o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆԵՂԱՑԱԾԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

06.05.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՆԵՂԱՑԱԾԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

Լրատվական տարածքը եւ քաղաքական դաշտը եռում են երեք հարցադրումների շուրջ: Առաջինը` Լավրովի հայտարարությունը Արցախի հարցը փուլային տարբերակով լուծելու բանակցությունների մասին, երկրորդը` «բեդովլաթ աներձագի» անվան հետ կապվող 40 տոննա մաքսանենգ ծխախոտը, եւ երրորդը` Միքայել Մինասյանի հնչեցրած կոնկրետ փաստը Արթուր Վանեցյանի բանագնացությամբ Նիկոլի` իրեն արված անպարկեշտ եւ քրեորեն պատժելի առաջարկության մասին: Երեքն էլ պահանջում են անձամբ Նիկոլի պատասխանը, սակայն  «ժողվարչապետը» «նեղացածի» պես լռում է: Փոխարենը թիմակիցները դաշտը լցնում են հիստերիկ աղմուկով:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

 

ԼՌՈՒԹՅՈՒՆ` ՀԱՆՈՒՆ ԺԱՄԱՆԱԿ ՁԳԵԼՈ՞Ւ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով` Նիկոլը լռում է, քանզի եթե խոսի, ապա էլ ավելի կխայտառակվի. «ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ՌԴ ԱԳՆ-ի պարզաբանումներին նա չի պատասխանել ու չի էլ պատասխանի, քանի որ ոչինչ չունի ասելու... Անձամբ չի պատասխանում նաեւ իր ընտանիքի անդամին վերագրվող 4 միլիոն դոլարի մաքսանենգ ծխախոտի արտահանման մեղադրանքներին... Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի` Փաշինյանի հասցեին հնչեցված մեղադրանքներին եւս պարոն Փաշինյանը փորձեց պատասխանել իր շրջապատի մարդկանց միջոցով` շեղվելով գլխավոր հարցից` «Արդյո՞ք ինքն է հանձնարարել ԱԱԾ այդ ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին հանցավոր առաջարկներ անել Միքայել Մինասյանին»:

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ» ԷՏՅՈՒԴ` ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Քաղաքագետի համոզմամբ` «Սպասարկողները, կեղծ օրակարգեր ստեղծելով, փորձում են շեղել հասարակության ուշադրությունը եւ ջանադրաբար հերքում են այն, ինչը չի հերքում հենց նույն Նիկոլը... Հետաքրքիր է, եթե Մինասյան Միքայելի ասածը սուտ է, ապա ի՞նչն է խանգարում Փաշինյանին, թեկուզ մամլո խոսնակի միջոցով հերքել այն... Չհերքելով` Փաշինյանի մամլո խոսնակը մեխանիկորեն հաստատում է Մինասյանի ասածը` շատ լավ գիտակցելով, որ Վանեցյանն ունի դրա ուղղակի ապացույցները, եւ հերքելու պարագայում այդ ապացույցները կարող են ջրի երես դուրս գալ` ավելի խայտառակելով Փաշինյանին... Փաշինյանն անձամբ երբեք չի հերքի ո՛չ Մինասյանին, ո՛չ էլ Վանեցյանին»:

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

Սակայն նույն Միքայել Մինասյանը գերադասեց «երկաթը տաք-տաք ծեծել» եւ չսպասելով մինչեւ աղմուկը սպառվի, հանդես եկավ «Ստի վերջը-2» խորագրով երկրորդ եթերով, որը վերնագրեց «Այն մասին, թե «Սերժի վախտ խի չէի խոսում» եւ ոչ միայն... »: Պաշտոնաթող դեսպանը մեղադրանքների եւ հարցադրումների հեղեղը խմբավորեց առանձին «բլոկների» եւ հնչեցրեց փաստարկված պատասխաններ, նաեւ չմոռանալով շեշտել, որ ի տարբերություն թավշիստների, ինքն էր արտերկրում ներկայացնում ՀՀ շահերը, այլ ոչ թե արտերկրի շահերը` Հայաստանում, ու կրկնեց Նիկոլին տված իր որակումները` «ժողովրդի դավաճան եւ պետության թշնամի», ում հետ համագործակցելը բացառում է` ելնելով հայրենասիրությունից եւ ստացած դաստիարակությունից:Արդյո՞ք ի պատասխան կհնչի նիկոլասորոսական տեղեկատվական վայնասունի երկրորդ ալիքը: Ամենայն հավանականությամբ` այո, քանզի ե՛ւ Նիկոլին, ե՛ւ սորոսենց պետք է մի քիչ ժամանակ շահել` վերադասավորվելու համար: Իսկ հետո` որտեղ կտրի կապը...

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ «ԹՎԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐ»

Թեեւ ծիրանի ծառերի տակի լայվով Նիկոլը, պարետը եւ գարդասիլասեր Թորոսյանը բեմադրում էին համերաշխ թիմի միասնական դիրքորոշում, սակայն Նիկոլի եւ անդրազգային կենտրոնների կամակատար Ավինյան-Թորոսյան զույգի միջեւ լարվածության եւ թշնամանքի բարձր «գրադուսը» այլեւս գաղտնիք չէ ոչ ոքի համար: Եվ յուրաքանչյուր կողմն անում է իր տեսանելի եւ թաքուն քայլերը: Այսպես, պարետն առաջին անգամ սկսեց ստիպել խանութներին, որ առանց դիմակի մարդկանց ներս չթողնեն: Խիստ կարանտինի ժամանակ այդ անհրաժեշտ քայլը չէր արվում, իսկ հիմա արվում է ցուցադրաբար: Թերեւս դա պետք է վիրուսի հետ կապված «սարսափելի թվերն ու փաստերը» հանրությանը մատուցելու համար: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը, բարեբախտաբար, դեռ տեղի չի ունեցել: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա: Նկարում (ներկայացված է ինֆոգրաֆիկա) այդ սցենարի հաշվարկներն են: Դեպքերի ընդհանուր թիվ` 524.032, որից ծանր` 26.202: Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ` 12.445: Հիշեցնեմ, որ մենք այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է»: Լսելով այդպիսի ճշգրիտ թվեր, մարդ ուզում է բացականչել` իյա՜, իրո՞ք: Այդ ո՞րտեղից Վանգայի ճշգրտությամբ ապագա թվեր: Ու գալիս ես ենթադրության, որ այս կամ ուրիշ թվեր պարզապես «նկարվելու» են` ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: Նաեւ չբացառենք, որ կկիրառվի մարդկանց ընտրողաբար մեկուսացնելու պրակտիկա` ելնելով կրկին քաղաքական նպատակահարմարությունից: Ում պետք է` կհռչակեն վարակակիր ու կմեկուսացնեն: Իսկ արդյո՞ք ռեալ վարակվածների թիվը կհանգեցնի առողջապահական համակարգի կոլափսի` դա սրանց համար թերեւս երկրորդական է, կարեւորը` ճշգրիտ կիրառել «պարետային» քաղաքական գործիքները եւ հարկ եղած դեպքում պարտադրել Նիկոլին ու կառավարությանը «նկարված» թվերի ճնշման ներքո երկարացնել արտակարգ դրությունը, որի սոցիալական հետեւանքները կկոտրվեն նույն Նիկոլի գլխին: Իսկ Նիկոլը շտապ նախաձեռնեց կադրային փոփոխություններ: «Հանգստի» ուղարկեց նախարար Էրիկ Գրիգորյանին, եւ ամենակարեւորը` ՊՎԾ նախագահի տեղակալ Արգիշտի Քարամյանին կես օրով նշանակեց Քննչական կոմիտեի պետի տեղակալ (շտապ բացելով նոր հաստիք), այնտեղ նրան օժտեց գնդապետի կոչումով, եւ 28-ամյա երիտասարդին նշանակեց ԱԱԾ պետի տեղակալ: Այսինքն` կարգեց «հեղափոխական կոմիսար»: Ի դեպ, աչքի է զարնում Քարամյանի արտաքին նմանությունը 1920-21 թթ. հեղափոխական կոմիսար Ավիս Նուրիջանյանի հետ, որը հռչակվել է Սարդարապատի հերոսների եւ Առաջին հանրապետության սպայական կորպուսի զարհուրելի կոտորածով: Հիմա թե ում է Նիկոլն ուզում «ջարդել» պատանի կոմիսարի օգնությամբ` կերեւա շատ շուտով: Ամենայն հավանականությամբ` կոմիսարը պետք է ԱԱԾ-ն շտապ դարձնի արդյունավետ քաղաքական ոստիկանություն, որը միաժամանակ պետք է լինի սեփականության բռնագրավումների դաժան գործիք: Սակայն խիստ կասկածում ենք, որ բացի ցնցումներից, այլ արդյունք կստացվի: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն այդ մաքուր տրոցկիստական քայլի առնչությամբ նկատում է. «Այն, որ հայտնի աներձագն ԱԱԾ-ի նախկին տնօրենին մեղադրում է օտարերկրյա լրտես լինելու մեջ, իրականում մեղադրանք է ողջ կառույցին: Այս նոր նշանակումը քայլ է` այդ կառույցը վերահսկելու համար, իսկ թե որքանով է այդ նշանակումն արդյունավետ, դեռ մեծ հարց է: Կա անվստահություն զինված ուժերի նկատմամբ եւս, հիշենք գեներալներին ուղղված մեղադրանքները: Հիշենք Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հայտնի հանձնաժողովի ստեղծումը, որի նպատակը նույնպես զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու փորձ է: Կա անվստահություն նաեւ Ոստիկանության նկատմամբ, ինչի պատճառով փորձ է արվում այն վերակառուցել, այսինքն` դնել քաղաքական վերահսկողության տակ: Ունենք աննախադեպ իրավիճակ, պետության հիմքը հանդիսացող ուժային կառույցներն ու քաղաքական իշխանությունը միմյանց չեն վստահում»:

ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՎԵՐՋՆ ԵՐԵՎՈՒՄ Է

Քաղաքագետը եզրակացնում է. «Կա եւս մի հանգամանք, քանի որ Փաշինյանի եւ գործող իշխանության ապագան վստահություն չի ներշնչում (անգամ թիմի ներսում), դա նյարդային վիճակ է ստեղծում արդեն իշխանության քաղաքական թեւում, որի արտահայտությունը թիմի ներսում եղած հակասությունների մասին խոսակցություններն են: Տարերային քայլերը, գնալով ավելի անհեթեթ դարձող լայվերը, իրարամերժ ու անտրամաբանական հայտարարությունները, պետական ավանդույթների բոլոր նորմերի խախտումները, անօրինական նախաձեռնությունները գնալով ավելի են ցնցում պետական համակարգը»: Այո, դրանք նմանվում են մահամերձ ոհմակի ջղակծկումների: Ու կարծում ենք` ձախողվելու են ե՛ւ Նիկոլը, ե՛ւ Ավինյանի թիմը: Ի տարբերություն 1920-ականների հայկական ազգանուններով բոլշեւիկների, նրանք չունեն գերհզոր որեւէ կենտրոնի աջակցություն: Չունեն ո՛չ Նիկոլի «հեղափոխական կոմիսարները», ո՛չ էլ սորոսահպատակ պարետի «արդյունավետ մենեջերները»:Հետեւաբար` դատապարտված են պարտության: Միայն թե, չհասցնեն անվերականգնելի վնասներ ու առավելեւս տարածքային կորուտներ պատճառել մեր երկրին:

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА