o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-ից 30-ը

30.04.2020 11:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-ից 30-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 39 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, խուլիգանության, թմրամիջոցի մաքսանենգության, պատմության և մշակութային հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, ծեծի և ընտանեկան բռնության 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА