o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԹՈՒԼԱՑՈՒՄՆ ԱՐԴԵՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՆԽԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԸ

05.05.2020 21:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԹՈՒԼԱՑՈՒՄՆ ԱՐԴԵՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՆԽԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԸ

Դեռ անցած շաբաթ, անդրադառնալով հայաստանյան իշխանությունների կորոնավիրուսային «քաղաքականությանը», (https://iravunk.com/hamakarg/news/view?id=110812), նման կարծիք հայտնելու առիթ էինք ունեցել: Առաջինը, Նիկոլը չի կարողանում հասունացող սոցիալական պայթյունի դեմն առնել եւ վախենում է Ավինյանի ձեռքին պարետության պարգեւած ուժեղ լծակներ թողնելուց: Այս երկու հիմնական գործոնի ազդեցությամբ է, որ նա ստիպված է գնալ սահմանափակումների էական թուլացման:

2019թ. Հայաստանի ռազմական բյուջեն ավելացել է՝ կազմելով ՀՆԱ-ի 4.9%-ը. SIPRI-ն արձանագրել է վերջին տասնամյակում աշխարհում ռազմական ծախսերի խոշորագույն աճը

 

«ՓՈՐՁՎԱԾ ՆԻԿՈԼԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ ԹԱԿԱՐԴՆ ԸՆԿԱՎ»

Եվ մյուս կողմից էլ, ավինյանաթորոսյանական թեւը սահմանափակումների թուլացման եւ այդ դեպքում քաղաքական տեսանկյունից արդեն անբացատրելի դարձող արտակարգ ռեժիմի վերացման դեպքում ներիշխանական ինտրիգներում հայտնվում է պարտվողի դերում եւ ստիպված է լինելու անվերապահորեն ենթարկվել Նիկոլի կամքին: Այդ իրավիճակում նրանք, իհարկե, կամավոր կգնան սահմանափակումները թուլացնելու հարցում Նիկոլի պահանջների կատարմանը, բայց՝ «Կբազմապատկվեն նաեւ վարակվածների թվերը»: Արդյունքում՝ էլի ողջ պատասխանատվությունը կմնա Նիկոլի վրա. ավինյանաթորոսյանական թեւը հանգիստ կասի՝ «Զգուշացնում էինք, չէ՞, որ անթույլատրելի է»: Առավել եւս, որ սահմանափակումները հանելու դեպքում Նիկոլի գլխին կախված է մնալու նաեւ հաջորդ հարցը՝ «Իսկ ինչո՞ւ գնացիք համատարած արգելափակումների ճանապարհով եւ տնտեսության հերն անիծեցիք»: Նման իրավիճակը թեեւ փակուղային էր Նիկոլի համար, սակայն, ինչպես միաժամանակ ենթադրել էինք, Նիկոլը մեկ քայլի հնարավորություն եւս ունի՝ սահմանափակումների վերացման հարցում ավինյանաթորոսյանական թեւին կանգնեցնել անվերապահ հավանություն տվողի դերում, դրանով նրանց վրա եւս որոշման ընդունողի պատասխանատվություն դնել եւ զրկել հետագայում` «զգուշացնում էինք, չէ՞, որ անթույլատրելի է» դիրքերից «կողքից քննադատողի» գործիքից: Իսկ եթե չցանկանային համաձայնել Նիկոլի այդ կուրսի հետ, այդ դեպքում պատրաստի մեղադրանք կա, որով կարող են մինչեւ իսկ իրավապահները զբաղվել. կորոնավիրուսի կանխարգելման բոլոր գործառույթները հենց Ավինյանի եւ Թորոսյանի վրա են, իսկ արտակարգ դրության պայմաններում վարակվածության թվի նման ավելացումը նշանակում է, որ նրանք իրենց գործը վատ են արել. թե ինչու, կարող են բացատրել նաեւ քննիչները: Եվ ահա, վերջին օրերի իրադարձությունները եկան հուշելու, որ իրավիճակը հենց այդ սցենարով էլ զարգանում է: Նախ, ենթադրվածի պես, վերջին օրերին վարակվածների օրական ցուցանիշը ռեկորդը ռեկորդի հետեւից է արձանագրում: Ճիշտ է, սա առաջին հերթին հենց Նիկոլին է հարվածում, սակայն, կրկնենք, նա հարվածը դեպի Ավինյանն ու Թորոսյանը շրջելու մեխանիզմ ունի. ի վերջո, հենց նրանք էին պարտավոր նախ՝ կանխել կորոնավիրուսի տարածումը, եւ դեռ այն պահին, երբ ունեինք ընդամենը երեք-չորս տասնյակ վարակվածներ, եւ մտցվեց արտակարգ դրություն: Այնուհետեւ, գոնե վիրուսի տարածումը պահել վերահսկելի մակարդակում: Սակայն ակնհայտորեն դա էլ չկա: Եթե սրան ավելացնենք քիչ տեսանելի բազում այլ դրվագներ, օրինակ՝ Թորոսյանին ուղղված մեղադրանքները, թե նա մի կողմ թողած մասնագետներին, իր ծանոթ-բարեկամներին է այստեղ-այնտեղ նշանակում, ապա դիմադրելու առանձնակի հնարավորություններ պարետին եւ առողջապահության նախարարին չէր էլ մնում: Ուստիեւ, մեր երկրորդ ենթադրությունը եւս իրականացավ. Ավինյանն ու Թորոսյանը հլու-հնազանդ, Նիկոլի հետ միասին ստանձնեցին սահմանափակումները հանելու պատասխանատվությունը եւ այսօր ծառերի հովին նստել էին Նիկոլի կողքին եւ ճգնում էին բացատրել, թե ինչու է պետք այդ քայլին գնալ: Կարճ ասած, ինչպես ենթադրելի էր, ներքաղաքական այս «փոքրիկ» ինտրիգում Նիկոլը բառի բուն եւ փոխաբերական իմաստով իր ենթականերին իրենց տեղը նստեցրեց: Բայց իրականում այն տպավորությունն է, որ այսկերպ պարզապես «փորձված Նիկոլը երկու ոտքով թակարդն ընկավ»: Բանն այն է, որ Ավինյանի եւ Թորոսյանի հետ ընդհանուր հակակորոնավիրուսային նոր «ծրագիր» ներկայացնելով, Նիկոլը փաստորեն ինքն իրեն զրկեց ենթականերին վերահսկողության տակ պահելու կարեւոր զենքից: Նկատի ունենք, որ վարակվածների հետագա թռիչքների հարցում նա արդեն հնարավորություն չունի մեղադրանքը պետք եղած դեպքում ուղղել պարետին եւ առողջապահության նախարարին. հիմա ամեն ինչի պատասխանատուն առաջին հերթին Նիկոլն է, ապա նոր նրա չինովնիկները: Ընդ որում, ամենամեծ խնդիրն անգամ նոր վարակվածների ռեկորդակիր ցուցանիշները չեն, եւ հենց այդ հանգամանքն է, որ Նիկոլն այդպես էլ կարծես չի էլ գիտակցում: Այսպես, նախ թվարկենք որոշ հայտի փաստեր: Երեկվա դրությամբ Հայաստանում վարակվածների թիվը 2507-էր՝ 121 նոր վարակվածով: Ադրբեջանում վարակվածները 2000-ից պակաս են, Վրաստանում՝ մոտ 600: Մինչդեռ Հայաստանն ուներ վիրուսին դիմակայելու անհամեմատ ավելի լավ նախնական պայմաններ ու նշված երկրների համեմատ նկատելիորեն պակաս բնակչություն: Այստեղից էլ այս հիմնական նկատառումը. հայաստանյան իշխանությունները կորոնավիրուսի ծավալման դեմ ցուցաբերել են բազմապատիկ անգամ վատ գործունեություն, քան մեր հարեւանները: Այդ թվում, Հայաստանում սահմանվել են սահմանափակումների (այդ թվում՝ տնտեսական) շատ ավելի խիստ մակարդակ, քան հարեւան երկրներում: Արդյունքում, կորոնավիրուսային այս մեծ խաղը, իհարկե, մոտ ժամանակներս կավարտվի (նկատի չունենք բուն վիրուսը, այն, որպես բազում վիրուսներից մեկը, արդեն ի հայտ է եկել եւ երեւի ժամանակին իրենց հերթին մեծ աղմուկ հանած այլ վիրուսների պես կշարունակի գոյատեւել): Սակայն այն հարվածը, որն անիմաստ, վնասակար քաղաքականության արդյունքում հասցվեց երկրին, դեռ երկար է իրենն ասելու, եւ անկախ նրանից, թե Նիկոլը կգտնի՞ պատասխանատվությունը կիսողներ, այս ամենը հենց նրա գլխին է կոտրվելու:

Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե

 

ԲԻԶՆԵՍԸ ՄԱՀԱՄԵՐՁ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Վերջին օրերին առիթ ունեցանք զրուցել ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ՝ մարզային միջին եւ փոքր բիզնեսի, գյուղատնտեսության ոլորտի տասնյակ ներկայացուցիչների հետ: Վիճակը, որը նկարագրում են, մեղմ կլինի ողբերգական համարել. մարդիկ պարզապես գաղափար անգամ չունեն, թե վաղը-մյուս օրն ինչ են անելու: «Այո, հիմա խոստացել են՝ թողնել աշխատենք,- ասաց մեկ սրճարանատեր: - Բայց ժողովուրդը փող չունի, գնողունակությունը ծայրահեղ ընկել է, ո՞վ կգա սրճարան, որ ծախսեր անենք ու աշխատենք»: Իսկ երբ փորձեցինք պարզել՝ պետությունից ինչ են ստացել կամ ինչպիսի սպասելիքներ ունեն, միայն անհույս ձեռքերն էին թափ տալիս: Ու հիմնական խնդիրներից մեկն էլ այն էր, որ գործարարները չէին էլ պատկերացնում, թե ինչի՞ համար այս վիճակում իրենց գցեցին: Օրինակ, եղանք նաեւ վերջին օրերին այդքան մեծ աղմուկ առաջ բերած եւ, ըստ էության, կորոնավիրուսային «աղետի գոտի» հայտարարված Մարալիկում: Ոչ մի սահմանափակում, իսկ մարդիկ միայն ապշահար այս պատկերն էին նկարագրում՝ երկու-երեք մարդ մահացավ, բոլորի մոտ էլ բնական մահվան պատճառը կար: Սարքեցին կորոնավիրուս եւ քաղաքը դրեցին ծայրահեղ վիճակում: Իսկ իշխանություններին ուղղված այն խոսքերը, որոնք հաջորդում էին այս բացատրություններին, ոչ միայն տպագրելու, այլ բանավոր կրկնելու ենթակա չեն: Եթե հանրագումարի բերենք մեկ օրվա ընթացքում մոտ տաս գործարարի հետ մեր շփումները, ապա կստանանք մոտ 60-70-ի չափ աշխատատեղի սպասվող կրճատում, 2-3 միանգամայն ռեալ սնանկացում, իսկ երկուսն էլ այս միանշանակ մտքին էին. «Սահմանները բացվելուն պես կհեռանանք»:

ԱՄԵՆ ԻՆՉ ԳՆՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Ֆիքսենք նաեւ, որ թեեւ տնտեսական սահմանափակումները հայտարարել են մեծ մասամբ վերացված, սակայն իրականում չեն լուծել հիմնական խնդիրներից մեկը. տրանսպորտը չի գործելու, եւ թե ինչպես են վերագործարկվող ձեռնարկությունների աշխատողները աշխատատեղ հասնելու, մնում է միայն ենթադրել: Հա, դրա պատասխանատվությունը դրել են տնտեսվարողների վրա՝ հազար ու մի այլ հակավիրուսային միջոցառման հետ մեկտեղ: Այն դեպքում,երբ այդ տնտեսվարողները պետության ապիկարության պատճառով արդեն իսկ սնանկացման շեմին են. սա արդեն նույնիսկ անբարոյականություն չես անվանի: Գումարենք այս ամենին ներքին եւ արտաքին քաղաքական ծանրագույն վիճակը, ապա նաեւ ոչ միայն ներդրումների, այլ նաեւ դրսից եկող տրանսֆերների զրոյականացման սպասելիքը, եւ առաջիկա սոցիալ-տնտեսական վիճակը միանգամայն հասկանալի կդառնա: Այսպիսով, եթե Նիկոլը փորձում է գնալ վարակվածության նոր ռեկորդների գնով սպասվող սոցիալական պայթյունը կանխելու ճանապարհով, ապա հենց այստեղ է, որ նա ունի ամենալուրջ խնդիրը: Պարզապես ամենահավանական տարբերակն այն է, որ կունենա կորոնավիրուսային ռեկորդներ, բայց տնտեսության եւ սոցիալական պայթյունի կանխման հարցում ոչնչի չի հասնի: Այն պարզ պատճառով, որ այդ պայթյունն առաջ բերեցին հենց այն պահին, երբ որոշեցին, որ կարելի է հայաստանյան խղճուկ տնտեսությունը ենթարկել նման ցնցումների՝ չունենալով այն կանխելու ունակ ո՛չ ռեսուրսներ ու ո՛չ էլ մտավոր կարողություններ: Ու երբ բողոքավորները մոտ ժամանակներս սկսեն իրար հերթ չտալով, կառավարության շենքը պաշարել, այդ ժամանակ արդեն Ավինյանը ռեւանշի շանսեր կստանա:

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 4 ՏՈԿՈՍՈՎ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА