o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամեն անգամ պապիս հուշերը լսելիս, սարսուռ էր անցնում մարմնովս». Արմինե Շավարշյան

09.05.2020 12:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
«Ամեն անգամ պապիս հուշերը լսելիս, սարսուռ էր անցնում մարմնովս». Արմինե Շավարշյան

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների հայրերի ու պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Հայրենական մեծ պատերազմին իր մասնակցությունն են ունեցել նաեւ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի թատերական բաժնի ավագ գիտաշխատող ԱՐՄԻՆԵ ՇԱՎԱՐՇՅԱՆԻ պապիկը:

Անցնող շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ

«1941 թվականին, երբ համաշխարհային պատերազմի բոթը նաեւ Հայաստանի Հանրապետություն հասավ, որքան ողջ տղամարդ էր մնացել, բոլորն էլ դեպի ռազմաճակատ ուղեւորվեցին: Պապս` Տիրայր Արշավիրի Շավարշյանը, օգոստոսի 1-ին գնացել է ֆրոնտ: Նախ` Թելավ, զինվորական դպրոց, իսկ հետո, 1942թ. մարտ ամսին զինվորական դպրոցն ավարտելուց հետո, վերադառնում է Երեւան եւ որպես լեյտենանտ Քանաքեռի ու Մհուբի զինվորական վաշտեր էր պատրաստում` ֆրոնտի համար: 1942 թվականի օգոստոսի 8-ին մեկնում է ֆրոնտ` Գրոզնի: Այնտեղ հայկական դիվիզիա է կազմավորում` գեներալ Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ»,- պատմում է հերոս պապիկով հպարտացող թոռնուհին ու շարունակում. «Պապս մինչեւ Բեռլինի մատույցները եղել է առաջավոր դիրքերում եւ ամբողջ կռիվների ընթացքում կատարել է կապավոր սպայի պաշտոնը, ապա դարձել Նվեր Սաֆարյանի համհարզը: Եղել են դեպքեր, երբ նա ձիով անցնելիս է եղել մինապատված դաշտավայրով: Այդ մասին պապիկս պատմում էր. «Ձիս քշում եմ, սակայն կենդանին տեղից չի շարժվում, զարմացած այս ու այն կողմ եմ նայում: Ձիավորները շտապով ինձ են մոտենում, ասելով` տեղամասը մինապատված է: Կենդանին ավելի լավ էր ըմբռնում տեղային վտանգավորությունը: Պատահել է թշնամու գնդացիրն ինձ վրա է ուղղվել, որից հետո ես ամբողջությամբ ծածկվել եմ քանդված հողային բլրով: Ուշքի եմ եկել ու չեմ հավատացել, որ ողջ եմ մնացել, ավելին` մի քերծվածք անգամ չեմ ստացել: Մի անգամ էլ երկու հոգով ենք կատարել հրաման նույն գործով: Դարձյալ գնդացիրը մեզ վրա էր... պայթյուն, կրակ ու մոխրային ամպ: Քայլում եմ, նայում եմ` մենակ եմ, ընկերս չկա: Հետ եմ գնում, տեսնում եմ` արդեն սպանված է: Փորձում եմ քարշ տալով նրան տանել, բայց ուժերս չի պատում, իսկ ես ուշանում եմ ինձ վրա դրված հրահանգը կատարելուց: Համբուրում եմ նրան ու լացով հեռանում»:

Ապրիլյանի հանգամանքները քննող հանձնաժողովն ինչ է ակնկալում լսել Էդվարդ Նալբանդյանից. «Հրապարակ»

Ամենատպավորիչը պապիս պատմածներից Ղրիմի գրավումն էր: «Սովետական ռուսական գունդն աստիճանաբար առաջ է շարժվում: Գրոհը սկսած` առանց նահանջելու, իրար հետեւից թշնամուց խլում ենք Մոզդոկն իր շրջաններով, ինչպես նաեւ Կիսլովոդսկը եւ առաջ շարժվելով վերցնում ենք Նովոռոսիյսկը եւ գնում դեպի Ղրիմի թերակղզի: Հայկական դիվիզիան պիտի անցներ Ղրիմի թերակղզու հարավ-արեւելյան մասով ու գրավեր Ղրիմի թերակղզու այդ սուր ծայրով հրվանդանը` Թամանը: Մեր դիվիզիան հերոսական մարտով վերցնում է Թամանը: Սա էլ առիթ է դառնում, եւ մեր` Նվեր Սաֆարյանի դիվիզիան, անվանակոչվում է Հայկական Թամանյան դիվիզիա: Ամբողջ սովետական գունդը վերցնում է Ղրիմի թերակղզու հարավային մասը: Վերցնում են Կերչը: Այս մարտերի ժամանակ իմ պահապան հրեշտակը երբեք ինձ չի լքել: Կերչում կանգնած էինք յոթ հոգի, ես հեռացա թե չէ, գնդացիրը խփեց, մնացած բոլորն էլ սպանվեցին»:

Ամեն անգամ` պապիս հուշերը լսելիս, սարսուռ էր անցնում մարմնովս, բայցեւայնպես հպարտանում էի նրանով: Կերչի տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ պապիս հրամանատարը` Նվեր Սաֆարյանը, տասը օրով նրան արձակուրդ է տալիս: Այդ տասը օրվա մեջ նա հասցնում է գալ Երեւան եւ նշանվել իր սիրելիի` տատիս հետ»:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА