o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկում է «Գեորգիևյան ժապավեն - առցանց» հայրենասիրական ակցիան

29.04.2020 22:00 ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Մեկնարկում է «Գեորգիևյան ժապավեն - առցանց» հայրենասիրական ակցիան

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի նախաշեմին «Հաղթանակի խորհուրդ» հասարակական և երիտասարդական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հրավիրում է միանալ «Գեորգիևյան ժապավեն - առցանց» հայրենասիրական ակցիային, որը կմեկնարկի ապրիլի 28-ին և կտևի մինչև 2020 թվականի մայիսի 9-ը: Տեղեկությունը հայտնում է Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը։

«Ակցիային մասնակցելու համար հարկավոր է Facebook սոցիալական ցանցում գտնել «Գեորգիևյան ժապավեն» շրջանակը և լուսանկարը հրապարակել #Հաղթանակիխորհուրդ, #ГеоргиевскаяЛенточка, #Победа75, #ЯПомнюЯГоржусь, #СоветПобеды, հեշթեգերով»,– նշված է հաղորդագրության մեջ։

«Գեորգիևյան ժապավենը» խորհրդանշում է ոգով չընկճված ժողովրդին, որը կռվեց Հայրենական մեծ պատերազմում ու ջախջախեց ֆաշիզմը: Այս խորհրդանիշը վետերանների նկատմամբ հարգանքի արտահայտություն է, հարգանքի տուրք է ռազմի դաշտում ընկածների հիշատակին, բոլոր նրանց, ում շնորհիվ մենք հաղթեցինք 1945 թվականին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА