o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԿՍՎԵՑ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՏԵՌՈՐԸ. Ինչի մասին էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

02.05.2020 14:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
ՍԿՍՎԵՑ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՏԵՌՈՐԸ. Ինչի մասին էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Փակ ճանապարհներ՝ Երևանում. 24-ամյա հղի կնոջը «Էրեբունի» ԲԿ են տեղափոխել փրկարարները

Փակ ճանապարհներ՝ Երևանում. 24-ամյա հղի կնոջը «Էրեբունի» ԲԿ են տեղափոխել փրկարարները

Նորվեգիան հայտարարում է իր երկրում կարանտինի անիմաստ լինելու մասին

Մայիսի 2-ին, ժամը 10:51-ին  Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ մշտական տեղակայման վայր վերադառնալու ճանապարհին՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծ և Քրիստափոր փողոցների խաչմերուկում, ցուցարարները փակել են ճանապարհը, ինչի հետևանքով տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենան չի կարողանում ուղևոր հղի կնոջը տեղափոխել «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները Մ. Մ.-ին (ծնված 1994 թ.) տեղափոխել են Էրեբունի ԲԿ:

«Ինչո՞ւ ինձ այսօր թույլ չտվեցիք հասնեմ իմ հիվանդներին». մանկաբարձ-գինեկոլոգ

«Ինչո՞ւ ինձ այսօր թույլ չտվեցիք հասնեմ իմ հիվանդներին». մանկաբարձ-գինեկոլոգ

«Հարգելի՛ քաղաքացիներ (կապ չունի իշխանութուն, թե՝ ընդդիմություն), ասենք իմ համար միևնույն է, ինչո՞ւ այսօր ինձ թույլ չտվեցիք հասնեմ իմ հիվանդներին», - ֆեյսբուքյան իր էջում գրում է մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից խաթարվել է Երեւանի ողջ երթեւեկությունը, փակ են բոլոր ճանապարհներն ու տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ մետրոն:

Ցուցարարները նաև խուզարկում էին շտապօգնության մեքենաները

Ցուցարարները նաև խուզարկում էին շտապօգնության մեքենաները

Այսօր փողոցները փակած ցուցարարները որոշ դեպքերում շտապօգնության մեքենաներին ճանապարհ տալուց առաջ բացում էին դռները և նայում` թե ներսում ով կա:

Դա եղավ այն բանից հետո, երբ սոցցանցերում սադրիչ ապատեղեյկատվություն տարածվեց, իբր շտապօգնության մեքենաները փոխադրում են ՀՀԿ-ական պատգամավորներին:

Երբեք չեմ քվեարկի ապագաղափարական կամ գաղափարն ուրացած գործչի օգտին

Երբեք չեմ քվեարկի ապագաղափարական կամ գաղափարն ուրացած գործչի օգտին

Երեկ մերժվեց ՀՀ վարչապետի միակ թեկնածությունը: Այդ քայլը կատարվել է բարդ իրավիճակում, որը ստեղծվել է վիճահարույց սահմանադրականությամբ գործընթացի արդյունքում, երբ ուղիղ մեկ տարի առաջ ԱԺ-ի ընտրություններում ձեւավորված ԱԺ մեծամասնությունը փողոցի ուժի կիրառմամբ, ինչպես նաեւ ուժի կիրառման սպառնալիքի ներքո զրկվեց սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացման հնարավորությունից: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների ագրեսիվ եւ հաճախ օրինախախտ գորոծողությունների արդյունքում խախտվեց հայ ժողովրդի ընդհանրական կամքը, որը արտահայտվել էր ընտրությունների միջոցով:

Այն, որ 2017թ. ընտրությունները եւ դրանց արդյունքում ձեւավորված ներկայիս Ազգային ժողովը օրինական են, ակնհայտ է, քանի որ դրանք ճանաչվել են առաջին հերթին հայ ժողովրդի կողմից, ընտրության բոլոր մասնակիցների կողմից, այդ թվում` եւ «Ելք» դաշինքի կողմից, աշխարհի բոլոր պետությունների կողմից, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Եվ եթե ընտրությունները, ինչպես հիմա փորձում են դրա մասին խոսել Նիկոլը եւ նրա կողմնակիցները, ապօրինի էր, ապա ինչո՞ւ դրա մասին սկսեցին խոսել մեկ տարի անց, մինչ այդ մասնակցելով, ըստ իրենց, ապօրինի Ազգային ժողովի աշխատանքներին: Եվ այդ դեպքում ինչպե՞ս «ապօրինի» Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Չէ՞ որ այդ դեպքում ե՛ւ ընտրությունն է ապօրինի, ե՛ւ վարչապետը: Հնչում են նաեւ մտքեր, թե իբր 2017թ. ընտրությունները ապօրինի են, քանի որ ընտրողների` ՀՀԿ-ի ցուցակի տրված ձայները ոչ թե արտահայտում են մարդկանց իրական իղձերը, այլ եղել են ընտրակաշառքների ազդեցության ներքո: Չի բացառվում, որ ինչպես ՀՀԿ-ի, այդպես էլ ընտրության այլ մասնակիցներին տրված ձայների որոշ մասը իսկապես ստացվել է կաշառքի միջոցով: Սակայն, եթե պնդեն, թե իբր ընտրողների մեծ մասը կաշառք է վերցրել, նույնն է, թե ասեն, որ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը անսկզբունք կաշառակերներ են: Իհարկե, այդպես չէ: Եվ նրանք, ովքեր փորձում են կաշառակերության մեջ մեղադրել մեր ժողովրդին, պետք է հասկանան, թե ինչպիսի ծանր մեղք են վերցնում իրենց վրա: Հետեւապես նորից գալիս ենք այն պնդմանը, որ ընտրությունը եղել է օրինական, եւ Ազգային ժողովի մեծամասնությունն այսօր փաստացի զրկվել է իր սահմանադրական գործառույթներից: Այլ բան, եթե ժողովրդի մեծամասնությունը այս մեկ տարվա ընթացքում փոխել է իր կարծիքը: Սակայն ո՛չ արտաքին, ո՛չ էլ ներքին քաղաքականության մեջ չի եղել որեւէ մի արտառոց երեւույթ կամ դեպք, որի արդյունքում կարող էր շրջվել ժողովրդի մեծամասնության կարծիքը կամ դիրքորոշումը: Այլ բան է, որ անցնող մեկ տարվա ընթացքում կառավարությանը չհաջողվեց կտրուկ բարելավել սոցիալ-տնտեսական վիճակը: Կատարվել են բազմաթիվ սխալներ, որոնց մասին ես բազմիցս ու հրապարակավ հանդես եմ եկել: Սակայն չի եղել այնպիսի մի ճակատագրական իրադարձություն, որի արդյունքում մեծամասնությունը այլեւս չէր կարող շարունակել իրականացնել ընդամենը մեկ տարի առաջ ժողովրդի կողմից իրեն տրված սահմանադրական լիազորությունները: Եվ չեմ կարծում, որ այն ուժերը, որոնք օգտվեցին երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակից, ունեն կախարդական փայտիկ, որով անմիջապես կամ թեկուզ կարճ ժամանակում կփոխեն երկրում ստեղծված իրավիճակը` գերհարուստների անարդար ձեռք բերված ունեցվածքը կբաժանեն աղքատներին, բոլորին կապահովեն արժանավայել աշխատանքով, կբացեն ավտոճանապարհները եւ երկաթգիծը եւ այլն: Առավել եւս, որ ճնշումների ու սպառնալիքների ներքո իշխանության ձգտող ուժերը չեն ներկայացրել հոդաբաշխ սոցիալ-տնտեսական ծրագիր, որով կլուծեն երկրում ստեղծված բազմաթիվ եւ շատ ծանր խնդիրները:  Միշտ չէ, որ ամեն մի նորը ավելի լավ է հնից: Հիշում եմ, որ Սովետական Միության փլուզման ժամանակ շատ մարդիկ անկեղծ ուրախանում էին, չպատկերացնելով, թե ինչպիսի արհավիրքներ են սպասվում մեր երկրին ու ժողովրդին, ինչպիսի ծանր պատերազմ, ցուրտ ու մութ տարիների դժոխային տանջանքներ, արտագաղթ, տնտեսության փլուզում եւ այլն: Գուցե, եթե ես լինեի փողոց դուրս եկած երիտասարդների տեղը, նույնպես բացառապես հայրենասիրական զգացմունքներից ելնելով, դուրս կգայի բողոքի ցույցերի եւ կպահանջեի իշխանափոխություն: Սակայն ինչպես ասում են, եթե երիտասարդ ես եւ տաքարյուն ռոմանտիկ չես, ապա չունես սիրտ: Իսկ եթե տարեց ես ու տաքարյուն ռոմանտիկ ես, ապա չունես ուղեղ: Հետեւապես, որպես պատգամավոր, պետք է ասեմ, որ խորը մտահոգություն ունեմ նախեւառաջ խիստ բացասական նախադեպից` ոչ թե ընտրություններով, այլ փողոցում իշխանության հարցերը լուծելուց: Չէ՞ որ մեկ տարի հետո գուցե մեկ ուրիշը կհավաքի մի քանի տասնյակ հազար մարդ եւ նորից կփակի փողոցները եւ ազդանշանային հոգեբանական ճնշումների կենթարկի մեր ազգաբնակչությանը: Դե ինչ, տարին մեկ պետք է իշխանափոխությո՞ւն անենք, այդպես պետություն չեն կառուցում, զարգացած ազգ չեն դառնում: Այսպես որոշ երկրներում, միմյանց դեմ պայքարելով, իրարից իշխանություն են խլում ցեղախմբերը:

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին

Ես նաեւ խիստ կասկածներ ունեմ, որ տեղի է ունեցել աշխարհաքաղաքական բնույթի հեղաշրջում, այսինքն` մեր ստրատեգիական համագործակցությունը եւ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ փոխարինվելու են Արեւմուտքով: Դրա համար կան բազմաթիվ նախադրյալներ, որոնցից վերջինը Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումն էր ՀՀ Ազգային ժողովում, որին, ի դեպ, ես կողմ չեմ քվեարկել: Անկախ նրանից, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը սկսել է ակտիվորեն հրաժարվել իր նախընտրական ծրագրում եւ քաղաքական ու պատգամավորության գործունեության ընթացքում փաստված հակառուսական դիրքորոշումից ու դրսեւորումներից, շատերի համար ակնհայտ է, որ իշխանության է գալիս խիստ արեւմտամետ եւ ընդգծված հակառուսական ուժ, դրա բոլոր` մեր երկրի համար բացասական հետեւանքներով: Ինչ վերաբերում է Նիկոլի վերջին օրերի բառերին, թե իբր նա հենց այնպես էր խոսում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, ապա դրանց հավատալու ես որեւէ հիմք չունեմ: Իսկ եթե անգամ դա ճշմարտություն է, ապա այդ ճշմարտությունը կվկայի, որ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի սկզբունք: Ինձ համար գրեթե ակնհայտ է հեղաշրջման «գունավոր» բնույթը: Եվ այն, որ արեւմտյան բազմապիսի աղբյուրներից ֆինանսավորվող գործիչները, հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները եւ անգամ աղանդավորները մասնակից էին այս` վիճելի սահմանադրականությամբ գործըթացին, ապացուցում է իմ խոսքերի ճշմարտացիությունը:

Սրանից 100 տարի առաջ մոտավորապես նույն գաղափարախոսությունը ունեցող ուժերի գործողությունների արդյունքում Հայաստանը ստանձնեց Արեւմուտքի ջատագովի ու հակառուսական քաղաքականության իրականացնողի ճանապարհը: Դրանից անմիջապես օգտվեցին Թուրքիան եւ Ադրբեջանը: Արդյունքում` Սեւրի պայմանագիրը մնաց թղթի վրա ու խարան դարձավ Միացյալ Նահանգների ու Անտանտայի պետությունների համար, եւ դրան փոխարինեց խայտառակ ու ազգակործան Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Կարծես թե, մենք նորի՞ց 100 տարի անց ոտք ենք դնում այդ սխալ ու ազգակործան ճանապարհի վրա` իր բոլոր բացասական հետեւանքներով...

Անկախ ամեն ինչից, անկախ սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններից, պետք է հանուն արդարության նշել, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց երկիրը 10 տարի պահել անցնցում, սահմանները` անառիկ, եւ ապահովել դանդաղ, ոչ բավարար, սակայն տնտեսական աճ եւ ներքաղաքական համերաշխություն, որը պահպանելու համար անգամ նա գնաց հրաժարականի: Ահա այս մտորումներն ու մտահոգություններն են, որ ինձ բերում են այն եզրահագնման, որ ես իրավունք  չունեմ կողմ քվեարկել «ազգային միասնության թեկնածու» հռչակվող Նիկոլ Փաշինյանին: Ես երբեք չեմ կարող քվե տալ իր գաղափարազրկությունը խոստովանած եւ նախկինում ունեցած գաղափարական սկզբունքները ուրացած մարդուն: Միաժամանակ հայտարարում եմ, որ շարունակելու եմ այն գործունեությունը, ինչով զբաղվել եմ վերջին 30 տարիների ընթացքում: Այսինքն` ծառայելու եմ իմ երկրին ու ժողովրդին, անկախ նրանից` կլինեմ իշխանության, թե ընդդիմության մեջ: Միաժամանակ հավաստիացնում եմ իմ քաղաքական եւ գաղափարական օպոնենտներին, որ երկրի համար անհրաժեշտ հարցերում ժողովրդին օգտակար լինելու համար առանձին հարցերում կարող եմ նաեւ համագործակցել նրանց հետ: Բայց ոչ երբեք ի հաշիվ իմ գաղափների ու սկզբունքների:

ԱԺ պատգամավոր,
ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը. Արա Բաբլոյան

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը. Արա Բաբլոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել՝ հորդորելով ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում եւ հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելուց:

 ներկայացնում են ԱԺ նախագահի հայտարարությունը.

«Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին եւ հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում է աղաղակող ապօրինություններ, ինչի հետեւանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը։ Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել՝ սոցիալական ցանցերում, փողոցներում եւ հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների եւ հասցեների հրապարակումը։

Նշանակումներից առաջ, անձերից այն կողմ, պատշաճ գեոպոլիտիկ վերլուծություն արվե՞լ է. Արմեն Աշոտյանը` Արցախի պաշտոնյաների մասին

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից։ Նմանատիպ գործողությունները չեն կարող հանգեցնել որևէ դրական տեղաշարժի, չեն կարող տեւական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների եւ մեր քաղաքացիների կողմից: Մեկ անգամ եւս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին եւ հատկապես երիտասարդությանը ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն եւ հանդուրժողականություն»:

ԱԺ-ում քվորում չկա. «Ծառուկյան» դաշինքը բոյկոտ է հայտարարում

ԱԺ-ում քվորում չկա. «Ծառուկյան» դաշինքը բոյկոտ է հայտարարում

Ազգային ժողովում քվորում չկա։ Այս պահին նիստին ներկա է 27 պատգամավոր։
Չորս ժամվա ընթացքում քվորում չապահովելու դեպքում նիստը կհամարվի չկայացած:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն տեղեկացրել է, որ իրենք քաղաքական բոյկոտ են հայտարարում և քառօրյա նիստերի աշխատանքներին չեն մասնակցի:

Կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմ չեմ դավաճանի

Կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմ չեմ դավաճանի

Օդանավակայանը փակելով՝ հա՞րց է լուծվում, սա անելու բան չէ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը:

Նա նշեց, որ հարցի լուծման ճանապարհը երկխոսության նստելն է, մինչդեռ ընդգծեց, որ Փաշինյանի կողմից չի տեսնում երկխոսության ցանկություն:

Դիտարկմանը, թե բացառում է արդյոք, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն պառակտվի, Սարգսյանը նշեց, թե առայժմ հեռանկար չի տեսնում և չի էլ մտածում դրա մասին:

«Ինչ բառ սկսում է «դ» տառով, այսինքն դավաճանություն, ես այդ հարցում չկամ, մոռացեք», - ասաց նա:

Ալիկ Սարգսյանը չցանկացավ նաև գնահատական տալ ՀՀԿ-ական պատգմավոր Ֆելիքս Ցոլակյանի քվեարկությանը, ով երեկ կողմ էր քվեարկել Փաշինյանին:

«Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմ չեմ դավաճանի», - ասաց նա՝ ընդգծելով, որ շարժումն, այսպես թե այնպես, մի օր պետք է լիներ, քանի որ այն հասունացել էր:

«Առաջարկում եմ թող անհրաժեշտ հետևություն անեն, մի ջնջեք անցյալը, հասկանում եմ երիտասարդությանը, նրանք ոչ միայն մեր ապագան են, այլ՝ ներկան, վատ հետևանքներ կլինեն», - հավելեց նա:

Պատգամավորը մանրամասնեց, որ վատ հետևանքներ ասելով նկատի չունի իշխանության կողմից ճնշումը, պարզապես ինքը մտահոգ է երկրի անվտանգությամբ. «Մի տարեք երկիրը փորձության»:

Փարաքարում լարված իրավիճակ է, քաղաքացիները ճամպրուկները վերցրած ոտքով քայլում են դեպի օդանավակայան

Փարաքարում լարված իրավիճակ է, քաղաքացիները ճամպրուկները վերցրած ոտքով քայլում են դեպի օդանավակայան

Վաղ առավոտից Փարաքարում լարված իրավիճակ է: Ցուցարարները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը: Ոստիկաններին ոչ մի կերպ չի հաջողվում բացել ճանապարհը: Խցանման մեջ հայտնվածների թվում կան մարդիկ, ովքեր ուշանում են թռիչքից: Կան քաղաքացիներ, որ ճամպրուկները վերցրած ոտքով քայլում են դեպի օդանավակայան:

Զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների տեղաշարժերը պետք է անխափան լինեն. Արծրուն Հովհաննիսյան

Զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների տեղաշարժերը պետք է անխափան լինեն. Արծրուն Հովհաննիսյան

Ինչո՞ւ է լռում պարետատունը չգործող միջմարզային տրանսպորտի մասին

Ելնելով երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ՀՀ ՊՆ-ը և ԶՈւ-երը շարունակում են 24 ժամյա ռեժիմում լիարժեք իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և ապահովել մեր հայրենիքի պաշտպանությունը, տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«Անհրաժեշտ է ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում: Այդ տեղաշարժերը պետք է լինեն առանց որևէ խոչընդոտի, անարգել և ճիշտ ժամանակին»,- Facebook-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: 

Կաթողիկոսը ուղերձ է հղել. «Թույլ չտանք, որ մեզանում գլուխ բարձրացնի ատելությունը»

Կաթողիկոսը ուղերձ է հղել. «Թույլ չտանք, որ մեզանում գլուխ բարձրացնի ատելությունը»

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել՝ վերջին իրադարձությունների կապակցությամբ։

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցում հնարավոր չեղավ հանգել միասնական որոշման: Երկրում իրադրությունը շարունակում է մնալ լարված եւ մտահոգիչ:

Հորդորում ենք իշխանություններին եւ ընդդիմությանը գործել օրինականության շրջանակներում, հարցերի կարգավորումները գտնել համախոհության ու փոխհասկացողության մեջ՝ զերծ պահելով մեր ժողովրդին բախումնային իրավիճակներից:  

Կոչ ենք ուղղում խորհրդարանական բոլոր խմբակցություններին` բանակցությունների միջոցով շարունակել ջանքեր գործադրել ստեղծված կացության հաղթահարման համար:

Մեր հորդորն ու խնդրանքն է Մեր ժողովրդի սիրելի զավակներին՝ պահպանել համերաշխությունը, զգոնությունը, չտրվել սադրանքների: Թույլ չտանք, որ մեզանում գլուխ բարձրացնի ատելությունն ու թշնամանքը, որպեսզի առկա իրադրությունը հանգուցալուծվի ողջամտությամբ, սիրո եւ փոխըմբռնման ոգով:

Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության, Մեր ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի համար»,- ասվում է ուղերձում։

 

Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով. Կարեն Կարապետյան

Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը երկրում ստեղծված իրավիճակի վերբերյալ տարածել է  հայտարարություն, որտեղ մասնավորապես նշված է

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն եւ ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Բոլորս գիտակցում ենք, որ անհրաժեշտ են քաղաքակիրթ եւ կիրառական արագ լուծումներ՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որքան էլ դա դժվար թվա: 
Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով։ Այլ լուծում գոյություն չունի՝ ոչ տեսականորեն, ոչ պրակտիկորեն: 
Վստահ եմ, որ համատեղ ուժերով այս փորձությունն էլ մեր երկիրը կհաղթահարի:

ԱԻՆ-ը կոչով դիմել է հավաքների և երթերի մասնակիցներին

ԱԻՆ-ը կոչով դիմել է հավաքների և երթերի մասնակիցներին

ՀՀ մայրաքաղաք Երևանում և այլ բնակավայրերում բողոքի զանգվածային ցույցերի, բազմամարդ հանրահավաքների, շինությունների շրջափակման, ճանապարհների արգելափակման և ավտոերթերի արդյունքում առաջացած մարդկային ու ճանապարհատրանսպորտային միջոցների կուտակումներն առանձին դեպքերում կարող են հանգեցնել արտակարգ պատահարների, հայտնում են ԱԻՆ-ից։

«Սիրելի ժողովուրդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ավտոճանապարհներին և մարդաշատ վայրերում պահպանել զգուշություն: Կոչ ենք անում հանրահավաքների և երթերի ընթացքում ցուցաբերել աչալրջություն՝ հաշվի առնելով, որ մարդկանց զանգվածային հավաքների և անկանոն տեղաշարժի հետևանքով առաջացող հրմշտոցը, խուճապը կարող են հանգեցնել մարմնական, այդ թվում՝ նաև կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների: Նման իրավիճակներում հատկապես խոցելի են կանայք, երեխաները և տարեցները:

«Ինձ համար այս սցենարը պարզ էր». Քաշաթաղի նախկին ղեկավարի պարզաբանումը՝ Արցախի նխագահի կողմից իրեն ազատման մասին

Հավաքների և երթերի մասնակիցներին հորդորում ենք՝

- մանկահասակ երեխաներին թողնել տանը.
- հետը չվերցնել կտրող-ծակող կամ ապակյա իրեր, ձեռքի պայուսակ և չկապել փողկապ.
- հետն ունենալ խմելու ջրի պաշար՝ ոչ ապակյա (պլաստիկ) շշով.
- մասնակիցներից որևէ մեկի ինքնազգացողությունը վատանալու դեպքում հնարավորինս արագ ազատել հարակից տարածքը՝ ապահովելու համար թթվածնի ազատ հոսքն ու բժիշկների մուտքը՝ օգնություն ցուցաբերելու համար

Վտանգված է առողջության պահպանման ու կենսական կարեւորության այլ իրավունքների իրականացումը. ահազանգում է ՄԻՊ-ը

Վտանգված է առողջության պահպանման ու կենսական կարեւորության այլ իրավունքների իրականացումը. ահազանգում է ՄԻՊ-ը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ վաղ առավոտից ստացվում են ահազանգեր, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով քաղաքացիները չեն կարողանում իրացնել առողջության պահպանման ու կենսական կարեւորության այլ իրավունքներ: Այդ ահազանգերը վերաբերում են բժշկական օգնություն ստանալու, քաղաքացիների կողմից իրենց բնակարաններ կամ տներ, աշխատավայրեր հասնելու դժվարություններին եւ այլն: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

«Այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանի աշխատակազմի ձեռնարկած քայլերը վկայում են, որ ճանապարհների ու կամուրջների փակ լինելու պատճառով իրավասու մարմինների համար առաջացել են իրենց պարտականությունների կատարման լուրջ դժվարություններ կամ խոչընդոտներ:

Խիստ մտահոգիչ են տեղեկություններն այն մասին, որ շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները ցուցարարները կանգնեցնում, ստուգում ու դրանից հետո նոր միայն, սեփական հայեցողությամբ, թույլատրում են տեղաշարժվել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր, որ ճանապարհների փակ լինելու պատճառով բժիշկները չեն կարողանում հասնել կանչի վայրեր:

Մտահոգիչ է այն, որ քաղաքային ճանապարհներ ու մայրուղիներ փակելու նպատակով մեքենաների դիմաց կանգնեցվում են դպրոցահասակ, այդ թվում՝ առերևույթ տարրական դասարանների երեխաները»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՀՌՉԱԿ «ՏՐԻԲՈՒՆԱԼՆԵՐ»

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՀՌՉԱԿ «ՏՐԻԲՈՒՆԱԼՆԵՐ»

Վերջին օրերին Ֆեյսբուք սոցիալական ցանցում ամենաագրեսիվ հեղափոխական ակտիվիստների կողմից ստեղծվում են, այսպես կոչված, «տրիբունալներ»: Անգամ հրապարակային դաշտում հնչում են չհամաձայնողներին ինքնադատաստանի ենթարկելու, այսպես ասած, «լոմելու» կոչեր: Դա հույժ անհանգստացրել է անգամ հեղափոխության մասնակից շատերին, եւ նրանք քայլեր են ձեռնարկում` դրա դեմն առնելու համար: Սակայն ԱԺ քվեարկությունից հետո, կարծես թե, հենց այդ ադեկվատ ակտիվիստները հայտնվում են առաջին թիրախների դերում:

 

Հայաստանին լուրջ հետեւանքներ են սպասվում. Վլադիմիր Ջաբարով

Հայաստանին լուրջ հետեւանքներ են սպասվում. Վլադիմիր Ջաբարով

Հայաստանում քաղաքական ճգնաժամի ուժային լուծման տարբերակը, որի կոչ է արել ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, անթույլատրելի է եւ կասկածի տակ է դնում վարչապետի ընտրության օրինականությունը։ Երկրին լուրջ հետեւանքներ են սպասվում, այդ թվում՝  արտաքին քաղաքակության ոլորտում։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Չի կարելի այդպես իշխանության գալ, քանի որ հետագայում այդ վարչապետի օրինականությունը կասկած կհարուցի»,–ասել է Ջաբարովը։ Նրա խոսքով՝  իրադարձությունների այդպիսի զարգացումը Հայաստանի համար հղի է լուրջ հետեւանքներով ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում։ «Երեւանը թշնամիներ ունի, որոնք չեն հապաղի այս իրավիճակից օգտվել»,–հավելել է սենատորը։

Վրաստանի կառավարությունը, մեր օրերի բառակույտով ասած, շատ «սեւ» է ու հակահեղափոխական․ Անդրանիկ Թեւանյան

Իրավիճակը երկրում նա տագնապալի է անվանել. «Այն բանից հետո, երբ Փաշինյանը կոչ է արել անհնազանգության ցույցեր իրականացնել, արգելափակել կենսական կարեւորություն ունեցող ճանապարհները, մեծապես աճում է ոստիկանության եւ ընդդիմադիր առաջնորդի կողմնակիցների բախման հնարավորությունը»։

Ջաբարովը կողմերին բանակցությունների կոչ է արել եւ հույս հայտնել, որ սթափ դատողությունը արդյունքում կհաղթանակի. «Շփոթեցնում է, որ կառավարման նախագահական ձեւից խորհրդարանական կառավարման ձեւին անցումը շատ ցավոտ է՝ նշանակում է՝ ամեն ինչ չէր մտածված։ Ակնհայտ է հիմա, որ իրավիճակը ինչ–որ պահի բաց է թողնվել»,–ենթադրում է նա։

Սենատորի կարծիքով՝ անհրաժեշտ է անհապաղ խորհրդարանական ընտրություն անցկացնել եւ փոփոխել երկրի վարչապետի ընտրման կարգը, օրինակ, խորհրդարանական կուսակցությունների կոալիցիայի հիմքի վրա։

Եվրոպական միությունը շարունակում է հորդորել կողմերին ներգրավվել երկխոսության մեջ. Հայտարարություն

Եվրոպական միությունը շարունակում է հորդորել կողմերին ներգրավվել երկխոսության մեջ. Հայտարարություն

Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին՝ բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին, ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի անունից խոսնակ տարածած հայտարարությունում:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թ-ի մայիսի 1-ին տեղի ունեցած արտահերթ նստաշրջանի արդյունքում չընտրվեց նոր վարչապետ:

Սահմանադրությամբ նախատեսվում է յոթօրյա ժամկետում գումարել Ազգային ժողովի ևս մեկ նիստ` նոր վարչապետի ընտրության նպատակով:

Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին՝ բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին:

Ծայրաստիճան կարևոր է, որպեսզի ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները և հավաքների և արտահայտման ազատության իրավունքն իրացնող անձինք, ինչպես և վերջին օրերի ընթացքում, խուսափեն առճակատումից և դրսևորեն զսպվածություն և պատասխանատվություն:

Եվրոպական միությունը շարունակում է հորդորել բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ քաղաքացիական հասարակությանը, ներգրավվել համապարփակ երկխոսության մեջ՝ Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ժողովրդավարական եղանակով ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից»,- ասվծ է ԵՄ հայտարարության մեջ: 

Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման ուժային տարբերակն անթույլատրելի է. ՌԴ Դաշնային խորհուրդ

Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման ուժային տարբերակն անթույլատրելի է. ՌԴ Դաշնային խորհուրդ

Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման ուժային տարբերակն անթույլատրելի է և կասկածի տակ կդնի վարչապետի ընտրության օրինականությունը, իսկ երկրին լուրջ հետևանքներ են սպասվում՝ այդ թվում նաև արտաքին քաղաքական ոլորտում։  Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։

«Չի կարելի նման կերպ գալ իշխանության, քանի որ հետո այդ վարչապետի օրինականությունը կասկածներ կառաջացնի»,- ասել է Ջաբարովը։

«Իրադարձությունների նման զարգացումը հղի է Հայաստանի համար լուրջ հետևանքներով ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում. Երևանն ունի թշնամիներ, որոնք կշտապեն օգտվել այդ իրավիճակից»,- հավելել է սենատորը։

Պաշտոնյան երկրում տիրող իրավիճակը «շատ մտահոգիչ է անվանել» և նշել է, որ զգալիորեն աճում է ոստիկանության և ընդդիմության աջակիցների միջև բախումների հնարավորությունը։

Ջաբարովը կողմերին բանակցությունների կոչ է արել և հույս է հայտնել, որ արդյունքում կգերակայի ողջամտությունը։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է անհապաղ անցկացնել խորհրդարանական ընտրություններ և փոխել երկրի վարչապետի ընտրության ընթացակարգերը, օրինակ՝ խորհրդարանական կուսակցության կոալիցիայի հիման վրա։

​​​​​​​«Իմ քայլը» խմբակցությունը հերթական հակասահմանադրական քայլն է կատարել. Ռոբերտ Մարգարյան

ՀՀԿ-ն առնվազն 10 ձայն կտա Նիկոլ Փաշինյանին

Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀԿ խմբակցության նիաստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստում ընդունվեց որոշում եւ խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի հանրապետական խմբակցությունը, իր թեկնածուին ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլում կրկին չի առաջադրելու եւ աջակցելու է առաջադրված թեկնածուին դառնալ վարչապետ: Սա նշանակում է, որ հանրապետականը տալու է մոտ տաս ձայն Նիկոլին Փաշինյանին, որպեսզի նա լրացնի իրեն չբավարարող ձայները եւ ընտրվի վարչապետ: 

Հայաստանը մայիսի 8-ին կունենա վարչապետ, իսկ ՀՀԿ-ն աջակցելու է Խորհրդարանի 1/3 կողմից առաջադրված թեկնածուին։

Ա. Հ. 

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝  հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», ասված է վարչապետի ընտրության անցկացման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մայիսի 1-ին վարչապետ չի ընտրել միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին, դեմ է եղել ՀՀԿ խմբակցությունը:

Մայիսի 8-ին ԱԺ-ում անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի:

«ԱՅՍ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ» ՎՐԱ ԿԱՆ ՋՀՈՒԴԱԿԱՆ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐ»

«ԱՅՍ «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ» ՎՐԱ ԿԱՆ ՋՀՈՒԴԱԿԱՆ ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐ»

Տարիներ առաջ ԱՄՆ-ից հայրենիքում հաստատված եւ արդեն վերջերս ՀՀ քաղաքացի դարձած ՀԱՅԿ ՆԱԶԱՐՅԱՆԻ համար վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած  երեւույթը սարսափելի ու տհաճ է. «Սա «ազգային զարթոնք» չէ, ինչպես ամբոխը եւ թշնամական պրոպագանդան տարածում է, սա պարզապես մի աղանդական շարժում է, որը տասնյակ հազարավոր մարդկանց ուղեղներն է լվանում: Ես այսպես ատելությամբ լցված մարդիկ Հայաստանում երբեւիցե չէի տեսել: Ով որ չի ընդունում եւ մի կարծիք է հայտնում իրենց աղանդի առաջնորդի դեմ, միանգամից հարձակման է ենթարկվում: Իրենք մտածում են, որ ով նիկոլական չէ, հաստատ ուրեմն «սերժիկ» է ու «դավաճան»: Այս հոգեկան հիվանդներից եւ տգետներից բաղկացած ամբոխը նույնիսկ այն դասատուներին է անվանում «դավաճաններ», ովքեր չեն թողում իրենց ուսանողները մասնակցեն ցույցերին եւ, այսպես կոչված, «ժողովրդական շարժմանը»: Իրենք նաեւ այն դերասաններին ու երգիչներին են անվանում «դավաճաններ», ովքեր չեն կանգնել «ժողովրդի» կողքին, որովհետեւ չեն ցանկացել խառնվել քաղաքականությանը, որը շատ հասկանալի է դերասաների ու երգիչների համար: Նիկոլականները շատ կեղտոտ բառապաշառով նաեւ սպառնում են այդ տեսակ մարդկանց եւ սկսել են ցուցակ կազմել` «ազգի դավաճանների»: Դա նույն բանն է, ինչ բոլշեւիկներն էին անում Ռուսաստանում, եւ այս երեւույթը շատ չի տարբերվում մարքսիստական հեղափոխությունից: Պատահական չէ, որ այս մարդկանց ես անվանում եմ մարքսիստներ եւ տարիներ շարունակ անընդհատ գրել էի, որ մարքսիզմը չի մեռել ու նորից ուզում է գրավել Հայաստանը: Սա խելագարություն է: Որտե՞ղ են այս նիկոլականների սերը, հանդուրժողականությունը եւ եղբայրությունը, այն ամենը, ինչ իրենք քարոզում են: Իրենք Սերժ Սարգսյանին էին քնադատում ու անվանում «բռնապետ» (որը շատ ծիծաղելի էր ինձ համար), իսկ իրենք են այժմ ցանկանում կառուցել բռնապետություն»,- ասում է Հ. Նազարյանն, ով արդեն զինվորական է եւ պաշտպանում է հայրենի սահմաններն ու հավելում. «Հարկավոր է նշել, որ ժողովրդի մեծամասնությունը դեմ է Նիկոլ Փաշինային եւ բացարձակապես չի վստահում այդ խամաճիկին, ուղղակի նրանք, ովքեր հետեւում են Նիկոլին, շատ ձեն են հանում, իսկ նրանք ովքեր դեմ են, չեզոք դիրք են գրավում եւ լռում են, որովհետեւ վախում են վիճել մարդկանց հետ եւ «ընկերներ» կորցնել: Ես էլ կասկած չունեմ, որ այս «ժողովրդական շարժման» վրա կան ջհուդական մատնահետքեր, եւ սա սիոնիստական-մասոնական դավադրություն է` ուղղված Հայաստանի պետականության դեմ»:

Բոլոր ապօրինի հարստացածները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԱԾ տնօրեն:Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

ԱՄՆ-ի բարեկեցիկ կյանքը թողնելով անցյալում` վերջին տարիներին հայրենիքում բնակություն հաստատած Հ. Նազարյանը գրեթե համոզված է, որ Սփյուռքում մեր հայրենակիցները այս ամենից հետո չեն էլ վերադառնա Հայաստան` մշտական բնակության. «Համոզված եմ, ով էլ լինի երկրի ղեկավար, ժողովուրդը նորից կշարունակի իր նույն բողոքները նույն խնդիրների մասին, գուցե ավելի շատ, եւ այն սփյուռքահայերը, ովքեր պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը, չեն վերադառնա Հայաստան: Ժողովուրդը հիմա տաքացած է, բայց երբ սթափվի, կգիտակցի իրականությունը: Հուսով եմ, որ այս ամեն ինչից հետո ժողովուրդը կհասկանա, որ մեր ազգի խնդրի արմատը այնքան խորն է, որ միայն ղեկավարներ փոխելով` շատ քիչ բան կփոխվի: Մեզ հարկավոր է նոր ցեղային գաղափարախոսություն ու կրոն եւ եվգենիկա, առանց դրա չի զարգանա մեր ազգը ու երկիրը, այնպես ինչպես բոլորս երազում ենք: Ամեն դեպքում` կեցցե՛ Հայաստանը եւ խաղաղություն մեր երկրին»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՆԳԼԵՐԵՆ ՍՈՎՈՐԻՐ, ԱՆԳԼԵՐԵՆ (ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՆԻԿՈԼԻՆ` ԻՐ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 

Ըստ Վիկիլիքսի` նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած տեղեկանքը կեղծ է, նախագահը, օգտվելով Նիկոլի` անգլերենին լավ չտիրապետելու փաստից, նրան է ներկայացրել Լոնդոնի տնային կառավարիչներից մեկի կողմից տրված տեղեկանքը:

 

ՄԻՆՉԵՎ ԱՔԼՈՐԻ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ՁԵՆ ԱԾԵԼԸ

Ըստ քաղտեխնոլոգների` Գագիկ Ծառուկյանը միանգամից դավաճանեց հա՛մ երկրորդ, հա՛մ երրորդ նախագահներին: Իսկ առաջին նախագահին դավաճանել էր դեռ քաղաքական գիրքը փակելուց առաջ:

 

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Եթե իմանայի, որ ըսենց են իշխանությունը վերցնում, Փարաքարը փակելու փոխարեն Երեւանի փողոցները կփակեի:

 

ՆԻԿՈԼԻ ՎԱՏ ԵՐԱԶԸ

Նիկոլ Փաշինյանը երազում  տեսել էր, որ վարչապետի միակ թեկնածու է առաջադրվել, երեք խմբակցություններ հայտարարել են, որ կքվեարկեն իր օգտին, ՀՀԿ-ն խոստացել էր, որ չի խոչընդոտի, բայց վարչապետ չէր ընտրվել:

 

 

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլթոն Ջոնին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Լավ, բա հիմա Նիկոլի անունը Գյումրու քաղաքապետ Բալասանյանի մարմնի ո՞ր մասին են գրելու, քանի որ ճակատին էլ գրելու տեղ չկա:

 

ՄԵՂԱ ԱՍՏԾՈՒՆ (ՆԻԿՈԼԻ ՄՈՏ ՀԱՅՏՆՎԱԾ ՏԱՐԱՏԵՍԱԿ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ, ՕԴԻՈԶՆԵՐԻՆ, ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ ԳՐԿԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մայր Աթոռից հայտնում են, որ ինչքան էլ Նիկոլը թալանչիների, տարատեսակ հեղինակությունների եւ համասեռամոլների մեղքերի թողություն տա, մեկ ա` Աստված վերից նայում ա:

 

ՈՂՈՐՄԻ ՔԵԶ, ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ (ՇԱԲԱԹՎԱ ԹԵՎԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

ՕԵԿ-ին` ՕԵԿ-ություն, ՀՅԴ-ին` ՀՅԴ-ություն, ԲՀԿ-ին ԲՀԿ-ություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА