o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՈՉ ՄԻ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԲԱՑԱՌԵԼ»

05.05.2020 20:30 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ  ՈՉ ՄԻ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԲԱՑԱՌԵԼ»

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր ՀՀ նախկին վարչապետների միջնորդությամբ երկրորդ նախագահին ազատ արձակելու հարցը, ամիսներ շարունակ ոչ մի կերպ չի կայանում: Նախ` դատավորը զբաղված էր քթի պլաստիկ վիրահատությամբ, հետո երեւի որոշեց, որ շատ է հոգնել եւ գնաց արձակուրդի: Եվ ահա նիստը նշանակված է մայիսի 8-ին: Գոնե այս անգամ կկայանա՞, թե այս անգամ էլ կպարզվի, որ այդ օրը դատավորի մորաքրոջ աղջկա ամուսնու հորեղբոր տղայի բաջանաղի երեխու ատամնահատիկն է, կամ որ դատարանի շենքն ականապատել են «Իսլամական պետության» գրոհայինները, վերջապես, որ այդ օրը երկնաքար է ընկնելու ճիշտ դատարանի դահլիճի վրա. ամեն մի պատրվակ, որով կարող է նիստը նորից հետաձգվել, արդեն հավանական է թվում: Ի՞նչ են մտածում երկրորդ նախագահի գրասենյակում այդ մասին, ինչ-որ հրաշքով կարո՞ղ է նիստը վերջապես կայանալ: Հարցի հետ կապված կարծիք հարցրինք գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՑ, ով, պարզվեց, դեռ մի փոքր լավատեսություն պահել է.

Արաքս գետի վրա կառուցվող արցախա-իրանական կամուրջը բոլորովին էլ հայանպաստ գործոն չէ

 

Քոչարյանի գործով մայիսի 8-ին նիստը կկայանա՞

- Այո, երկար ժամանակ դատական նիստի չկայանալու փաստը չի տեղավորվում ոչ օրենքների, ոչ մարդու իրավունքների եւ ոչ էլ սովորական տրամաբանության մեջ: Դրա համար դժվար է կանխատեսել՝ նիստը կկայանա՞, թե՝ ոչ: Այնուամենայնիվ, հուսով ենք, որ կկայանա, եւ այն հարցը, որը վաղուց պետք է քննարկված լիներ, հիմա վերջապես կքննարկվի, եւ դատարանն արդար որոշում կկայացնի: Այս մասով հույսն ամեն դեպքում կա, սակայն մեծ է այն, թե՝ փոքր, այլ հարց է:

Ակնհայտ է, որ սադրանք էր Էդմոն Մարուքյանի կողմից. Տիգրան Կարապետյան

Վերջին ժամանակների հրապարակային լուրերում եւս այդ հույսը նկատվում է: Ընդ որում, որ այս անգամ դատավորը ոչ թե միայն ստիպված է նիստ անել, այլ նաեւ երկրորդ նախագահին ազատ արձակել: Նման սպասելիք ունե՞ք:

Այսպես ասեմ: Եթե վերադառնանք օրենքների դաշտ, ապա երկրորդ նախագահը վաղուց պետք է ազատության մեջ լիներ: Ավելին, օրենքի տեսանկյունից, ինչպես արդեն բոլորն են հասկացել, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու առիթ չկա, այլ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Հենց դրան պետք է հասնենք եւ այս տեսանկյունից մենք ոչ միայն հույս ունենք, այլ նաեւ օրենքով թույլատրված բոլոր միջոցներով պայքարը պետք է շարունակենք: Ես կարծում եմ, որ Հայաստանում արդեն չի գտնվի որեւէ սթափ մարդ, ով անգամ փոքր կասկած կունենա, որ այս գործն իրականում առնչվում է Մարտի 1-ին, արդար է, եւ նախագահ Քոչարյանը պետք է կալանավորված լինի: Մեկ անձի բացառությամբ, սակայն այդ դեպքում էլ սթափության հետ կապված հարցեր կան:

«Ուզում եմ հուսալ, որ Աննա Դանիբեկյանի մեջ դատավորի առաքելությանը բնորոշ ձայնն ավելի բարձր կլինի. ՀՀ նախկին վարչապետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարել եւ համարում է իր ընկերը: Այդ ընկերական գործոնի հետ են հրապարակային աղբյուրները կապում նաեւ վերջին մի շարք զարգացումները: Խոսքը ՌԴ-ի կողմից` չասեմ Հայաստանին, այլ ավելի շուտ՝ Փաշինյանին ուղղված մի շարք ճնշումների մասին է, որոնք վերջին օրերին հասան մաքսանենգ ծխախոտի սկանդալին: Նույն հրապարակային աղբյուրներն այդ ճնշումները կապում են մասնավորապես Քոչարյանի՝ դեռ կալանքի տակ լինելու փաստի հետ: Հաշվի առնելով նաեւ, որ կան հրապարակային նման լուրեր եւս, որ ռուսական պատժամիջոցների տակ կարող են հայտնվել նաեւ հայաստանյան մի շարք դատախազներ, քննիչներ եւ դատավորներ, որոնք կապված են Քոչարյանի գործի հետ: Ավելին, անգամ խոսվում է, որ գլխավոր դատախազն արդեն իսկ պատժամիջոցային դաշտում է: Որքանո՞վ են այդ բոլnր խոսակցությունները ռեալ, ի՞նչ եք կարծում:

Աննա Դանիբեկյանից ավելին չեմ սպասում, քան առաջնորդվել իրավունքի պահանջով. ՀՀ նախկին վարչապետ

Հաշվի առնելով մեր պետությունների դաշնակցային բնույթը, երկարատեւ շահերը, որոնք երկուստեք ունենք այդ հարաբերությունները իրացնելիս, բնական է, որ նման հնչեղ գործը չէր կարող իր ազդեցությունը չթողնել երկկողմ հարաբերությունների վրա: Իհարկե, շատ է խոսվում այն մասին, թե այդ ազդեցությունն ինչ կերպ է արտահայտվում՝ ծայրահեղ, կտրուկ, թե՝ աննշան: Սակայն դա անպտուղ վեճ է, որի մեջ չեմ ցանկանա մտնել: Բայց այնուամենայնիվ, մենք մեկ հանգամանք պետք է ֆիքսենք. այս գործը միանշանակ հստակ ստվեր է նետում նաեւ երկկողմ հարաբերությունների վրա, ելնելով հենց այն պատճառներից, որոնք նշեցիք Ձեր հարցի մեջ: Հաջորդ հարցը. ի՞նչ հետեւանքներ կունենա այն անձանց գործունեությունը ¥իրավապահներ, քաղաքական գործիչներ եւ այլն¤, որոնք իրականացրել են քաղաքական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, ով, իրոք, բարեկամական հարաբերությունների մեջ է ՌԴ ղեկավարի հետ, բայց ոչ միայն դա. չմոռանանք, որ Ռ.Քոչարյանը նաեւ ռուսական խոշոր կորպորացիաներից մեկի տնօրենների խորհրդի գործող անդամ է: Ես հիմա դժվարանում եմ ասել, թե ինչ ուղիղ հետեւանքներ կլինեն, ՌԴ իշխանությունները կոնկրետ ի՞նչ որոշումներ կկայացնեն: Բայց ակնհայտ է, որ հետեւանքներ լինելու են, որոնք առնվազն որոշակի ազդեցություն են ունենալու բարեկամության մթնոլորտի վրա: Կարծում եմ, որ այդ ազդեցությունն արդեն իսկ կա:

​​​​​​​Միակ ռացիոնալ որոշումը կարող է լինել Ռ. Քոչարյանին անհապաղ ազատ արձակելը. Վահե Եփրիկյան

Թվարկված բոլոր դրվագները նկատվում են մայիսի 8-ի շեմին: Նաեւ այդ ամենից այն տպավորությունը չի՞ առաջանում, որ խափանման միջոցի հարցը կլուծվի:

Երբեմն լինում են խnսակցություններ, որ ինչ-որ առանձնակի ճնշումներ չկան: Բայց եկեք դիտարկենք, առհասարակ որո՞նք են նման հարցերում արտաքին քաղաքական գործիքները: Առաջին հերթին տվյալ պետության եւ վերջինիս արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի գործողություններն ու ելույթներն են, ապա մերձիշխանական գործիչների ու մամուլի հրապարակումները, խորհրդարանական դիվանագիտությունը: Խոշոր հաշվով, արտաքին քաղաքականության այլ գործիքներ չկան: Մենք ունեցել ենք երկկողմ հարաբերությունների առումով աննախադեպ տհաճ հայտարարություն¥ներ¤ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից՝ 2018թ. օգոստոսին, ըստ որի՝ Հայաստանում քրեականի քողի տակ քաղաքական հետապնդումներ են տեղի ունենում: Ռուսական պետական հեռուստաալիքները բազմաթիվ ռեպորտաժներ են ներկայացրել այն մասին,որ Հայաստանում նախկին նախագահը ենթարկվում է քաղաքական հետապնդումների: ՌԴ Պետդումայի պատգամավորներից մի քանիսը իրենց ակնհայտ վերաբերմունքն են արտահայտել տեղի ունեցողի նկատմամբ: Վերջապես, ՌԴ նախագահն իր ծայրահեղ լարված գրաֆիկից ժամանակ է հատկացրել, որպեսզի Երեւանում հանդիպի երկրորդ նախագահի ընտանիքի հետ: Ուրիշ ի՞նչ անեն, արտաքին քաղաքականության էլ ի՞նչ գործիք կա, որը չի կիրառվել, որ անհանգստությունը տեղ հասցվի: Մինչդեռ, երբ բացատրող գործիքները վերջանում են, ապա մնում են պատժամիջոցները: Ուրիշ ի՞նչ միջոցով հարցը տեղ հասցնեն, կարծում եմ, որ հետայսու կամ պետք է ուղիղ տեքստ ասեն, կամ ի՞նչ անեն, սահմաննե՞րը փակեն: Ամեն դեպքում, նման իրավիճակը չի նպաստում մեր պետությունների բարեկամության ամրապնդմանը, որն անհրաժեշտություն է, անկախ նրանից, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին. սա մենք պետք է հստակ արձանագրենք:

​​​​​​​Էս ո՞ւր եք հասել… սա ոտնձգություն է ամբողջ ազգի դեմ. Արամ Սարգսյան

 

«Տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց»

Լավրովի վերջին հայտարարությունը՝ Արցախի հետ կապված, նույնպես շատ ծանր էր: Ի՞նչ եք կարծում, դա ո՞ւր է տանելու:

Ըստ իս, Լավրովի հայտարարության ամենավատ մասն այն էր, որ մենք ոչ թե հայկական իշխանություններից, այլ միջնորդներից ենք իմանում ¥թեեւ մեր ռազմավարական գործընկերն է, սակայն այս հարցում Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է¤, որ քննարկվում է փուլային տարբերակը: Ընդ որում, փուլային տարբերակի վատագույն մոդիֆիկացիաներից մեկը, որի մասին երբեւէ լսել ենք: Դա կարելի է ձեւակերպել այսպես՝ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց», կամ «տարածքներ՝ խոստումների դիմաց»: Սա վատթարագույնն է: Այսինքն, մենք ունենք թաքցված իրականություն ազգային ամենանվիրական եւ մեր երկրի քաղաքականության անկյունաքարային հարցի վերաբերյալ: Ճիշտ հասկացեք, ես համարել եւ շարունակում եմ համարել, որ բանակցությունները պետք է գաղտնի լինեն, քանի որ այդ գաղտնիությունը թույլ է տալիս քննարկել հնարավորինս լայն շրջանակի հարցեր՝ առանց հասարակությունների ճնշումների: Բայց ես չեմ համարում, որ կարգավորման փիլիսոփայությունը եւս պետք է գաղտնի լինի: Ճիշտ հակառակը, դա պետք է լինի հրապարակային: Մինչդեռ մեզ ասում են՝ բանակցություն չկա, իսկ միջնորդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասում է՝ մենք քննարկում ենք փուլային տարբերակ ու շուտով արդյունքներ կտեսնենք: Ու դրանից հետո մենք մեր պատկան մարմիններից ժխտում չենք ստանում. Նիկոլ Փաշինյանը, ով առիթ-անառիթ «լայվեր» է մտնում, մինչեւ հիմա չի բարեհաճել հստակ ասել՝ ինչի՞ մասին է խոսքը: Նման իրավիճակում մենք մեկ անգամ արդեն եղել ենք՝ 1997թ.-ին, երբ իշխանությունները բերեցին եւ, ներողություն բառի համար, «դեմ տվեցին» կարգավորման մի մոդել, որի հետ ոչ ոք համաձայն չէր, բայց որը, ըստ պահի իշխանությունների, ճիշտ էր: Իսկ թե դրան ինչ հաջորդեց, բոլորն են հիշում: Հերթական նման փորձից հետո իրավիճակն ի՞նչ սցենարով կզարգանա, դժվարանում եմ ասել. կորոնավիրուսային այս իրավիճակը որոշակիորեն սահմանափակում է նաեւ քաղաքական գործողությունների տեսակետը, եւ մարդիկ էլ զբաղված են սոցիալ-տնտեսական խնդիրներով: Բայց որ այս թնջուկը պետք է հանգուցալուծվի, որ իշխանությունները պետք է հստակ պատասխան տան եւ պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար, միանշանակ է:

Մենք թույլ չենք տալու շարունակել շահարկումները. Արտակ Զաքարյան

Լավ, ասենք խոստովանեցին, որ հենց այդ մեխանիզմն են քննարկում, ո՞րն է ելքը: Հանրության քայլերը տեսնո՞ւմ են: Եթե այդ ընթացքում նաեւ երկրորդ նախագահը հայտնվի ազատության մեջ, ի՞նչ կարող ենք նրանից սպասել:

Չեմ կարող կանխատեսել, ըստ քաղաքական դաշտի սեգմենտների, անհատների: Բայց մեկ բան ակներեւ է՝ կարգավորման այս տարբերակն անթույլատրելի ու դատապարտելի է: Դրանից ինչ հետեւանքներ կբխեն, դժվարանում եմ ասել: Փորձենք մտածել լավագույն տարբերակի մասին, որ իշխանությունները կասեն՝ մենք ի սկզբանե սխալվել ենք, դադարեցնում ենք այս ուղիով գնալ, կփորձենք փոխել բանակցությունների հունը եւ արդյունքում պատերազմ չստանալ: Նկատի ունեմ, որ ադրբեջանցիների հայտարարություններն առ այն են, որ եթե մենք հիմա չենք պայմանավորվում, ապա գնում ենք ռազմական ուղղությամբ...

ԵՐԲ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑԵԼ Է ԿԱԽՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԻ ՔԹԻ ՁԵՎԻՑ

Չմոռանանք, որ այս օրերին սահմաններին սկսեցին ականանետեր կիրառել, եւ դա նույնպես պարզ ազդակ էր:

Միանշանակ: Այսինքն, լավագույն տարբերակը կլիներ իշխանությունների նման քայլը, եթե դա հնարավոր է:

Հավատո՞ւմ եք, որ դա հնարավոր է:

Եթե հնարավոր չէ, ապա ես քաղաքական զարգացումների ոչ մի տարբերակ չեմ կարող բացառել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА