o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ»

08.05.2020 20:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
«ԵՍ ԻՍԿԱՊԵՍ ՄԵԾ ՏԵՂ ՈՒՆԵՄ  ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՄ ՊԱՊԵՐՈՎ»

«Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագիրը, որտեղ ներկայացնում է Հայաստանի պետական, քաղաքական գործիչների պատմությունները, իրենց պապերի` Մեծ hայրենական պատերազմին մասնակցության վերաբերյալ: Այսօր իր պապերի պատմությունն է ներկայացնում ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:

ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆՑ ՄՈՏ ԿԵՂԾՎԵԼ ԵՆ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

- Ես իսկապես մեծ տեղ ունեմ հպարտանալու իմ պապերով, որոնք ծնվել էին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական Արմավիր քաղաքում: Իմ մորական պապը` Եմելյան (Արմենակ) Քրիստաֆորի Օգանեսովը Հայրենական պատերազմի տարիներին` 1941-1943 թվականներին մասնակցեց Դոնի Ռոստովի, Տագանրոգի, Արմավիրի համար մղվող մարտերին, կապիտանի կոչումով: Այնուամենայնիվ, սովետական զորքերին չհաջողվեց պաշտպանել այդ քաղաքները, սակայն որոշ ժամանակ հետո սկսվեց հակագրոհը, եւ Դոնի Ռոստովը երկու անգամ ձեռքից ձեռք է անցնում: 1942թ.-ին նա նշանակվում է Ռոստովի մարզի ՆԳ վարչության պետ: Այդ մարզի վերջնական ազատագրումից հետո` 1943թ.-ին Արմենակ Օգանեսովը գլխավորեց սկզբից Տագանրոգի ներքին գործերի բաժինը, այնուհետեւ` 1950-ին տեղափոխվեց Դոնի Ռոստով` մարզի քրեական հետախուզության պետ, ապա մարզի ՆԳ վարչության պետ: Պատերազմը ավարտեց գնդապետի կոչումով, իսկ զինվորական ծառայությունից թոշակի գնալուց հետո ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում Ռոստովի մարզի կառավարությունում: Թաղված է Դոնի Ռոստովում: Ա. Օգանեսովը պարգեւատրված էր Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի, երկու Պատվո շքանշաններով, «Կովկասի պաշտպանության համար» եւ այլ բազմաթիվ մեդալներով:

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՂՐԻՄՈՒՄ

Իմ հորական պապը` Հայկ Բաբուխանյանը մարտական գործողություններին չի մասնակցել: 1930-ականների վերջին Արվամիրից ընտանիքով տեղափոխվում է Իրանի Ուրմիա, իսկ հետագայում Թավրիզ քաղաքներ, որտեղ 1941 թվականին մասնակցում է Իրանի Ժողովրդական կուսակցության (ԹՈՒԴԵ) ստեղծմանը Թավրիզի եւ Ուրմիայի շրջաններում: 1945 թվականի սեպտեմբերին այդ տարածքներում ադրբեջանցիները, իրականացնելով հեղաշրջում, վերցնում են իշխանությունը եւ ստեղծում, այսպես կոչված, Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետություն, որի ղեկավար ուժն է դառնում Իրանական Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցությունը: Ադրբեջանցիները պահանջում են լուծարել տեղի ԹՈՒԴԵ-ն եւ սկսում են գնդակահարությունները, ձերբակալությունները եւ հետապնդումները` ինչպես քաղաքական դրդապատճառներով` շահի կողմնակիցների դեմ, այնպես էլ` ազգային հողի վրա: Ու թեեւ սովետական բանակի այդտեղ գտնվելը կանխում է լայնածավալ բախումները հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, այնուամենայնիվ, ստեղծվում է անհրաժեշտություն` հայկական ինքնապաշտպանական ջոկատներ ձեւավորելու: Այդ աշխատանքին նաեւ մասնակից է լինում իմ պապը: 1946 թվականին սովետական բանակը դուրս է գալիս Իրանից, եւ իմ պապը ընտանիքով տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ մահանում է 1959 թվականին:

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՌԴ

Պետք է նշեմ նաեւ իմ մորական կողմից բազմաթիվ հարազատներ եղել են պատերազմի մասնակից, հատկապես ուզում եմ նշել տատիս եղբոր` Արսեն Սամսոնի Դավիդովի փառապանծ մասնակցությունը Մեծ հայրենականին: Նա, լինելով օդաչու, անցել է ամբողջ Հայրենական պատերազմը, հասել է Ռումինիա: Պատերազմը ավարտել է փոխգնդապետի կոչումով, այնուհետեւ տեղափոխվել է Երեւան, երկար տարիներ աշխատել է հայկական ավիացիայում:

ՍԻՄ նախագահը ընդունեց Ղրիմի Արարատ համույթի ղեկավարին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА