o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԵՐԿԻՐՆ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

29.04.2020 21:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԵՐԿԻՐՆ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այն, որ Հայաստանը սկսել է գնալով խորացված տեմպերով մտնել մի այնպիսի տնտեսական ճգնաժամի մեջ, որի  հետեւանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու, արդեն  չի կարող թաքցնել նաեւ կառավարությունը: Եվ երեկ  նկատված մի շարք գործոններ եկան նաեւ հուշելու, որ վերեւներում պատկերացում անգամ չունեն, թե ինչպես են վարվելու: Չէ, որոշ քայլեր փորձում են իրականացնել, բայց որ անգամ  դրանց հետեւանքների մասին պատկերացում գրեթե չունենդա  էլ է տեսանելի:

WSJ. ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ընկերություններին տարիներ են անհրաժեշտ վերականգնվելու համար

 

ՆԻԿՈԼԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԵՐԿԻՐԸ ՀԱՍՑՐԵԼ ԵՆ ԿՈԼԱՊՍԻ ՇԵՄԻՆ

Այսպես, նախ իր հերթական ուղիղ եթերում մի շարք «ինքնախոստովանական ցուցմունքներով» հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը: Այսպես, Փաշինյանը սկսեց կոմունալների համար չվճարումների խնդրից՝ հասնելով այն մտքին, որ չվճարումների պատճառով էներգետիկ համակարգում մի այնպիսի ճգնաժամ է ստեղծվել, որ վիճակը մոտ է համակարգի ամբողջական փլուզման: Եվ, զավեշտի է հասնում, խոստովանեց նաեւ, որ այս իրավիճակը ձեւավորվել է իշխանությունների մեղքով, քանի որ ժամանակին ասել էին՝ կարող եք արտակարգ դրության ընթացքում չվճարել: Հետո սկսեց մեղադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, մի պահ ուշքի եկավ, թե՝ կառավարությունն էլ իր մեղքի բաժինն ունի: Բայց ամբողջ հարցն այն է, որ ժամանակին հենց ինքն էր առաջինը հայտարարողը, թե մարդիկ կարող են չվճարել, եւ ՀԾԿՀ-ն ու կառավարությունն էլ գնացին այդ հունով: Խոսքի ընթացքում, երեւի գիտակցելով, որ ակնհայտ թաքցնելն անհնար է, սկսեց նաեւ իրեն քննադատել, բայց անմիջապես էլ անցավ արդարացման, թե ողջ այդ էներգետիկ ճգնաժամի մեղավորները նրանք են, որ միլիոնների հոսանք ու գազ են ծախսել  ու անգամ նրանք են վճարելուց խուսափել: Սա էլ է սովորական, էժանագին բլեֆ. այն, որ միլիոնից  ավել վճարողները բաժանորդների չնչին մասն է, դժվար չէ հասկանալ: Նաեւ, որ նրանց չվճարումները եւս ընդհանուրի փոքր մասն է, եւ դա չէր կարող լինել ճգնաժամի պատճառը: Առավել եւս, որ հնարավորություն ունեցողների գերակշիռ մասը վճարել է. բոլորն են հասկանում, որ  այդ դեպքում կունենան կուտակում, հետո միանգամից կվճարեն, որը ոչ մեկին ձեռնտու չէԿարճ ասած, որ  էներգետիկ չվճարումների հիմնական պատճառն այն է, որ հասարակության գերակշիռ մասը պարզապես փող չունի վճարելու համար, պարզ ճշմարտություն է: Նիկոլը փորձեց այդ միտքը շրջանցել, թե՝ «Տեսաք, հենց սպառնացին անջատումներով, մի քանի օրում մի քանի միլիարդ վճարեցին, այսինքն՝ փող ունեին»: Ու տեսնես գոնե գիտակցո՞ւմ է, որ մարդիկ  ստիպված էին ունեցած վերջին փողերը վճարել՝ չպատկերացնելով, թե ինչով են մյուս օրը հաց առնելուԹե որն է էներգետիկ նման ճգնաժամի հարցում կառավարության մեղավորությունը, ի սկզբանե էլ պարզ էր. քաղաքականությունը, որն այս ուղղությամբ մարտի վերջերից սկսած ներդրվեց, այն ժամանակ էր ակնհայտորեն հուշում, որ հենց այս վիճակին է տանելու: Ավելի կոնկրետ, ակնհայտ էր, որ լիովին ձախողվելու է, այսպես կոչված, կառավարության սոցիալական հակաճգնաժամային քաղաքականություն կոչվածը: Ընդ որում, իրական վիճակը շատ  ավելի խայտառակ է, քան կարելի էր այն ժամանակ պատկերացնել: Այսպես, Նիկոլը երեկ խոստովանեց. «Էս մեր ամբողջ հակաճգնաժամային քաղաքականության իմաստն այն է, որ օգնենք նրանց, ովքեր օգնության կարիք ունեն», ու անմիջապես էլ հավելեց. «Բոլոր իրական կարիք ունեցողներին մենք չենք կարողացել տեղորոշել»: Այդ դեպքում, ինչո՞ւ, օրինակ, սոցապ նախարարը պաշտոնից ազատված չէ: Սոցապն էլ մի կողմ. ինչո՞վ է զբաղված  ողջ կառավարությունը, որ մինչ այժմ չի էլ կարողանում պարզել՝ որ ոլորտներում է, որ մարդիկ չեն աշխատում, այսինքն՝ ապրելու միջոց չունեն: Հա, հիշեցինք, խելքները հազիվ բավարարում էր, որ կարծիք հայտնեին, թե Հայաստանում օրավարձու աշխատողներ չկան:

ԱՄՆ-ն կորոնավիրուս դեմ պայքարելու համար լրացուցիչ 1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին

 

«ԱՐՏԱԿԱՐԳ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍ ՉՈՒՆԵՆ

Բայց անգամ ասվածն ամենաէականը չէ: Երեկ, երբ կառավարությունը գնաց մի քայլի, որը եղած տնտեսական պոտենցիալի փշուրներն էլ կարող է ոչնչացնել, այսինքն՝ պետբյուջեի անհասկանալի փոփոխության, հիմնական զեկուցողը՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խոսեց բյուջեի  դեֆիցիտի մեծացման մասին՝ նշելով, որ այդպիսով ֆինանսավորումը կկազմի մոտ 260 մլրդ դրամ, որի. «Կառավարությունը ծրագրում է 150 մլրդ դրամի չափով սոցիալ-տնտեսական փաթեթ ներկայացնել հետեւյալ ուղղություններով. 25 մլրդ դրամ՝ ձեռնարկությունների աջակցության ծրագրեր, 25 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության ծրագրեր, 80 մլրդ դրամ՝ երկարաժամկետ տնտեսական զարգացման ծրագրեր եւ 20 մլրդ դրամ՝ ռեզերվային ֆոնդերի վերաբաշխում»:

«Փաստ». Ամուլսարը՝ «դամոկլյան սուր» իշխանության համար

25 միլիարդի սոցիալական աջակցության ծրագրեր: ՀՀ յուրաքանչյուր «հպարտ» քաղաքացու` դրանից միջինը 8 հազար դրամի չափ է հասնում, եւ ավելին ակնկալել չի կարող: Լավ, ասենք անապահովները բնակչության կեսն են, թող ամեն անապահովի 16 հազար հասնի: Դրանով պետք է արտակարգ դրության երկու ամիսներին սնվի, կոմունալներ վճարի, այն դեպքում, երբ  եթե օրական միայն մեկ հաց գնի, երկու ամսում կդառնա 18 հազարԲայց ինչո՞ւ են նման չնչին օգնություն տալիս, այն էլ բյուջեի դեֆիցիտը, այսինքն՝ պետական պարտքն ավելացնելու՝ վարկերի հաշվին, երբ ասում էին, թե անցած տարվա հարկահավաքման նորման գերակատարել են  62.4 միլիարդ դրամով, իսկ այս տարվա  առաջին եռամսյակին՝ 5 միլիարդով: Որտե՞ղ է այդ հավելյալ, չնախատեսված  67.4 միլիարդը, կերան-վերջացրի՞ն: Սա էլ է ապագայում պարզելու հարց, իսկ այս պահին շատ ավելի էական այս խնդիրն է՝ ի՞նչ սպասել առաջիկայումԻնչպես  ավելի վաղ առիթ էինք ունեցել ենթադրելու, իշխանություններն այս մեկուկես ամսվա «արտակարգ» քաղաքականությունը շարունակելու ռեսուրս պարզապես չունեն: Նիկոլը խոստովանեց, որ էներգետիկան պայթյունին մոտ է, սակայն իրականում դա մասնակի դեպք է. այս պահին կոլապսի շեմին է ողջ երկիրը: Պատճառն էլ ակնհայտ  է. ամիսուկես մարդկանց չեն թողնում աշխատել, պետությունն էլ ոչ մի ռեալ օգնություն չի ցուցաբերում: Արդյունքումինչպես բնակչության առնվազն կեսը կանգնած է սովի, այնպես էլ տնտեսվարողների մոտ 80 տոկոսը՝ սնանկացման շեմին: Ընդ որում, իրողությունն այն է, որ թեեւ ամիսուկես ամեն ինչ փակել են, սակայն ոչ մի ռեալ հակավիրուսային գործողություն չի արվել. մարդիկ հանգիստ դուրս են գալիս, Երեւանի փողոցներում նորից խցանումներ են հայտնվել, կորոնավիրուսն էլ միանգամայն կայուն տեմպերով տարածվում է: Այսինքն, պետական քաղաքականությունը, բացի մարդկանց եւ տնտեսության սնանկացնելուց, հակավիրուսային որեւէ ռեալ էֆեկտ չունեցավԵվ այս առումով Նիկոլի հաջորդ հայտարարությունը հերթական «ինքնախոստովանական ցուցմունքն» է. «Քայլ-քայլ, եթե արտառոց բան չպատահի, առաջիկա 10 օրերին գնալու ենք սահմանափակման ռեժիմների մինիմիզացիայի: Մենք հիմա մտածում ենք, որ առաջիկա 10 օրերին պետք է տնտեսական բոլոր ոլորտները բացվեն, բայց ամեն ոլորտի համար պետք է անվտանգության պայմանների պահպանման որոշակի տրամաբանություն լինի»:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար երկարաձգում է վարկային արձակուրդները մինչև մայիսի 31-ը

Ինչպե՞ս, երբ կորոնավիրուսային իրավիճակը ներկայումս անհամեմատ ավելի վատ է, քան, օրինակ, ապրիլի կեսերին, երբ երկարաձգեցին արտակարգ դրությունը: Այն ժամանակ օրական նոր վարակվածների թիվը մոտ 20, առավելագույն դեպքերում՝ 40-ի սահմաններում էր, վերջին օրերին՝ 70-ի կարգի, իսկ առավելագույնը՝ 81: Ընդ որում, տեսանելի չէ որեւէ նախանշան, որ  կնվազի, եթե իհարկե, չսկսեն թվեր նկարել: Ուրեմն` ինչո՞ւ այն ժամանակ այդ երկարացմամբ ողջ տնտեսությունը վերջնական կաթվածահարության մատնեցին, իսկ հիմա խոսում են բոլոր ոլորտները բացելուցԹե ինչու են բացում, միանգամայն հասկանալի է. փող չունեն սոցիալական ծրագրերի համար, իսկ առանց դրա վաղը-մյուս օրը ամեն ինչ կպայթի: Լավ, իսկ այն ժամանակ խելքները չէ՞ր հերիքում հաշվարկել, որ փողն ուր որ է՝ կվերջանա, իսկ վիրուսի տարածումը կանխել, միեւնույնն է, չեն կարողանալու: Ուրեմն, ո՞վ է պատասխան տալու երկիրն այս վիճակին հասցնելու համար:

Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումները համարում եմ անարդյունավետ. Տնտեսագետ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА