o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շուշին հայ գրականությանը տվել է մի շարք նշանավոր դեմքեր

08.05.2020 21:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շուշին հայ գրականությանը տվել է մի շարք նշանավոր դեմքեր

Շուշիի ազատագրման 28-ամյակի առթիվ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը իր հարուստ արխիվից ներկայացնում է Շուշիի մշակույթի մեկ դարը` 1820-1920թթ, որն այսօր «Իրավունքը», օրվա ընթացքում ներկայացնում է իր ընթերցողների ուշադրությանը:

Շուշին զգալի դեր է խաղացել ժողովրդական երաժշտական արվեստի զարգացման գործում

Շուշի քաղաքը հայ գրականությանը տվել է մի շարք նշանավոր դեմքեր, ինչպիսիք են՝ գրողներ Մուրացանը, Լեոն, Հակոբ Հակոբյանը, Լևոն Աթաբեկյանը, Տմբլաչի Խաչանը, Գրիգոր Ներսիսյանը, Գուրգեն Բորյանը, Սարգիս Աբրահամյանը, զվարճախոս Պըլը-Պուղին, գրականագետներ Ա Տերտերյանը, Հ Գյուլիքևխյանը, Խ Սարգսյանը, Ա Առաքելյանը և ուրիշներ։

Տարբեր տարիներին այստեղ դասավանդել են հայ մշակույթի նշանավոր դեմքեր Պ Պռոշյանը, Ս Մանդինյանը, Լ Մանվելյանը, Հ Առաքելյանը, Լ Սարգսյանը, Ա Չիլինգարյանը, Ա Տեր-Պետրոսյանը, Վրթ Փափազյանը, Ս Կանայանը, Ե Լալայանը և ուրիշներ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА