o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպասենք եվրոպացիների վերջնական «սեւ թղթին»

06.05.2020 18:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սպասենք եվրոպացիների վերջնական «սեւ թղթին»

Այսօր  ԱԺ-ում հայկական ավիացիայի  տեր-տիրական եւ տխրահռչակ Ռեւազյանի  շեֆ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մայիսի 12-ին  Եվրոպական ավիացիոն անվտանգության կոմիտեն գալու է վերջնական ստուգի Հայաստանի ավիացիան։ Հետաքրքիր է, որ այդ ժամանակ Ռեւազյանը Հայատանում չի լինելու` գնացել է «հորանց տուն»` ծննդաբերելու, թեեւ նրա պաշտոնական կենսագրությունում ամուսնացած լինելու մասին ոչինչ չի ասված։ Բայց լինելու դեպքում էլ նրանից մեծ օգուտ չկա, քանի որ նախորդ` նոյեմբերյան ստուգման ժամանակ նա  անգամ չբարեհաճեց ոչ միայն անձամբ հանդիպել եվրոպական ռեւիզորների հետ, այլ նույնիսկ իր աշխատակիցներին չուղարկեց  ստուգումներին մասնակից լինելու համար։ Արհամարե՞ց, թե՞...

Եվրոպական Հանձնաժողովի կողմից Հայաստանին ավիացիոն «սեւ ցուցակ» գցելու որոշման հիմնական չորս վնասները. Արմեն Աշոտյան

Ասում են, որ Ռեւազյանը ինչ-որ տեղ նաեւ ուրախ էր, որ <Տարոն ավիայի> գլխին սեւ ամպեր են կուտակվում։ Բանն այն է, որ Ռեւազյանը ինչ-որ եվրոպական ընկերության միջոցով կազմակերպել էր Շարմ էլ Շեյխի ռեյսեր։ Սակայն «Տարոն ավիան» նույնպես «մտել էր գիծ» եւ ավելի էժան էր կազմակերպել նույն չվերթը, ինչը խփել էր Ռեւազյանի գրպանին։ Պետք է նշել , որ այս կապակցությամբ Նիկոլի ասած Աֆրիկայում զենք տեղափոխելու հայկական ավիացվիայի մեղքը եվրոպացիների  աուդիտի հետ ոչ մի կապ չունի եւ Նիկոլը այդ պատմությունը  մեջ գցեց, որպեսզի շեղի ուշադրությունը իր կառավարության կողմից հայկական ավիացիան  եվրոպական սեւ ցուցակ գցելու փաստից։ Ի դեպ, այսօր Ավինյանը  երգում էր նիկոլականների  արդեն «մազոլ առաջացարած» նույն երգը` տասնամյակների կուտակված խնդիրների մասին։ Թե ինչու «տասնամյակների խնդիր» ունեցող այդ պատմությունը հենց Նիկոլի իշխանության գալուց երկու տարի անց պայթեց, նիկոլականները բացատրություն տալ չեն կարող։ Բայց փաստ է, որ տասնամյակների ընթացքում տասնյակ այդպիսի ստուգումներ են եղել, բայց «սեւ ցուցակ» ոչ-ոք չի ընկել. բա՜, ընկեր պարետ...

Ի դեպ,  պարզվում , որ եվրոպացիների աուդիտի զեկույցը խիստ գաղտնի փաստաթուղթ է, այնքան գաղտնի, որ  նույնիսկ Աժ պատգամավորներին այն չեն տրամադրում։ Չեն տրամադրել նաեւ Նիկոլի ավիացիայի գծով արդեն նախկին խորհրդական  Ճաղարյանին։ Եվ երբ նա, ի վերջո, իմացել է, թե ինչ խայտառակ բաներ են այդտեղ գրված, պարզապես հրաժարական է տվել։ Իսկ գրված է այնտեղ , որ հայկական ավիացաիայում նորմեր ու  ստանդնարտներ չեն պահպանվել, որ գործողումների մեկնում են անկապ մարդիկ, ովքեր որեւէ առնչություն չունեն տվյալ սեմինարի կամ նիստի հետ, որ համակարգում կա կոռուպցիոն ռիսկ, որ օդաչուների թույլտվությունների հարցը լուծում է ոչ մասնագետը, եւ այլն, եւ այլն։ Հարցեր, որոնք  «տասնյակմների» հետ ոչ մի առնչություն չունեն։ Ու թեեւ այսօր  Ռեւազյանի  տեղը  ժամանակավորապես զբաղեցրել է  բարձր պրոֆեսիոնալ համարվող Գալուստ Պողոսյանը, այնուամենայնիվ,  այսքան կարճ ժամանակահատվածում դժվար թե նրան հաջողվի մաքրել Ռեւազյանի թողած ավերակները։ Այնպես որ սպասենք եվրոպացիների վերջնական «սեւ թղթին»։

Ա․ Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА