o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդարադատության նախարարությունում պարգևավճարների գումարը 2020թ․ առաջին եռամսյակում կազմել է 57 մլն դրամ

05.05.2020 09:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արդարադատության նախարարությունում պարգևավճարների գումարը 2020թ․ առաջին եռամսյակում կազմել է 57 մլն դրամ

Արդարադատության նախարարությունում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափի մասին AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան գերատեսչության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը հայտնել է, որ նախարարության աշխատակիցների պարգևավճարների գումարը (ներառյալ հարկերը) 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 57.089.300 դրամ, այդ թվում՝ հունվար և փետրվար ամիսների համար համապատասխանաբար՝ 28.981.200 դրամ և 28.108.100 դրամ:

Ինչ վերաբերվում է քեզ՝ Նիկոլ, առաջինը քեզ ու ադրբեջանասեր թիմիդ ենք տանելու առաջնագիծ, կիրթ ու կառուցողականդ վկա. Գևորգ Գևորգյան

Նշվել է նաեւ, որ նախարարի և նրա տեղակալների պարգևավճարների գումարը (ներառյալ հարկերը) 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 9.519.200 դրամ։ Նախարար Ռուստամ Բադասյանը հունվար և փետրվար ամիսներին ստացել է ընդհանուր 2.395.400 դրամ, նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նույն ժամանակահատվածում ստացել է 2.002.200  դրամ, նախարարի տեղակալները (թվով՝ 3) ստացել են 1.707.200-ական դրամ, այսինքն՝ 5.121.600 դրամ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА