o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պապիկիս հրաշքով փրկել է ծոցագրպանում եղած Աստվածաշունչը». Հայկ Մարության

09.05.2020 10:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
«Պապիկիս հրաշքով փրկել է ծոցագրպանում եղած Աստվածաշունչը». Հայկ Մարության

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների` հայրերի ու պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Հայրենական մեծ պատերազմին իր մասնակցությունն է ունեցել նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մայրական պապիկը` Գարեգին Քրքրյանը. «Իմ մայրական պապիկս` Ռուսաստանի Ռոստովի մարզի բնակիչ Գարեգին Քրքրյանը, 1941 թվականին նույնպես մեկնել է ռազմաճակատ եւ մինչեւ 1945 թվականի ամռանը մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Նա մասնակցել է Կուրսկի մեծ ճակատամարտին»,- ասում է Հ. Մարությանն ու ափսոսանք հայտնում, որ ճակատագիրը հնարավարություն չի տվել իր պապիկին տեսնելու. «Ցավոք, ես պապիկիս չեմ տեսել, քանի որ նա կյանքից հեռացել է 1968 թվականին, իսկ ես ծնվել եմ 1976 թվականին: Բայց մի հետաքրքիր պատմություն կա. պապիկս ռազմաճակատ է մեկնել Աստվածաշունչը ծոցագրպանում, եւ երբ պատերազմի ժամանակ պայթյուն է եղել, պապիկս հրաշքով փրկվել է, քանի որ ծոցագրպանում եղած Աստվածաշունչը պայթյունի ամբողջ բեկորները իր վրա է վերցրել: Պատերազմի ավարտից հետո, երբ վերադարձել է տուն, արդեն հոգեւորական է դարձել, ապա նշանակվել Ռոստովի հայկական եկեղեցու հոգեւոր առաջնորդ, շատ մտերիմ է եղել Վազգեն Առաջին վեհափառի հետ: Այս պատմությունն ինձ համար շատ կարեւոր է, ես հպարտ եմ թե՛ իմ եւ թե՛ մեր հայազգի բոլոր հերոսներով, որոնք շատ մեծ ներդրում ունեն Մեծ հայրենական պատերազմի հաղթանակում»:

Զբոսաշրջության ոլորտը փրկելու համար անհրաժեշտ է առանձնահատուկ միջոցառում. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ.«Իրավունք TV»

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА