o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շուտով կլսեք Նիկոլի ու Տիկոյի բազարի ձենը

30.04.2020 12:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Շուտով կլսեք Նիկոլի ու Տիկոյի բազարի ձենը

Ի՜նչ իմանար միամիտ  իջեւանցի Նիկոլը, որ երբ  դնում էր  իր առաջին տեղակալ, իր նախկին մամլո քարտուղար Տիգրան Ավինյանին, ինչպես ժողովուրդն է ասում` օձ էր տաքացնում իր գրկում: Սակայն ճիշտ ձեւակերպումներ տալու համար պետք է ընդգծենք, որ ոչ թե Նիկոլն էր Տիկոյին դնում առաջին փոխվարչապետ, այլ Նիկոլին ասել էին, որ այդպես պետք է լինի: Դե, նա էլ ո՞վ էր, որ ասեր, թե «չէ»: Համ էլ ինչի՞ ասեր` մանկական դեմքով իր ջահելներից Տիկոն էր, Էլի: Բայց արի ու տես, որ այս հարցում էլ Նիկոլի համար խիարը թարս բուսնեց ու ոչ թե  հանրապետականները, քոչարյանականները, այլ հենց  Ավինյան Տիկոն  դարձավ Նիկոլի համար իշխանությունը կորցնելու առումով  հիմնական վտանգ ներկայացնողը:

Նիկոլի հերթական զավեշտը.

Իհարկե,  Տիկոն  ներկայացնում է մի ամբողջ սորոսականության թեւ: Դրանց մասին էր ասում Նիկոլը, որ արեւմտամետները  հիասթափված են: Ու ճիշտ էր ասում: Ոչ միայն հիասթափված են, այլ  կոնկրետ անցել են  Նիկոլին  «բուժման» ուղարկելու  ծրագրին: Դե, Նիկոլն էլ, բնական է, չի ուզում ո՛չ թոշակի գնալ, ո՛չ էլ, առավել եւս, բուժվել: Հենց դրա համար էլ  էս կորոնավիրուսային  խառնաշփոթից առաջ  ինքնակամ գնաց ստուգվեց եւ ի լուր աշխարհի հայտարարեց` «ա-ռո-ղըջ եմ»: Հետո եղավ  մինչ այդ երբեք չտեսնված մի բան: Տիկոն կառավարության նիստի ժամանակ  ընդվզեց Նիկոլի դեմ, Նիկոլն էլ` Տիկոյին ասաց, որ արտակարգ դրությունից հետոյի վրա  էդքան «ուվերենի» չլինի: Դրանից հետո  Նիկոլը Տիկոյին կարգադրեց, որ գործից հանի Տիկոյի կողմից արտասահմաններից հետ կանչած ու ժամանակին Աբրահամյան Հովիկի օգնական աշխատած իր նոր օգնականին: Տիկոն ընդվզեց, իսկապես հիմար վիճակ էր ստացվում` օգնականն իրենն է ու  մարդուն  տեղից  հանել-բերել է, որ հիմա էլ հետ ուղարկի: Բայց Նիկոլը  Տիկոյին որոշել էր  Ալեն Սիմոնյանի ասած` «տրայպկա» դարձնել ու արգելեց Տիկոյի օգնականին թողնել կառավարության շենք:

Հետո եղավ կառավարության նիստ, երբ Նիկոլը Տիկոյի վրա մունաթ եկավ, թե կառավարությունը գիտի ինչ անի եւ ինչ չանի եւ Տիկոն չէ, որ պետք է խորհուրդներ տա: Իբր թե Տիկոն ո՛չ կապ ունի էս կառավարության հետ, ո՛չ էլ ոչ մի բանի հետ: Դրանից հետո  Նիկոլենց դաչայում  Տիկոյի ու մի քանի նիկոլական ալկաշների միջեւ վեճը հասավ իրար վրա բաժակ շպրտելուն եւ չափալախ տալուն:

Նիկոլի դարդերը քիչ էին գործին խառնվավ Լեւոն Տեր-Պետրոսյանը ու ասեց, թե էս Նիկոլը` Նիկոլը հեչ, կարեւորը Ավինյանն ու Թորոսյանն են: Դե, էս Նիկոլն էլ լրիվ գազազեց: Ասեց, որ Տիկոյի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի աշխատասենյակի դուռը մխեն: Էդ նույնն է, թե  Տիկոյին ականջներին մխեին պատին: Ստացվում է, որ Տիկոն  իր շրջապատից ոչ մեկին ո՛չ կարա պաշտպանի, ո՛չ էլ էդքան հարգանք չունի Նիկոլի մոտ, որ Նիկոլը չնսեմացնի բոլոր նրանց, ովքեր աշխատում են Տիկոյի հետ:

Եվ ինչքան մոտենում է արտակարգ դրության ավարտի օրը, այդքան լարվում են Նիկոլի ու Տիկոյի հարաբերութնունները: Սորոսականութնունը Նիկոլին ասում է, թե  «բարով-խերով թող գնա Կանադայում ունեցածիդ-չունեցածիդ տեր կանգնի, ինչ էլ  էս երկու տարվա մեջ հավաքել ես, ինչին ձեռք ես քցել` էդ էլ քեզ փեշքաշ, նույնիսկ 3-րդ մասիդ տունն էլ ծախի փողերդ առ ու հայդե Կանադա: Թե չէ` գայլը սարի հետեւն է, էներեգտիկ կոլապս էլ կսարքենք, ցույցեր էլ կսարքենք, ժողովրդին փողոց կհանենք տակից դուրս չես գա: Ու էն ժամանակ արդեն հենց էնպես ոտդ ոտիդ քցած ու ունեցվածքդ էլ հետդ էդ քո նոր ինքնաթիռով Կանադա չես հասնի: Քեզ դատելու ենք սարերի օրենքներով, իսկ մեր պարետ Տիկոյին կդնենք վարչապետ: Իսկ Տիկոն  Նիկոլից շատ խելք ունի ու Նիկոլից քիչ մեղք ունի: Դե, մի երկու տարի էլ Տիկոյով էս պողոսներին կխաբենք, մեր սեւ գործը կանենք, հայերին հայությունից կզրկենք, կսարքենք ԼԳԲՏ, աղանդավոր-մաղանդավոր, հետո էլի մի բան կմտածենք: Ի վերջո,- ասում են սորասականները Նիկոլին,-  մենք քեզ դրել ենք, մենք էլ որոշում ենք  հետո դու ինչ անես»: Դե, Նիկոլն էլ չի ուզում, դուրը եկել է: Ասում է վարչապետի աթոռը լավ է, քանց  խմբագրինը, ուզում եմ մնամ: Ու Տիկոյից  վերցնում է վերջինիս լիազորությունների մեծ մասը ` ամբողջ տնտեսական ու սոցիալական բլոկը ու փոխանցում է  այդ բլոկը Մհեր Գրիգորյանին: Համ էլ ասում է, որ «էս պարետ-մարետ խաղալը շուտ արա վերջացրու, ընդհանրապես դարձնելու եմ քեզ կառավարության քարտուղարուհի»: Տիկոն ընդվզեց, դիմում գրեց ու իր  սորոսականությանը բզեց, թե  մայիսի 14-ից հետո ամբողջ ֆրոնտով անցնում ենք գրոհի:

Մի խոսքով, շուտով էս բազարի ձենը շատ ավելի բարձր կլսվի: Բայց եթե Տիկոն սորոսականության վրա է հենվում կամ ավելի ճիշտ` կատարում նրանց կարգադրությունները եւ նրանք իրեն պահում են, ապա Նիկոլը էլ հենվելու տեղ չունի, նա հիասթափեցրել է բոլորին ե՛ւ արեւմտամետներին, ե՛ւ ռուսամետներին, ե՛ւ Սփյուռքին, ե՛ւ Հայաստանի վերնախավին ու ժողովրդին ու մնացել է մենակ: Մենակ բոլորի դեմ:

Ա. Հովհաննիսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА