o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն է տարածել լուրը, թե Դիբալան չորրորդ անգամ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել

01.05.2020 00:06 ՍՊՈՐՏ
 Ռոնալդուն է տարածել լուրը, թե Դիբալան չորրորդ անգամ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է տարածել լուրը, թե իր թիմակից, արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան չորրորդ անգամ կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։ Դիբալայի ընկերուհին հերքել էր այդ լուրը, սակայն բացասական թեստի մասին էլ չէր հայտնել։

Ռոնալդուն մայիսի 19-ին կվերսկսի մարզումները «Յուվենտուսի» հետ

Պորտուգալացի հարձակվողը առայժմ հրաժարվում է վերադառնալ Իտալիա։ Նա օգտագործել է ակումբակցի վարակվածության փաստը, որպեսզի չվերադառնա Թուրին եւ ռիսկի չենթարկվի։

«Յուվենտուսը» իր օտարերկրացի ֆուտբոլիստներին հորդորել էր վերադառնալ Իտալիա։ Սպասվում է, որ արդեն մայիսի 18-ին թիմերը կվերսկսեն մարզումները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА