o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

05.05.2020 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Բոլորս տեսանք վարչապետի, պարետի եւ առողջապահության նախարարի մասնակցությամբ ուղիղ եթերը, ուր մի կողմից` հայտնեցին  սահմանփակումների մեծ մասի վերացման մասին, մյուս կողմից` վիրուսի դեմ պայքարի ամբողջ բեռը գցեցին քաղաքացիների ուսերին: Եվ ահա դրանից ընդամենը մեկ օր անց ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ բազում սարսափներ պատմեց վիրուսի մասին ու նաեւ հայտարարեց. «Եթե կանոնները չպահպանենք, կունենանք վարակված 500.000 քաղաքացի եւ հազարավոր մահեր»: Այսինքն` անկախ նրանից նախարարի ասածները ճշմարտություն են, թե մեծագույն չափազանցություն, ակնհայտ է մի բան` որ Արսեն Թորոսյանը դեմ էր սահմանափակումները հանելուն: Այդ դեպքում առավել քան զարմանալի է, ինչո՞ւ նա անձամբ մասնակցեց Նիկոլի նախաձեռնած եթերին եւ այդտեղ առանձնապես առարկություն չներկայացրեց, եւ ամենակարեւորը` եթե դեմ էր, ապա ինչո՞ւ հրաժարական չներկայացրեց: Այսինքն` զարմանալով հանդերձ, պետք է արձանագրենք, որ սույն կերպարանքը դրսեւորել է ծայրահեղ անպատասխանատվություն եւ ցինիզմ:

ԶԱՐՄԱՆՔ

Այս կիրակի Մամուլի ազատության համաշխարհային օրն էր, սակայն ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ այդպես էլ ժամանակ չգտավ, որպեսզի մի քանի տողանոց շնորհավորական ուղերձ գրեր: Զարմանալի է, ի՞նչ աստիճանի է այդ նախկին լրագրողը ուրացել լրագրողական համքարությունը: Եթե, հա, ձգտում է սեփական արշինով չափելով բոլոր լրագրողներին, ծախու անվանել, եթե  արտակարգ դրություն սահմանելիս Հայաստանը գցեց Հոնդուրասի օրը, սահմանելով գրաքննություն, եթե մշտապես միջոցներ է փնտրում մամուլին վատություն անելու, ախր էլ ի՞նչ անուն դնես սրան: Եվ ի հավելումն այդ լրագրողական տոնին ընդառաջ` ոստիկանությունը կարճեց «Հայելի» ակումբի դեմ ինքնահռչակ «հեղափոխության պահապանների» լպիրշ հարձակման քրեական գործը: Դրա առնչությամբ դժվար է չհամաձայնվել քաղաքագետ Աղասի Ենոքյանի գնահատականին. «Իսկ Գավառում էլ ոստիկանները չեն ստացել հավաստիացումներ, թե հարձակվող տականքը «Հեղափոխության պահապանների» Գավառի մասնաճյուղը չի, դրա համար էլ ոչինչ չեն ձեռնարկել, այլապես հենց իրենց կարող էին մեղադրել»: Սակայն շնորհավորողների մեջ նաեւ եղել են այնպիսիք, ովքեր ավելի լավ է չշնորհավորեին: Այսպես, ըստ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, ուղերձում մասնավորապես ասված է. «Ազատ խոսքը եւ ազատ արտահայտվելու իրավունքը մեծ ներդրում կարող են ունենալ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործում»: Զարմանալի է, ինչպե՞ս է սույն նախարարը համարձակվում մեզ վերագրել իր հողատուների ակումբի անդամությունը:

ԶԱՐՄԱՆՔ

Մի պոզիտիվ լուր` քանի որ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, դրանով իսկ հաստատվել է ուղեղի առկայության փաստը: Բայց որ ուղեղը հաստատ ցնցվել է, Ալեն Սիմոնյանը հաստատում է իր զարմանալի գրառումով. «Տեսանյութում Միքայել Մինասյանն ասում է, որ Վանեցյանի` գումար մուծելու առաջարկը նա մերժել է, որովհետեւ չէր կարող իրեն ներել եւ չէր կարող ապրել լավ, երբ իր ժողովուրդը եւ երկիրն այս վիճակում են... Ինքը չի կարող պայմանավորվել, քանզի համարում է ստախոս, դավաճան, թշնամի... Լավ, հիմա մեկը չկա՞ խոհանոցում դարանակալած այս ինքնասիրահարված տղուն ասի, որ, եթե դու ապօրինի գումար չես վաստակել, ապա քո առաջին արձագանքը պետք է լինի մերժումը, քանզի դու պարտավորություն չունես Հայաստանի Հանրապետության նկատմամբ»: Դրանով Ալենը զարմանալիորեն մատնում է սեփական մտանյությունը, որ ՀՀ-ի նկատմամբ պարտավորություն ունեն բացառապես հանրապետությունները թալանածները: Համ էլ Ալեն ջան, դա ոչ թե Արթուր Վանեցյանի, այլ Նիկոլիդ ապօրինի առաջարկությունն էր, եթե ուղեղդ ցնցված չլիներ, ապա  սուրհանդակին չէիր շփոթի սուրհանդակ ուղարկողի հետ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА