o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շատի սնանկությունը կամ՝ երբ հատված են կարմիր գծերը. Լիլիթ Գալստյան

08.05.2020 18:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Շատի սնանկությունը կամ՝ երբ հատված են կարմիր գծերը. Լիլիթ Գալստյան

«Հայաստանում քաղաքական մտքի, քաղաքական վարքագծի եւ քաղաքական մշակույթի դեգրադացիան/այլասերումը/ արդեն հատել է անդառնալիության կետը, հատված են հնարավոր բոլոր կարմիր գծերը», - այս մասին գրում է ՀՅԴ ԳՄ անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ եւ մանրամասնում. «Նոր Հայաստանի» քաղաքական ճարտարապետներին չի սթափեցնում ոչինչ՝ ո՜չ տեսախցիկները, ո՜չ կանանց ներկայությունը, ո՜չ սեփական վարչապետի ու կառավարության անդամների ներկայությունը, ո՜չ ընտրողների ու ժողովրդի աչքերի մեջ նայելու հեռանկարը, ոչ էլ՝ մեր երկրի միջազգային հեղինակությունն ու վարկը:

Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա ՀՀ տեղեկատվական անվտանգությունը կլինի լուրջ վտանգված. Աբովյան

Սուտը, երեսպաշտությունը, հայհոյանքն ու բիրտությունը նրանց զինանոցի հիմնական զենքերն են: Սեփական ժողովրդի մեջ թշնամիների ու վհուկների որոնումը շատերին հոգեխանգարմունքի է հասցրել: Համավարակի այս ծանր ու քաոտիկ օրերին, երբ երկիրն հայտնվել է վատ ցուցանիշներ ապահովող երկրների շարքում, ինքնին քայքայիչ այս անորոշ հեռանկարն իբրեւ թե բավական չէ, դեռ ամեն օր ապրում ենք զգացումով, թե մեր տներ մարդիկ են մտել, օտարներ, որոնք կապ չունեն ո՜չ մեր անցյալի, ոչ՝ էլ ապագայի հետ

Սինանյանի, մի քայլից ավել մտածել չկարողանալու վտանգների մասին. Արշակ Սադոյան

Բայց նրանք իրենց ընտրողի հետ հնարարավորինս անկեղծ են. երեկ՝ Արցախի հիմնախնդրի համատեքստում վարչապետը բառիս բուն իմաստով այդ նույն ամբիոնից հայտարարեց՝ որ որեւէ մեկն իրենց հարց տալու համարձակության իրավունք չունի. քվե են ստացել ու վերջ:
«
Շատ ենք ու վերջ» բոլշեւիկյան վարքագիծը համատարած է, ամենուր՝ կառավարման բոլոր մակարդակներում, առաջին իսկ օրիցմերժելով անցյալը՝ սակայն որդեգրելով ու վերտուոզ կատարելության հասցնելով անցյալի ամենաայլանդակ դրսեւորումները

Լիբանանում իրավիճակը կտրուկ սրվեց. Արման Աբովյան

Ձեր տգետի համառությունն ու խլությունը հյուծել է երկիրը, նրա քաղաքացունմի՞թե դուք նաեւ չեք տեսնում կամ՝ չե՞ք ուզում տեսնել

Իհարկե, անիմաստ է իշխող քաղաքական ուժի գեներացրած «քաղաքական» ողջ համատեքստում քաղաքագիտական կատեգորեաներով խոսելը: Նրանք ո՜չ քաղաքական հիշողություն ունեն, ոչ՜փորձ, ո՜չ պատասխանատվություն, ո՜չ ինստիտուցիոնալ բարոյականությունԻզուր չէ, որ այս օրերին շատերը՝ երկրի ներկայի ողջ սնանկությունն ու տապալումը վերջին նյարդով ընկալող մարդիկ, հուսահատված արձանագրում են՝ Կարթագենը պիտի կործանվի

Այնպես չէ, որ Կրեմլից կամ Վաշինգտոնից պետք է գան ու Փաշինյանին հանեն, հայ ժողովուրդը բերել է, ինքն էլ կտանի. Նիկողոսյան

Բոլորովին պատահական չէր, որ այսօրվա միջադեպը տեղի ունեցավ ԱԺ-ում, ՀՀ վարչապետի ներկայությամբ, երբ քննվում էր Կառավարության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքների մասին տարեկան զեկույցը։

Այո, բոլորովին պատահական չէրԿառավարության ծարգիրը, որը սեւով սպիտակի վրա՝ իբրեւ կառավարության խնդիր, արձանագրել էր իր քաղաքացիներին երջանիկ դարձնելը, բառիս բուն իմաստով այդ ծրագիրն իրականացնող քաղաքական ուժը մղձավանջ է դարձրել մեր իրականությունը, երկիրը թաղել ատելության, վրեժխնդրությունների ու սամասուդի ոստայնում:

ԿՈՉ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Մեծ հաշվով ոչ մի պատահական բան չի կատարվում, երբ օրենքի փոխարեն իբրեւ վարքագիծ ու փիլիսոփայություն որդեգրվում է քստմնելի դուխովը, դատական համակարգի փոխարեն սամասուդը, ասֆալտին փռելը կամ պատին ծփելը, այլ բան սպասելը պարզապես միամտություն է: Սա պետականության կորստի ճանապարհն է

Ձեր գլուխը միայն ուտելո՞ւ համար է. Միհրդատ Մադաթյան

Իսկ այսօր Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձն էր: Դուք դառնացրիք մեր հաղթանակը, հաղթանակ, որ վերականգնեց մեր հավաքական երազանքներն ու քաղաքական արժանապատվությունը, հաղթանակ, որ Հայոց անկախ պետականության ճանապարհի կարեւոր հիմքերից մեկն էր:
Բայց դուք ի՞նչ կապ ունեք այդ ամենի հետ

Արցախի նախագահը աջակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Հ.Գ.- Այսօր կարծես թե թավշյա, ոչ բռնի հեղափոխության տարելիցն էր...»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА