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ է թաքցնում Սորոսի հիմնադրամը

29.04.2020 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչ է թաքցնում Սորոսի հիմնադրամը

Դեռեւս 2019թ. մարտի 1-ին ՀՀ փոխվարչապետ, այժմ նաեւ պարետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ ստորագրել էր որոշում ,Բաց հասարակության ինստիտուտի» օժանդակության սորոսական հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից 2019-2020 թվականներին իրականացվող ծրագրի մասին: Ըստ այդմ՝ ,Բաց հասարակության ինստիտուտի» օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղին տրվում է հարկային արտոնություն, բայց մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով պետք է ներկայացվեր տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաեւ կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: Թե այս եռամսյակների ընթացքում ինչպիսի՞ բարեգործական ծրագրեր է իրականացրել Սորոսի հիմնադրամը, ինչպե՞ս են գնահատում կատարված աշխատանքը, եւ արդյոք այն բավարարում էր բարեգործական ծրագիր համարվելու համար անհրաժեշտ չափանիշներին, փորձեցինք պարզել Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ մասնավորապես հետաքրքրվելով վերոնշյալ կազմակերպության հաշվետվության մասին: Բայց արի ու տես, որ հարկային արտոնություններ ստացած կազմակերպության հաշվետվությունը ներկայացնելու համար իշխանության ներկայացուցչին բավարար չէր ԶԼՄ-ին պատասխանելու օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը, տեղեկություն տրամադրելու համար խնդրեցին 30-օրյա ժամկետ: Սա, իհարկե, բավական տարօրինակ է, հատկապես, որ ըստ տրամաբանության, կազմակերպությունը էլեկտրոնային տարբերակով պարտավոր էր ներկայացնել իր եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունը փոխվարչապետի գրասենյակին, իսկ Ավինյանի գրասենյակի համար բարդություն չպետք է լիներ այդ հաշվետվությունն ու կառավարության գնահատականը ներկայացնել մեզ: Հետեւաբար, հարց է ծագում՝ մի՞թե Սորոսի հիմնադրամը թքած ուներ այդ հաշվետվության վրա եւ պատշաճ կարգով չի ներկայացրել, թե՞ դրանցում կան այնպիսի ծրագրեր, որոնք կփորձեն խմբագրելուց հետո միայն ներկայացնել հանրությանը: Այդուհանդերձ, մենք այս հարցում կլինենք հետեւողական եւ կսպասենք, թե ի վերջո, ինչ պատասխան կտա Տիգրան Ավինյանը:

Վարչապետը վերջապես անդրադարձավ Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ Ուրիխանյանի հարցին պատասխանելիս

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА