o C     02. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քննարկվում է «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» տարբերակը․ Վիկտոր Սողոմոնյան 

06.05.2020 19:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քննարկվում է «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» տարբերակը․ Վիկտոր Սողոմոնյան 

Lավրովի վերջին հայտարարությունը՝ Արցախի հետ կապված, թեեւ ակնհայտորեն ուղղված էր Նիկոլին, սակայն դրա հետեւանքները ծանր են լինելու ողջ Հայաստանի համար։ Ի՞նչ է մտածում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարնն այդ մասին։ Հարցի հետ կապված պատկերացումներ կազմելու համար դիմեցինք Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ։

Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը վարակվել է կորոնավիրուսով

– Լավրովի վերջին հայտարարությունը՝ Արցախի հետ կապված, նույնպես շատ ծանր էր: Ի՞նչ եք կարծում, դա ո՞ւր է տանելու:
– Ըստ իս, Լավրովի հայտարարության ամենավատ մասն այն էր, որ մենք ոչ թե հայկական իշխանություններից, այլ միջնորդներից ենք իմանում (թեեւ մեր ռազմավարական գործընկերն է, սակայն այս հարցում Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է), որ քննարկվում է փուլային տարբերակը: Ընդ որում, փուլային տարբերակի վատագույն մոդիֆիկացիաներից մեկը, որի մասին երբեւէ լսել ենք: Դա կարելի է ձեւակերպել այսպես՝ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց», կամ «տարածքներ՝ խոստումների դիմաց»:
Սա վատթարագույնն է: Այսինքն, մենք ունենք թաքցված իրականություն ազգային ամենանվիրական եւ մեր երկրի քաղաքականության անկյունաքարային հարցի վերաբերյալ: Ճիշտ հասկացեք, ես համարել եւ շարունակում եմ համարել, որ բանակցությունները պետք է գաղտնի լինեն, քանի որ այդ գաղտնիությունը թույլ է տալիս քննարկել հնարավորինս լայն շրջանակի հարցեր՝ առանց հասարակությունների ճնշումների: Բայց ես չեմ համարում, որ կարգավորման փիլիսոփայությունը եւս պետք է գաղտնի լինի: Ճիշտ հակառակը, դա պետք է լինի հրապարակային: Մինչդեռ մեզ ասում են՝ բանակցություն չկա, իսկ միջնորդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասում է՝ մենք քննարկում ենք փուլային տարբերակ ու շուտով արդյունքներ կտեսնենք: Ու դրանից հետո մենք մեր պատկան մարմիններից ժխտում չենք ստանում. Նիկոլ Փաշինյանը, ով առիթ-անառիթ «լայվեր» է մտնում, մինչեւ հիմա չի բարեհաճել հստակ ասել՝ ինչի՞ մասին է խոսքը:
Նման իրավիճակում մենք մեկ անգամ արդեն եղել ենք՝ 1997թ.-ին, երբ իշխանությունները բերեցին եւ, ներողություն բառի համար, «դեմ տվեցին» կարգավորման մի մոդել, որի հետ ոչ ոք համաձայն չէր, բայց որը, ըստ պահի իշխանությունների, ճիշտ էր: Իսկ թե դրան ինչ հաջորդեց, բոլորն են հիշում:
Հերթական նման փորձից հետո իրավիճակն ի՞նչ սցենարով կզարգանա, դժվարանում եմ ասել. կորոնավիրուսային այս իրավիճակը որոշակիորեն սահմանափակում է նաեւ քաղաքական գործողությունների տեսակետը, եւ մարդիկ էլ զբաղված են սոցիալ-տնտեսական խնդիրներով: Բայց որ այս թնջուկը պետք է հանգուցալուծվի, որ իշխանությունները պետք է հստակ պատասխան տան եւ պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար, միանշանակ է:
– Լավ, ասենք խոստովանեցին, որ հենց այդ մեխանիզմն են քննարկում, ո՞րն է ելքը: Հանրության քայլերը տեսնո՞ւմ են: Եթե այդ ընթացքում նաեւ երկրորդ նախագահը հայտնվի ազատության մեջ, ի՞նչ կարող ենք նրանից սպասել:
– Չեմ կարող կանխատեսել, ըստ քաղաքական դաշտի սեգմենտների, անհատների: Բայց մեկ բան ակներեւ է՝ կարգավորման այս տարբերակն անթույլատրելի ու դատապարտելի է: Դրանից ինչ հետեւանքներ կբխեն, դժվարանում եմ ասել: Փորձենք մտածել լավագույն տարբերակի մասին, որ իշխանությունները կասեն՝ մենք ի սկզբանե սխալվել ենք, դադարեցնում ենք այս ուղիով գնալ, կփորձենք փոխել բանակցությունների հունը եւ արդյունքում պատերազմ չստանալ: Նկատի ունեմ, որ ադրբեջանցիների հայտարարություններն առ այն են, որ եթե մենք հիմա չենք պայմանավորվում, ապա գնում ենք ռազմական ուղղությամբ...
– Չմոռանանք, որ այս օրերին սահմաններին սկսեցին ականանետեր կիրառել, եւ դա նույնպես պարզ ազդակ էր:
– Միանշանակ: Այսինքն, լավագույն տարբերակը կլիներ իշխանությունների նման քայլը, եթե դա հնարավոր է:
– Հավատո՞ւմ եք, որ դա հնարավոր է:
– Եթե հնարավոր չէ, ապա ես քաղաքական զարգացումների ոչ մի տարբերակ չեմ կարող բացառել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА