o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցունքն աչքերին խնդրեց.«Քո՛ւր ջան, ես գիտեմ որ դու անմեղ ես. բայց հանուն երեխայի ընդունի, որ պարտվել ես. մարզի դատախազի պահանջը կատարի`որ հասնես փոքրիկիդ»

07.05.2020 17:00 ՔՐԵԱԿԱՆ
Արցունքն աչքերին խնդրեց.«Քո՛ւր ջան, ես գիտեմ որ դու անմեղ ես. բայց հանուն երեխայի ընդունի, որ պարտվել ես. մարզի դատախազի պահանջը կատարի`որ հասնես փոքրիկիդ»

NEWSMEDIA.am-ը շարունակում է անդրադառնալ ամենատարբեր աղմկահարույց քրեական գործերին, վեր հանելով  դրանց հիմքում ընկած փաստական տվյալները, եւ գործում առկա անօրինությունները: Այս անգամ NEWSMEDIA.am-ի խմբագրությանն է դիմել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 27 դպրոցի այլեւս նախկին տնօրեն Կարինե Լալազարյանը, ով մանրամասներ է ներկայացրել իր հանդեպ հարուցված (երեք դրվագով) քրեական գործի վերաբերյալ, եւ ներկայացրել, թե ինչ անմարդկային եղանակով են մարզային իշխանությունները՝ մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի անմիջական նախաձեռնությամբ, հրաժարականի դիմում կորզել իրենից՝ չխորշելով անգամ օգտագործել տիկնոջ 1.5 տարեկան մանկահասակ երեխային այլեւս չտեսնելու վարկածը:

Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է

Թե ինչ հոգեբանական եւ բարոյական ճնշումների ներքո են տիկին Լալազարյանից հրաժարականի դիմում կորզել եւ, թե ի՞նչ եղանակներով է մարզի դատախազը փորձել տիկինոջը հավաստիացնել, որ միակ ելքը իրեն մեղսագրվող արարքները ընդունելն է. մեր զրուցակիցը նախ անդրադարձավ նախապատմությանը.

-2019 թվականի մարտի 26-ին, ինձ՝ որպես կասկածյալ, հրավիրեցին մարզային քննչական վարչություն հարցաքննության: Որից հետո ինձ ձերբակալեցին, ապա կալանավորեցին: 18 օր ինձ պահել են ՔԿՀ-ում՝ պատանդի կարգավիճակում, մինչեւ որ մարզի դատախազի անմիջական ճնշումների ներքո՝ աշխատանքից ազատման դիմում չգրեցի…Դրանից հետո, նոր ինձ ազատ չարձակեցին:

-Տիկին Լալազարյան, իսկ ի՞նչ գործով էիք ներգրավվել՝ որպես կասկածյալ:

-2018 թվականի ապրիլից հետո, դպրոցում սկսվեցին բազմաթիվ ստուգումներ. տարբեր մեղադրանքներ էին առաջադրվում, ապա հետաքննության փուլում ավարտվում:
2019 թվականի հունվար ամսին, ուսուցիչներից մեկը բողոք էր գրել Կրթության պետական տեսչություն, իբր դպրոցում կան բազմաթիվ չարաշահումներ, յուրացումներ եւ այլն: Սկսվեցին ստուգումներ. փետրվարի 8-ին, Կրթության պետական տեսչության տեսուչները հայտնվեցին դպրոցում, եւ ինձ բառիս ուղիղ իմաստով. փակեցին իմ աշխատասենյակում՝ թույլ չտալով մասնակցել այն ժողովին, որը իրենք էին հրավիրել: Այդ ժողովի ընթացքում, սկսեցին իմ դեմ բողոքներ հավաքել՝ ուսուցիչներին ճնշելով, համոզելով, որ ով ինչ ուզում է գրի`  ես միեւնույն է  չեմ աշխատելու: Ես հասկացա, որ այդ օրվանից իմ դեմ խմորումները ավելի լուրջ ընթացք են ստանում:\

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА