o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարական ամառանոցում Վիլեն Գաբրիելյանն ու Տիգրան Ավինյանը ծեծկռտուք են սարքել

29.04.2020 21:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Կառավարական ամառանոցում Վիլեն Գաբրիելյանն ու Տիգրան Ավինյանը ծեծկռտուք են սարքել

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինանի ներկայությամբ միջադեպ է տեղի ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի միջև։ Կառավարության ամառանոցում տեղի ունեցած գինարբուքից հետո, Ավինյանի ու Նավակ Ճոճողի վեճն այնքան է թեժացել, որ բանը հասել է բռունցքներին։ Նավակ Ճոճողը իրեն բավական ագրեսիվ է պահել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բաժակ է նետել Նավակ Ճոճողի ուղղությամբ՝ վերջինիս հանդարտեցնելու համար։ Միջադեպին մասնակից է եղել նաև նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս ամենը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի աչքի առաջ։ Թիմակիցներին կարգի հրավիրելու համար վարչապետը ստիպված է եղել դիմել անվտանգության աշխատակիցների օգնությանը։ Կատարվածից անմիջապես հետո, Տիգրան Ավինյանը վրդովված լքել է կառավարական ամառանոցը՝ հայտարարելով, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել այս իրավիճակը։

Վարչապետը վերջապես անդրադարձավ Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ Ուրիխանյանի հարցին պատասխանելիս

Հ․Գ․ Հոդվածում թույլ էինք տվել անճշտություն և նշել էինք, որ Նավակ Ճողողը վեճի է բռնվել Սուրեն Պապիկյանի հետ։ Վերջինս վեճի մասնակից եղել է, բայց չի եղել հիմնական կողմը։ Վեճի հիմնական կողմերը ինչպես արդեն նկատեցինք եղել են Նավակ Ճոճողն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА