o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը. Նիկոլ. ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

29.04.2020 20:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
Պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը. Նիկոլ. ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով բոլոր թերահավատների հայտարարություններին, ասաց, թե պատրաստ է ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը։

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել Հայաստանի Հանրապետության օդում կախված մի հարցի, ուզում եմ ուղիղ, շատ հստակ ձեր բոլորի աչքերի մեջ նայելով, ամենայն վստահությամբ հայտարարել՝ այո, պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, որովհետև ծառայում եմ Հայաստանի ժողովրդին, հայ ժողովրդին, ծառայում եմ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Կեցցե հաղթանակած ժողովուրդը», - հայտարարեց Փաշինյանը։

Իշխանությունը ճամպրուկ չէ. Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանը քաղաքական շանտաժ է արել․Տեսանյութ

Իշխանությունը ճամպրուկ չէ. Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանը քաղաքական շանտաժ է արել․Տեսանյութ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը НТВ հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական հաղորդման ռեպորտաժում մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ ասել է.

«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ ինձ իշխանություն տվեք հենց հիմա, անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրություն և ստիպել, շանտաժ անել մարդկանց մեծ քանակով, ստիպել նրանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացումների դեմ, կարծում եմ, սա լիովին այլ ծայրահեղություն է»:

Վաղը ձեր անունից՝ որպես վարչապետի թեկնածու, հանդիպելու եմ ՀՀԿ-ի հետ. Փաշինյան

Վաղը ձեր անունից՝ որպես վարչապետի թեկնածու, հանդիպելու եմ ՀՀԿ-ի հետ. Փաշինյան

Վաղը նորից դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում, Հանրապետության հրապարակի հարթակից հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«Կոչ եմ անում այս պահից սկսած դադարեցնել նաև Հանրապետական կուսակցության բոլոր պատգամավորների հեռախոսային հաղորդագրությունների և զանգերի միջոցով կոնտակտի դուրս գալը և նրանց առաջ պահանջներ դնելը։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ես վաղը ձեր անունից՝ որպես վարչապետի թեկնածու, հանդիպելու եմ նրանց, որպեսզի մեր օրակարգն ամբողջությամբ քննարկենք և իրականություն դարձնենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե այս պահից սկսած մինչև վաղը 17:00-ն ոչ մի գործողություն չի իրականացվելու: Իսկ վաղը ժամը 17-ից Նիկոլ Փաշինյանը լինելու է Գարեգին Նժդեհի հրապարակում և այնտեղից երթով դարձյալ գալու են Հանրապետության հրապարակ։

Ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի Հայաստանի վարչապետ. Նիկոլ Փաշինյան

Ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի Հայաստանի վարչապետ. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի ՀՅԴ, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել են, որ մայիսի 1-ին Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրություններում քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին, քիչ առաջ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Այս հաղթանակի արդյունքները անշրջելի ճանաչվելու են», - ասաց Փաշինյանը՝  ներկայացնելով Գյումրի և Վանաձոր ճանապարհին բնակչության հետ հանդիպումները։

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը որոշել է ընդհանրապես վարչապետի թեկնածու չառաջադրել, ինչը, ըստ Փաշինյանի, նշանակում է, որ կա «չափազանց մեծ հավանականություն», որ ՀՀԿ-ի առնվազն մի մասը նույնպես կքվեարկի ժողովրդի թեկնածուի օգտին։

«Իսկ այդպիսի քվեարկությունը նշանակում է, որ մայիսի 1-ին ունենք հնարավորություն մեր դե ֆակտո հաղթանակը արձանագրենք դե յուրե։ Դա նշանակում է, որ ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ», - հայտարարեց Փաշինյանը։

Երկու տարվա մեջ Փաշինյանն այնքան է ստել, որ նրան հիմա չեն հավատում. վարչապետի՝ կորոնավիրուսով վարակվելը հերթական շոուն է․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Նա տեղեկացրեց, որ մոնիտորինգ են անում և նկատել են, որ միջազգային մամուլում Հայաստանը վերջին իրադարձությունների համատեքստում ներկայացվում է դրական լույսի ներքո։

«Վերջին 20-25 տարում միջազգային մամուլում Հայաստան անունը այնքան չի արծարծվել, որքան՝ վերջին մի քանի օրում, և ընդ որում՝ միայն դրական երանգների ներքո։ Աշխարհը զարմացած է, թե ինչպես այս հետխորհրդային երկրում հնարավոր եղավ այս ամբողջ գործընթացը իրականացնել առանց մեկ կրակոցի, առանց մի կաթիլ արյան», - ասաց Փաշինյանը։

Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն, խիզախ ու հպարտ քաղաքացիներ. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC -ին

Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն, խիզախ ու հպարտ քաղաքացիներ. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC -ին

Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն, խիզախ ու հպարտ քաղաքացիներ, ովքեր կարող են արտահայտել իրենց կարծիքը: BBC News-ին տված իր հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ անկախ նրանից, թե Հայաստանում ներքաղաքական ինչ գործընթացներ են տեղի ունենում, դա հեղափոխություն է, թե ոչ, կարևորն այն է, որ երկրում գոյություն ունեն իրենց ձայնը տեղ հասցնող քաղաքացիներ:

«Ամենից առաջ պետք է նշեմ, որ ես Սահմանադրության պահպանման երաշխավորն եմ: Ինչպես դուք արդեն տեսել եք, Երևանի փողոցներում մեծ ցույցեր են, որոնք տարիների ընթացքում արձանագրված խնդիրների արդյունք են, որոնք հասցեագրված ու լուծված չեն եղել, կլինի կոռուպցիա, սոցիալական անարդարություն, թե այն, որ երիտասարդներն այստեղ չեն տեսնում պայծառ ապագա՝ չնայած իրենց տաղանդին ու լավ կրթությանը:

Շատ գործոններ, ինչպես նաև երկխոսության պակասը կառավարության և մարդկանց միջև»,- նշել է Արմեն Սարգսյանը: Նա հավելել է, որ ինքն ունի մեծ դերակատարում՝ հորդորելու յուրաքանչյուրին Սահմանադրության համաձայն գտնել լուծումներ այս ճգնաժամում:

Արմեն Սարգսյանը նաև երախտագիտության խոսք է հայտնել ՀՀ երրորդ նախագահ և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հասցեին, ով, նրա խոսքով, անսացել է ժողովրդի ձայնին ու հրաժարական տվել վարչապետի պաշտոնից:

«Այլ երկրներում ու այլ ժամանակներում նախագահները պայքարում են իրենց քաղաքական կարիերայի համար մինչև վերջ, բայց նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանը ցուցաբերեց խիզախություն ու հրաժարական տվեց՝ ցույց տալով, որ այս երկիրը կարող է գնալ ժողովրդավարական ու ազատ ճանապարհով»
,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀՀԿ-ն չի խոչընդոտի նոր վարչապետի ընտրությանը, քվորում կլինի. Բաղդասարյան

ՀՀԿ-ն չի խոչընդոտի նոր վարչապետի ընտրությանը, քվորում կլինի. Բաղդասարյան

Հանրապետական խմբակցությունը մասյիսի 1-ին վարչապետի ընտրությանը կապահովի քվորում և չի խոչընդոտի գործընթացին, լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ եթե երեք խմբակցությունները հանդես գան մեկ թեկնածուով, ապա որևէ խոչընդոտ ՀՀԿ-ի կողմից չի լինի։

Վ.Բաղդասարյանը նաև նշեց, որ վերջնական որոշում խմբակցությունը կընդունի առաջիկա նիստի ժամանակ։

Բուհերը պետք է ապակուսակցական լինեն, ղեկավար կազմում չպետք է լինեն կուսակցականներ և սա չի վերաբերում միայն ՀՀԿ-ին

Բուհերը պետք է ապակուսակցական լինեն, ղեկավար կազմում չպետք է լինեն կուսակցականներ և սա չի վերաբերում միայն ՀՀԿ-ին

Բուհերի ղեկավար կազմում չպետք է լինեն կուսակցական անձինք։ Այսօր ԵՊՀ-ի բակում տեղի ունեցած հավաքի ժամանակ հայտարարեց Ուսանողական շարժման անդամ Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ ուսանողներով հավաքվել և քննարկել են խնդիրները:

«Մեզ մոտ արդեն արմատավորվել է,  և մենք զգում ենք, որ հաղթանակը շատ մոտ է, բայց մի քանի կարևոր հարցեր կան, որ ուսանողներով պետք  է շեշտենք: Առաջինը բուհերի ապակուսակցականությունն է»,- ասաց նա:

Դավիթ Պետրոսյանն ասաց, որ հեղափոխությունից հետո բուհերի ղեկավար կազմում չպետք է լինեն կուսակցական անձիք, քանի որ նրանց ներկայությունը բացասական ազդեցություն է ունենում ԲՈՒՀ-ի ընդհանուր ինքնակառավարման, ինչպես նաև կրթության որակի վրա: «Հեղափոխությունից հետո Բուհերի ղեկավար կազմում, գիտխորհրդում, ուսանողական խորհուրդներում չպետք է լինեն կուսակցական անձինք և սա չի վերաբերում միայն Հանարպետական կուսակցությանը, դա վերաբերում է  բոլոր քաղաքական ուժերին»,- հայտարարեց նա:

«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք, բայց դա կունենա լրացուցիչ գին». Սամվել Ֆարմանյան․ 168․am (տեսանյութ)

 Համալսարանի ուսանողները կարևորում են, որ համալսարաններում ազատ խոսքը, ազատ միտքը չհետապնդվի, կուրսի ավագները  ոչ թե  զբաղվեն դեկանատների հրամանները իրականացնելով, թե ով ինչ է խոսում կուրսում, այլ պետք է իրենց պարտականություններով զբաղեն:

Ուսանողները հայտարարեցին, որ համալսարանում պետք է լինի նորմալ կրթական ակադեմիական մթնոլորտ, այլ ոչ թե ինչ որ մի խումբ մարդկանց շահերը սպասարկող կառույց:

Թատերական ինստիտուտի ներկայացուցիչն էլ  հայտարարեց, որ երեկ իրենց ԲՈւՀ-ի ուսանողական խորհուրդը դիմում է ներկայացրել Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին:

Ուսանողները պատրաստվում են ԵՊՀ-ից երթը շարունակել դեպի Բժշկական համալսարան, ապա Ագրարային,  Պոլիտեխնիկ, հետո Թատերական ինստիտուտ և վերջում Հանրապետության հրապարակ:

ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել

ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել

ՀՅԴ Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է, որ կուսակցությունը որոշել է սատարել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ վարչապետ: 

Վարչապետի միասնական թեկնածուի եւ քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։

Առ այդ, Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ երեկ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարեց, որ իրենք մեկ մարդու նման սատարելու են ժողովրդի թեկնածուին

«Ելք» և «ՀՀԿ» խմբակցությունների միջև հանդիպում այսօր չի կայանալու

«Ելք» և «ՀՀԿ» խմբակցությունների միջև հանդիպում այսօր չի կայանալու

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանն լրատվամիջոցների հետ զրույցում տեղկացրել է, որ այսօր հանդիպում չի կայանալու ԱԺ «Ելք» և «ՀՀԿ» խմբակցությունների միջև: Նշենք, ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվել, որ սպասվում է «Ելք» և «ՀՀԿ» խմբակցությունների միջև հանդիպում։

ՄԻՊ. Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը

29.04.2018 11:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

ՄԻՊ. Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի շարունակվող մշտադիտարկումը վկայում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ատելության խոսքն ու անհանդուրժողականությունն աճի միտում են դրսևորում։

Հատկապես մտահոգիչ է սոցիալական ցանցերում հասարակության տարբեր խմբերի բաժանման ու հակադրման միտումը: Ընդ որում, ընդդիմախոսների կարծիքը հաճախ ընդհանրապես չի հանդուրժվում, իսկ հակադարձումները հաճախ մարդու արժանապատվությունը նվաստացնող են, ընդհուպ՝ ատելություն քարոզող, իսկ առանձին դեպքերում՝ կոնկրետ անձանց դեմ նույնիսկ թշնամանք հրահրող:

Սրանք հասարակությունում լարվածության աճին ակնհայտորեն նպաստող գործոններ են: Մտահոգությունն էլ ավելի է աճում, եթե հաշվի առնենք, որ վերջին օրերին շեշտակիորեն աճել է մարդկանց ներգրավվածությունը սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումներին, իսկ զանգվածային հավաքներն ու երթերը դեռ շարունակվում են:

Մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից ցանկացած պարագայում կարևոր է մարդկային արժանապատվության ու անձնական կյանքի գաղտնիության լիարժեք պաշտպանությունը: Այս առումով, մտահոգիչ է, օրինակ, Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքին վերաբերող տվյալների, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարների խմբային հրապարակումները: Դիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որոնցում հրապարակվել են այդ հեռախոսահամարները, ակնհայտ է ծաղրանքը, վիրավորանքն ու ատելության խոսքը: Ակնհայտ է, որ սա անհանդուրժողական մթնոլորտի խորացմանը նպաստող գործոն է։ Ավելին, սա կարող է ստեղծել հանրային գործիչների անձնական տվյալների չսանկցավորված տարածման միջոցով հոգեբանական ներգործության վտանգավոր նախադեպ։

«Փաստ». Ե՞րբ է հասարակությունը գիտակից ու պատասխանատու. այն ժամանակ արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ

Այս բարդ իրավիճակում չափազանց կարևոր է զանգվածային լրատվամիջոցների դերը: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին հորդորում է անհապաղ հեռացնել անհանդուրժողականություն կամ ատելություն քարոզող կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: Հորդորում ենք նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

 

ԱՄՆ պետքարտուղարությունը համոզմունք է հայտնում, որ առաջիկա օրերին Երևանում ոստիկանությունն ու ցուցարարները կշարունակեն զերծ մնալ բռնություններից

ԱՄՆ պետքարտուղարությունը համոզմունք է հայտնում, որ առաջիկա օրերին Երևանում ոստիկանությունն ու ցուցարարները կշարունակեն զերծ մնալ բռնություններից

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանությունը։ 

«Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին: Որպես Հայաստանի բարեկամ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը:

Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերը: Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ և համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգային ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից», - նշել է Հիթեր Նոյերթը։

«Ելքի» վերջին մեղքը

«Ելքի» վերջին մեղքը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի աթոռին աչք դրած ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ սկզբունքային, գաղափարական դիրքորոշումները կամաց-կամաց հօդս են ցնդում: Այսօր, երբ  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ հայտարարեց, որ իրենք ՀՀ վարչապետի առաջիկա ընտրություններին սատարելու են, այսպես ասած, համաժողովրդական շարժման թեկնածուի օգտին, նիկոլականները ցնծության մեջ էին՝ մոռանալով, որ դա դեմ է հենց Նիկոլ Փաշինյանի սկզբունքներին:

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի տարի առաջ նույն Նիկոլ Փաշինյանն անընդունելի մեղք էր համարում Գագիկ Ծառուկյանի հետ ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի համագործակցությունը: Նրա հետ համակարծիք էր նաեւ այսօր ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որն այն ժամանակ հայտարարել էր, թե ԲՀԿ-ի թիկունքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է տեսնում: Իսկ Ն. Փաշինյանը անվերապահ վստահեցնում էր, որ իր քաղաքական գործունեության նպատակը ինչպես եղել է, այնպես էլ մնում է հետեւյալը՝ «Ո՛չ դոդացմանըո՛չ սերժանտացմանըո՛չ ռոբոտացմանը» կարգախոսի իրագործումը: Մինչդեռ այսօր Ն. Փաշինյանն ու Գ. Ծառուկյանը հայտնվեցին մի ճամբարում:

Ի դեպ, հատկապես ուշագրավ է, որ Նիկոլի շարժմանը միացած Գ. Ծառուկյանի քայլով ոգեւորված այսօրվա Ելք-ականները ոչ վաղ անցյալում, երբ ՀԱԿ-ը փորձում էր համագործակցել ԲՀԿ-ի հետ,  իրար հերթ չտալով հիշեցնում էին ԲՀԿ-ի դերը Մարտի 1-ի դեպքերի համատեքստում: Ավելին՝ ՀԱԿ-ին մեղադրում էին Մարտի 1-ը «մոռանալու» մեջ: Իսկ այսօր նույն մեղադրանքի ուխտը, կարծես, չոքում է Նիկոլ Փաշինյանի դռանը:

Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին. Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА