o C     13. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերոհիշյալ հարցով կզբաղվեն իրավապահները. Արթուր Վանեցյանն արձագանքում է Հրաչյա Հակոբյանի գրառմանը

30.04.2020 16:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վերոհիշյալ հարցով կզբաղվեն իրավապահները. Արթուր Վանեցյանն արձագանքում է Հրաչյա Հակոբյանի գրառմանը

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, ՀՀ ԱԺ «Իմքայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հարցադրումներ է արել՝ ուղղված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին :Հրաչյա Հակոբյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր կոռուպցիոն արիշվերիշներից ուշադրություն շեղելու համար իբր հարց է հնչեցնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված: Թե էդ ինչե՞ր եք բանակցում Ղարաբաղի մասով: Կարծում եմ՝ ԱԳՆ-ն եւ վարչապետի խոսնակը սպառիչ պատասխան են տվել այդ հարցերին: Բայց քանի որ հետաքրքիր հարցերի սեզոնը բացվել է, ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին:
Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտերարկրյա հատուկ ծառայությունների կողմից հովաքագրված լինելու փաստը:
Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Փաշինյանը պարզել է նաեւ հավաքագրման պայմանները: Օրինակ՝ կարո՞ղ է պարզվել, որ Շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի եւ ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլեւ նրա եւ Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու եւ հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց:
Գիտեմ, գիտեմ: Շատերը կասեն, որ եթե օտարերկրյա գործակալի թեմա կա, դա պետք է լուծվի քրգործերի կոնտեքստում: Բայց համաշխարհային պրակտիկան էսպես է. օտարերկրյա գործակալներին բռնում եւ դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել: Իսկ Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ»:

Ադրբեջանական լրատվամիջոցը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ

Iravunk.com-ը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանի մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանին պարզաբանումներ ստանալու նպատակով, որը մեզ փոխանցեց հետեւյալը.


Ի պատասխան ՖԲ գրառումը մեկնաբանելու ձեր խնդրանքին, նշենք, որ հերթական անլուրջ և անպատասխանատու հայտարարությունը մեկնաբանելու կարիք չենք տեսնում։ Վերոնշյալ հարցով կզբաղվեն իրավապահները:

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА