o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.05.2020 06:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք` ապրիլի 29-ին այսպես կոչված «Հեղափոխության պահապանները» մտել էին եթեր և հայտարարել. « 24 ժամվա մեջ սաղիդ հարցը կլուծենք, արա», և մի քանի րոպե շարադրում իրենց ատելությունը բոլոր նրանց հանդեպ, ով նիկոլապաշտությամբ չի տառապում: Բազում ընդդիմադիր քաղաքացիներ դրան պատասխանեցին` սառն արհամարհանքով հրապարակելով սեփական գտնվելու վայրը, առաջարկելով գալ և իրագործել սպառնալիքը: Սակայն տեսանյութում սպառնալիքներ բառաչող արարածը, ում անունը ՀԱՅԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ է, պարզվում է, զարմանալիորեն ընկնավորվել էր մի ուսուցչուհու տված գնահատականից. «Կարո՞ղ է սրանք հնդկական կինոյից են, ինչ էլ զզվելի ինքնակոչեր են»: Այնքան էր ընկնավորվել, որ հրապարակել էր զենքով լուսանկարը և թափթփուկ ֆեյքերի «բրիգադ» քսի տվել մանկավարժի վրա (ներկայացնում ենք առանց խմբագրման). «Վայ վայ էլ ոնց կլինի, իրա ճաշակով չեմ։ Թե չէ գիտի մեր աչքերն էլ նենց իրա համար ուռել ա։ Դե հիմա ստեղ միքիչ ձեր մասին մեկնաբանություններ կարդացեք։ Ժողովուրդ ջան ի՞նչ եք մտածում նման մարդկանց մասին, ով մեզ զզվելի է համարում.... հ.գ. իրեն էլ կուղարկեք թող նայի ուրախանա Ոնց հասկացա ուսուցիչ է աշխատում»։ Իսկ հետո էլ հնչեցին անհասցե սպառնալիքներ. «Պարզապես չեմ հասկանում, ուրիշի ջարդված քիթը ինչի՞ ձեզ դաս չի։ Անպայման ա սեփական քիթը "պլաստիկի" ենթարկեք։ Ասեցինք վեր ընգեք տեղներդ, սթրվեք էլի։ Հո դուք մազոխի՞ստ չեք... օր կա, ժամ կա, պատարագ կա, հո տեր վռազը չեք։ Ախր ձեր ծախու էջերից դուրս եկեք տեսեք ձեզ ինչեր են ասում այլ էջերում, անգամ ամենա տարբեր, քաղաքականության հետ կապ չունեցող»: Ինչևէ, զարմանալով հանդերձ, թե ինչպիսի էժանագին թափթփուկների հույսին է մնացել Նիկոլն իր «թավշյա հեղափոխությամբ», չենք կարող հռետորական հարց չուղղել իրավապահներին` ե՞րբ եք կարգի հրավիրելու ինքնակոչ «պահապանների» այդ հակահիգիենիկ խմբակին:

ԶԱՐՄԱՆՔ

Դու վճարե՞լ ես հարևանիդ կոմունալները: Ինչքան էլ զարմանալի է, սակայն ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ այդպիսի բան հայտարարել է իր լայվով: Իր ապարանքում բազմոցին վեր ընկած, տան շորերով մտել էր ուղիղ եթեր և սպիտակ տենդով տառապողի զառանցանք հիշեցնող զարմանալի ճառով դիմել ժողովրդին, դա կոչելով «կոմունալ համերաշխություն»: Թե` եթե ձեր ծախսած գազի ու լույսի դիմաց կառավարությունը սխալմամբ կանխավճար է փոխանցել, բայց դուք դրա կարիքը չունեք, ապա վճարեք ձեր կարիքավոր հարևանի կոմունալները… Աստված կարոտ պահի դրա շարունակությունից` որ վաղն էլ պողոսներին տան իրենց շենքի «լավ ապրողների» ցուցակը և առաջարկեն ստիպել, որ վճարի իրենց կոմունալները… Եթե Լևոնը առաջարկում էր հարևաններով իրարից պարտք վերցնելով յոլա գնալ, ապա նրա հոգեզավակ Նիկոլն առաջարկում է հարևանի կոմունալները մուծել: Ինչևէ, զարմանալով հանդերձ, մնում է ասել` ա՛յ Նիկոլ, դու լոլոներ մի կարդա,ավելի լավ է Լավրովին պատասխանիր, Լավրովին:

Երանի գժերին, որ էլ չեն գժվի… Պարույր Սևակի այս խոսքը զարմանալի ճշգրտությամբ նկարագրում է այն ամենն, ինչ կատարվում է մեր երկրում: Գժանոցային է ամեն ինչը,սակայն առանձնացնենք ՀՀ գլխավոր աներձագ ՀՐԱՉ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ: Հենց նրա անվան հետ են կապում 40 տոննա մաքսանենգ ծխախոտի սկանդալը, և նա ի՞նչ անի, որ լավ լինի… Նա զարմանալիորեն տեղադրում է Նիկոլի գրած տեքստն այն մասին, որ Արթուր Վանեցյանն իբր գործակալ է, բայց իրեն չենք պատժել, որ այդ երկրի հետ հարաբերությունները չփչացնենք... Դրա առնչությամբ ըմթերցողին ներկայացնենք Արմեն Աշոտյանի հեղինակած թարմ անեկդոտը. «Գերմանիայի ռեյխսկանցլերի արխիվների մեջ հայտնաբերվել է Հիտլերի աներձագի օրագիրը, որտեղ նա, մասնավորապես, նշել էր. «Երեկ բացահայտեցինք Շտիրլիցին, բայց քանի որ Սովետական Միության հետ հարաբերությունները չէինք ուզում փչացնել, փեսես որոշեց, որ ոչ գնդակահարելու ենք, ոչ էլ Օսվենցիմ ենք ուղարկելու նրան: Այժմ Շտիրլիցը ստղեղծել է Vaterland հիմնադրամը և ակտիվ զբաղվում է հասարակական գործունեությամբ: Հ.Գ. - Այսօր թարս օր էր: 40 տոննա թութունս Աբիսինիա տեղափոխող դիրիժաբլը առգրավել են՝ արիացիներիս դեմ հրեական խարդավանքների հետևանքով»: Իսկ եթե լուրջ` ինչո՞ւ է Նիկոլը բազմիցս հայտարարում գործակալների մասին, սակայն դա մնում է սոսկ պոպուլիստական խոսք, և ոչ մի ագենտ մինչ օրս ո՛չ բացահայտվում է, ոչ բռնվում: Երևի Վանեցյանը շարունուկում է թաքուն ղեկավարել ԱԱԾ-ն, և ԱԱԾ-ի կողմից Նիկոլի հանձնարարությամբ հայտնաբերված սատանային հիմա էլ բաց են թողել…

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА