o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է. Էդին Ջեկո

04.05.2020 10:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է. Էդին Ջեկո

Իտալական «Ռոմա»-ի հարձակվող Էդին Ջեկոն իր թիմակից և Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին համարում է կարևոր ֆուտբոլիստ մայրաքաղաքային ակումբում:

«Մխիթարյանն ինձ միշտ է դուր եկել: Մենք երկուսս էլ խաղացել ենք թե Գերմանիայում, թե Անգլիայում: Հիմա նրան գիտեմ, որպես անհատ և նա լավ տղա է: Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա ուզում է մնալ «Ռոմա»-ում: Նրա նման ֆուտբոլիստները կարևոր նշանակություն ունեն թիմի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջեկոյի խոսքերը փոխանցում է  Corriere dello Sport-ը:

Նրա նման ֆանտաստիկ խաղացողի հետ աշխատանքը մարզիչ լինելու ամենահեշտ ճանապարհն է.Անչելոտի

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ռոմա»-ի սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչիի բանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են ունեցել: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և հստակ ժամկետները չկան, թե երբ կվերսկսկվի, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը` անկախ նրանից, երբ այն կավարտվի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացաքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:        

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА