o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ազատ տեղաշարժման սահմանափակումները կհանվեն, բայց տրանսպորտը չի աշխատի

01.05.2020 16:46 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ազատ տեղաշարժման սահմանափակումները կհանվեն, բայց տրանսպորտը չի աշխատի

Հայաստանում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն մայիսի 4-ից, սակայն հանրային տրանսպորտի արգելքը կպահպանվի: Այսօր ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Սահմանափակումները շատ թույլ էին, և ոչ էֆեկտիվ. Ահարոն Ադիբեկյան

«Մասնավորապես հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները՝ բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել: Միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը: Այն մնում է այն պատճառով, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ՝ համավարակի տարածման հետ կապված»,-ասաց Սիմոնյանը:

Փոխնախարարի խոսքերով՝ գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, մնալու են որոշ սահմանափակումներ՝ տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ. գրեթե չեն լինելու սահմանափակումներ մանրածախ և մեծածախ առևտրում, միայն պահպանվելու է սահմանափակումը առևտրի իրականացման վայրերում: Այսինքն՝ մոլերը, հանրախանութները փակ են լինելու: Միայն դրանց տարածքում գործող սննդի, պարենային խանութները, դեղատները, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրատեսակների շուկաները կգործեն:

Բացվելու է մշակող արդյունաբերությունը՝ բոլոր գործունեության տեսակներով: Կգործեն այն ռեստորանները, սրճարանները, բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք: Բուսաբանական և կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես կբացվեն, արգելոցների գործունեությունը նույնպես կթույլատրվի:

Սպորտային օբյեկտների գործունեությունը կթույլատրվի՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ՝ սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև սպորտային ակումբների գործունեությունը: Անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես կթույլատրվի մայիսի 4-ից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА