o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծ հայրենականի մեծ հայերը

06.05.2020 19:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Մեծ հայրենականի մեծ հայերը

 Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների` հայրերի ու պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Հայրենական մեծ պատերազմին իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ մի շարք հայ մտավորականներ, որոնց թիվը գերազանցում է 40-ը: «Իրավունքը» սակայն ներկայացնում է նրանցից մի քանիսին` օգտվելով Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տրամադրած հարուստ արխիվից:

Մեր ինչի՞ն է պետք ստախոս վարչապետ եւս երեք տարի. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

 

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ (1915-1998)

Գրող, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերո Խանզադյանը բազմաթիվ պատմվածքների, վեպերի հեղինակ է: 1941թ. պատերազմի առաջին օրերին կամավոր մեկնել է գործող բանակ, կռվել է Վոլխովյան, Լենինգրադյան ռազմաճակատներում, Արեւմտյան Պրուսիայում, մասնակցել է Քյոնիսբերգի գրավմանը, պարգեւատրվել է «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» եւ «Կարմիր աստղի» շքանշաններով եւ մարտական բազմաթիվ մեդալներով: Այդ տարիների արձագանքը եղավ 1950 թվականին հրատարակած «Մեր գնդի մարդիկ», «Երեք տարի 291 օր» վեպերը եւ պատմվածքները: Սերո Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961թ.)պատմավեպը:

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում

 

ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆ (1920-1998)

Կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ղ. Սարյանը ծնվել է մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ընտանիքում: Սովորել է Երեւանի կոնսերվատորիայում եւ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում: 1939թ. զորակոչվել է Սովետական բանակ: Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից մինչեւ ավարտը մասնակցել է մարտական գործողություններին, ինչպես նաեւ Եվրոպայի մի շարք երկրների ազատագրմանը: Ծանր ու դժվարին մարտերը խոչընդոտ չեն հանդիսացել երաժշտությամբ զբաղվելուն: Ղեկավարել է զորագնդի ինքնագործ նվագախումբը, գրել երգեր: Արժանացել է «Մարտական ծառայությունների համար», «Մարտական կարմիր դրոշ» մեդալների եւ «Կարմիր աստղ» շքանշանի: Պատերազմի ավարտից հետո Ղ. Սարյանը ընդունվել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիա: 1955-1956 թթ. Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր, 1960-1986թթ.` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը: Հեղինակ է մի շարք սիմֆոնիկ, կամերային, գործիքային եւ վոկալ ստեղծագործությունների:

​​​​​​​ՍԴ-ի խնդիրը Վահե Գրիգորյան անձի մեջ է. Վահագն Չախալյան (Տեսանյութ)

 

ՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ (1910-1965)

Արձակագիր, հրապարակախոս «Նահապետը» եւ «Կարոտը» վիպակների հեղինակ Հրաչյա Քոչարը Հայրենական պատերազմի մասնակից է, 1941-1945 թվականներին նա ծառայել է ԽՍՀՄ բանակում: Հայրենական պատերազմի թեման արտացոլում է գտել նրա ստեղծագործություններում. 1942 թվականին լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց` «Նախօրյակին» պատերազմական ակնարկների եւ պատմվածքների ժողովածուները: Հեղինակի` «Գեներալի քույրը» պատմվածքը, թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում: Ռազմական գործողություններին մասնակցելու համար Հրաչյա Քոչարը պարգեւատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով:

Երկու տատիկներս էլ մինչեւ վերջին շունչը հավատում էին, որ իրենց հայրն ու եղբայրը չեն զոհվել. Լիլիթ Ստեփանյան

 

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (1919-1978)

Գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Գեւորգ Էմինը հեղինակ է ավելի քան հինգ տասնյակ գրքերի եւ բանաստեղծական ժողովածուների: 1942-1944 թվականներին ծառայել է խորհրդային բանակում` մասնակցելով Հայրենական մեծ պատերազմին, որի ժամանակ էլ վիրավորվել է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել եւ առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիներեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն եւ այլ լեզուներով:

Արցախի հերոսներից մեկի անվան հաշվին փիառվելու էժան փորձերը թարգե՛ք. Միքայել Գրիգորյանը` Լալա Մնացականյանին

 

ԱՐԱՄ ՍԱԹՈՒՆՑ (1913 - 1990)

Հայրենական մեծ պատերազմը ընդհատեց կոմպոզիտոր Արամ Սաթունցի ուսումնառությունը Բաքվի կոնսերվատորիայում: Պատերազմի առաջին իսկ օրերից նա խորհրդային բանակի շարքերում էր` 89-րդ հրաձգային հայկական դիվիզիայի կազմում: Հիմնական ծառայությանը զուգահեռ, կազմակերպելով 15 երաժիշտներից բաղկացած ինքնագործ նվագախումբ` համերգներով հանդես է եկել զինվորական ստորաբաժանումներում: Համերգներում հնչում էին նաեւ Սաթունցի` պատերազմի տարիներին գրած երգերը: Տարիներ անց կոմպոզիտորը կասի. «Ես երգով եմ գնացել մարտի եւ մարտը շահել եմ երգով»: Արժանացել է «1941 - 1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի», «Կովկասի պաշտպանության համար» մեդալներով եւ «Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի» շքանշանով:

​​​​​​​Նիկո՛լ, պարզապես սադրիչ ես. Լիլիթ Հովակիմյան

 

ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ (1924-2002)

Բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանը հինգ տասնյակից ավելի գրքերի հեղինակ է: Գրողը 1942-1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, վարել հրաձգային վաշտի հրամանատարի, գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնները: Ռազմական գործողություններին մասնակցելու համար պարգեւատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի եւ Կարմիր աստղի շքանշաններով: Պատերազմի թեման արծարծվել է գրողի արձակ գործերում` «Կյանքը կրակի տակ», «Ճակատագրով դատապարտվածները», «Սերժանտ Կարոն», «Խաղաղություն պատերազմից առաջ» եւ այլն: 1959-1962թթ. Մ. Սարգսյանը եղել է «Գրական թերթ»-ի, իսկ 1962-1970թթ.` «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիրը:

Ովքեր են ՍԴ նախագահի տատն ու պապը

 

ԷԴՎԱՐԴ ՋՐԲԱՇՅԱՆ (1923-1999)

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը հեղինակ է ավելի քան երկու տասնյակ մենագրությունների, հարյուրավոր հոդվածների: Նա նախաձեռնել եւ խմբագրել է հայ դասականների երկերի հրատարակություններ: Էդվարդ Ջրբաշյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել է այն զորքերի մեջ, որոնք 1944 թվականի հոկտեմբերին առաջին անգամ անցել են Խորհրդային Միության սահմանը, վիրավորվել է, կորցրել ոտքը: Ռազմական գործողություններին մասնակցելու համար պարգեւատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով եւ բազմաթիվ մեդալներով:

​​​​​​​Նիկոլ Փաշինյանի հեռանալուն այլընտրանք չի մնում. Նաիրա Կարապետյան

 

ԳՈՒՐԳԵՆ ԲՈՐՅԱՆ  (1915-1971)

Բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր եւ խմբագիր Գուրգեն Բորյանը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զինվորական թերթի թղթակից էր: Այդ տարիներին լույս են տեսել նրա «Մարտիկի երդումը», «Կրակե լեզվով», «Հրացոլք» ժողովածուները: Նա հեղինակ է նաեւ մի շարք պիեսների, որոնք բեմադրվել են Հայաստանի եւ ԽՍՀՄ-ի այլ հանրապետությունների թատրոններում: Բորյանի ամենահայտնի գործը «Սարոյան եղբայրներ» կինոսցենարն է, որի համար հեղինակը 1970թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով:

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց չի եղել, որովհետեւ Փաշինյանը տեղում չէր

 

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ (1922-1996)

ԲImage may contain: 1 person, sittingանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վահագն Դավթյանը hեղինակ է 40-ից ավելի բանաստեղծական ժողովածուների, գրքերի, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածների, գրախոսությունների, էսսեների, հուշագրությունների։ Նրա գործերը թագմանվել են բազմաթիվ լեզուներով:
Դպրոցն ավարտելուց հետո Դավթյանը զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվել է և վերադարձել տուն:
1962-1965թթ․ եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը, 1991-1994թթ․՝ Հայաստանի գրողների միության նախագահ։
Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի» շքանշանով։

Ներկայացրեց

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА