o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոստիկանները էնքան էին խփել գլխիս, որ գլուխս վառվում էր».նոր մանրամասներ՝Մալաթիայի ոստիկանության բաժնում, Տ. Կարապետյանի հետ տեղի ունեցած դաժան ու անմարդկային միջադեպից

05.05.2020 11:00 ՔՐԵԱԿԱՆ
«Ոստիկանները էնքան էին խփել գլխիս, որ գլուխս վառվում էր».նոր մանրամասներ՝Մալաթիայի ոստիկանության բաժնում, Տ. Կարապետյանի հետ տեղի ունեցած դաժան ու անմարդկային միջադեպից

NEWSMEDIA.am-ը շարունակում է անդրադառնալ ազատամարտիկ Վարդան Կարապետյանի որդու՝ 28-ամյա Տիգրան Կարապետյանի հետ Հարավա-Արեւմտյան թաղամասում տեղի ունեցած դաժան ու անմարդկային միջադեպին, երբ ոստիկաները դաժանաբար ծեծել, ապա ստորացնելով ու բռնություն գործադրելով՝ նրան բերման էին ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին:

Ոստիկանության բաժնում մարդուն ծեծի են .Վլադիմիր Գասպարյանի եղբայրը տուժողին հարվածել է քննիչի աշխատասենյակում՝ առերես հարցաքննության ժամանակ

Հիշեցնենք, որ դեպքից հետո, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ էր հարուցվել, որով որպես մեղադրյալ այժմ ներգրավված է Տիգրան Կարապետյանը:

Գործի ընթացքի վերաբերյալ, NEWSMEDIA.am-ը հետաքրքրվել էր նաեւ մի գործով տուժող, մյուսով՝ մեղադրյալ ներգրավված Տիգրան Կարապետյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ, ով իր հերթին տեղեկացրել էր, որ ՀՔԾ-ում քննվող քր.գործի շրջանակներում.որտեղ Տիգրանը ճանաչվել է տուժող, որեւէ քննչական գործողություն, այլ կերպ ասած՝ օբյեկտիվ քննություն չի իրականացվում:

Այն դեպքում, երբ Տիգրանը նշել է, թե որտեղ է խոշտանգվել, եւ որ ոստիկաներն են իրեն ծեծի ենթարկել: Մտահոգիչ է այն փաստը, որ մինչ այս պահը, որեւէ գործողություն. ո՛չ առերեսումներ, եւ ո՛չ մի այլ քննչական գործողություն, չի իրականացվել:


Փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը, ուշադրություն էր հրավիրել նաեւ դատաբաժշկական փորձաքննության արդյունքների վրա, նշելով որ իրենք անհամաձայնություններ ունեն՝ ստացված
դատաբժշկական եզրակացության հետ կապված, եւ որ այժմ էլ պատրաստվում են միջնորդել՝ որպեսզի նշանակվի կրկնակի փորձաքննություն:

Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ քաղաքացի Տիգրան Կարապետյանին, Դատարանը խափանման միջոց ընտրելու օրը որոշում էր կայացրել մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ գրավով ազատ արձակել, այնինչ նախօրեին ստացել են դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոք դատարանի որոշման դեմ՝ գրավը անթույլատրելի ճանաչելու համար:

Պարզելու համար, թե իրականում ո՞ւր են գնում ստեղծված իրավիճակի «թելերը», եւ թե արդյո՞ք քաղաքացի Տիգրան Կարապետյանը պատրաստվում է մինչեւ վերջ պայքարել ոստիկանության ծառայողների անօրինական եւ անմարդկային գործողությունների դեմ, NEWSMEDIA.am-ը հանդիպեց ոստիկանների կողմից ծեծի ու խոշտանգման ենթարկված երիտասարդի հետ, ով մեզ հետ զրույցում մանրամասնեց դեպքը, եւ պատմեց, թե իրականում ինչ է իր հետ տեղի ունեցել Մալաթիայի ոստիկանության բաժնում: Իսկ Տիգրանի հայրը՝ ազատամարտիկ Վարդան Կարապետյանը, եւս մեկ անգամ խնդրանքով դիմեց վարչապետ Փաշինյանին՝ իր ուշադրության կետրոնում պահելու տեղի ունեցած խայտառակ միջադեպը, հույս հայտնելով որ վարչապետի իմացության պարագայում՝ արդարությունը գուցե հաղթանակի:

Մանրամասները՝NewsMedia.am-ի Տեսանյութում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА