o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը, եթե այդքան հայրենասեր է, պետք է հայտարարի իր հրաժարականի մասին. Անդրանիկ Նիկողոսյան

01.05.2020 00:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
Փաշինյանը, եթե այդքան հայրենասեր է, պետք է հայտարարի իր հրաժարականի մասին. Անդրանիկ Նիկողոսյան

Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ հետ հերթական ֆեյսբուքյան լայվն է անում ու դառնում օրվա քննարկումների եւ քննադատությունների թեման՝ շեղելով հանրությանը մի շարք կարեւոր խնդիրներից, աշխարհաքաղաքական բեկումնային փոփոխություններ են տեղի ունենում: Եվ այսպես՝ հայտնի դարձավ, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, եւ նա ինքնամեկուսացվել է: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հենց այսօր ստորագրեց հրամանագիր, ըստ որի, վարչապետի առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնակատար:

Որքանո՞վ էին արդյունավետ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումները. հարցում

Վերոնշյալի մասին «Իրավունքը» զրուցեց «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:

- Աշխարհում իրադարձությունները շատ անկանխատեսելի ու արագ են զարգանում: Եվ այս առումով շատ կարեւոր է, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանում, որովհետեւ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ մեր տնտեսական դաշտն ամբողջությամբ ինտեգրված է մեկը մյուսով: Ռուսաստանում այսօր բառիս բուն իմաստով լրջությամբ եւ խստությամբ պայքարում են կորոնավիրուսի դեմ՝ ի տարբերություն Հայաստանի: ՌԴ վարչապետի մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված՝ մեկ ժամվա մեջ փոփոխություն տեղի ունեցավ: Դեռ հայտնի չէ, բայց, Աստված մի արասցե, կարող են կառավարության մյուս անդամները եւս վարակված լինեն, ամեն դեպքում, նրանք արդեն ռիսկային գոտում են եւ հնարավոր է մեկուսացման եւ թեստավորման կարիք ունենան: Այնպես որ, այս ամենը թե ինչ զարգացում կունենա վաղը կամ մեկ շաբաթ հետո՝ անկանխատեսելի է: Այդուհանդերձ, այս տեսակ իրադարձությունները  շատ մեծ հետեւանքներ կարող  են թողնել մեր տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի վրա: Ամբողջ աշխարհով մեկ կանգնած է տնտեսությունը, երկրները ամենայն ուշադրությամբ պայքարում են, իսկ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարն այլեւս առաջնային չէ: Ամեն ինչ անլրջացրել է, այս ձեւով ո՞ւր են տանում ժողովրդին Հայաստանի նոր իշխանավորները: Ռուսաստանում ամենակարեւորը մարդու առողջությունն է եւ ընդհանրապես՝ մարդը, որպես գերագույն արժեք, այլ ոչ թե տնտեսությունը, իսկ Հայաստանում ճիշտ հակառակ հերթականությունն է կարեւորվում:

- Ի դեպ, այսօր Նիկոլ Փաշինյանի առաջարկած տնտեսական աջակցության ամենալուրջ բանաձեւն այն էր, որ առաջարկեց, թե եթե շրջապատում կա մարդ, որ դրա կարիքն ունի, իրենց կոմունալի ծախսը վճարել: Ի՞նչ կասեք այս մասին:

Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

- Ժամանակին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասում, թե հարեւաններից պարտք վերցրեք, ապրեք, հիմա էլ Նիկոլ Փաշինյանն ասում՝ հարեւանի վարձերը մուծեք: Նույն տրամաբանությունն է շարունակվում: Ասենք, անցած ամսվա վարձը հարեւանը տվեց, իսկ մայիս ամսի կոմունալ վարձերն ի՞նչ պետք է անի, բա դրանից հետո ինչպե՞ս պետք է շարունակի վճարել: Ու մի ամբողջ պետության կառավարության անելիքները դարձել է վարչապետի ընտանեկան քննարկման առարկա, որը չի բացառվում, որ վաղը կարող է դառնալ կառավարության որոշում: Ես չեմ ուզում քննադատական խոսքերով հանդես գալ, որովհետեւ այս կառավարությունն այլեւս անելիք չունի: Մեր ժողովուրդը այս ամենից պետք է հետեւություններ անի, իսկ Նիկոլ Փաշինյանը, եթե այդքան հայրենասեր է, իր մեջ պետք է ուժ գտնի եւ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որ շատ ծանր եւ բարդ ժամանակահատված է բաժին հասել իրեն երկիր ղեկավարելու՝ հայտարարի հրաժարականի մասին:

- Կարծում եք, որ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը Նիկոլ Փաշինյանի հրաժարակա՞նն է:

- Այս վիճակից Հայաստանը կարող են միայն եւ միայն փրկել առաջատար լավագույն մասնագետները եւ դեռ մեր ազգի մեջ նման շատ տաղանդավոր մասնագետներ կան: Դրա համար, այո, այս ամենը հաշվի առնելով՝ Փաշինյանը պետք է հրաժարական տա, Ազգային ժողովը լուծարի եւ գնա նոր ընտրությունների: Եթե նա համարում է, որ սիրված ու ընդունված է ժողովրդի կողմից, թող ժողովրդին բացատրի, որ մասնագիտությամբ տնտեսագետ չէ, համաճարակաբան չէ, դիվանագետ չէ, եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ այլեւս իր այս կառավարությունը չի կարող զուգահեռ պայքարել: Պետք է երկրի ղեկը հանձնել մասնագետներին, իսկ եթե շարունակեն առաջնորդվել անձնական ամբիցիաներով, շահերով, մի ողջ ժողովրդի տանելու են անհասկանալի ուղղությամբ, որը մեր ազգի համար անընդունելի պետք է լինի: Փաշինյանը պետք է տղամարդկություն ունենա եւ մեկ օր, մեկ ժամ շուտ համապատասխան որոշում կայացնի, ոչ թե թողնի ժողովրդին բախտի քմահաճույքին: Բաց տեքստով նա պետք է ասի, որ սա է իրականությունը, եւ մենք պետք է համազգային կոնսոլիդացիայի գնանք: Սեւեր, սպիտակներ, տարբեր գույներ այլեւս չպետք է լինեն: Ռուսաստանի դեպքերը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ կորոնավիրուսը չի հարցնում գույներ, կուսակցություններ, պաշտոնյաներ, վարչապետներ, նախագահներ: Եթե օրվա իշխանությունը, իրոք, մտահոգված է երկրի ժողովրդի մասին, ուրեմն՝ իրենցից պետք է սկսեն:

- Հակառակ դեպքում՝ ըստ Ձեզ, առկա քննադատությունները հուշում են, որ մի նոր բողոքի ալի՞ք կբարձրանա:

- Բոլորն են քննադատում Փաշինյանին, բայց ես չեմ ուզում անձնական վիրավորանքներ հասցնել, առանց այն էլ  տեսնում ենք, թե այս օրերին քննադատություններն ինչ ծայրահեղ աստիճանի են հասել: Սա էլ արդեն սովորական բան է դարձել: Հիմա մեզ պետք է արդյունք, էլի եմ ասում՝ Փաշինյանն այս ամենը տեսնելով՝ ժամ առաջ պետք է հետեւություններ անի եւ որոշում կայացնի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА