o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ մտավորականներ, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին

09.05.2020 09:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Հայ մտավորականներ, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների` հայրերի ու պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Հայրենական մեծ պատերազմին իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ մի շարք հայ մտավորականներ, որոնց թիվը գերազանցում է 40-ը: «Իրավունքն» սակայն ներկայացնում է նրանցից մի քանիսին` օգտվելով Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տրամադրած հարուստ արխիվից:

Դահլիճում կարող են լինել մարդիկ, ովքեր վարակակիր են ու իրենք էլ չգիտեն դրա մասին

ԳՈՒՍԱՆ ՇԱՀԵՆ (1909- 1990)

Image may contain: 1 person, suit and closeupՍարգսյան Շահենի տոհմում եղել են հայտնի աշուղներ, որոնց մոտ սովորել է գուսան Շահենը։
Նա 1937-1941թթ․ եղել է Հայֆիլհարմոնիայի երգի և պարի անսամբլի մեներգիչ: 1967 թվականին ստացել է «ՀԽՍՀ ժողովրդական արտիստի» կոչում:
Շահենի պապը կռվել է Անդրանիկ զորավարի ջոկատում, հայրը Առաջին աշխարհամարտի տարիներին զորակոչվել է բանակ, իսկ Շահենը Հայրենական պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է ռազմական գործողություններին։
Պատերազմի ավարտից հետո ղեկավարել է «Շահենի քնար», «Երևան» և «Շիրակ» անսամբլները։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ Մոսկվայում կայացած ստուգատեսներին,իսկ 1939 և 1956 թթ․՝ Մոսկվայում Հայ արվեստի և գրականության տասնօրյակներին։ 1982թ․ Գյումրիում հիմնադրել է աշուղական դպրոց։ Գրել է ավելի քան 500 երգ։

 

 

ՇԱՀԵՆ ԹԱԹԻԿՅԱՆ(1924-1992)

Արձակագիր, սցենարիստ Շահեն Թաթիկյանը ավելի քան երկու տասնյակ գրքերի և սցենարների հեղինակ է: 1942-45թթ․ նա մասնակցել է Հայրենական պատերազմին, որտեղ ծանր վիրավորվել է: 1968-1971 թթ․ եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի «Երևան» կինոմիավորման տնօրենն ու գլխավոր խմբագիրը, 1977-1980թթ․՝ «Սովետական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիրը։

Հեղինակի սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել են «Ապրեցեք երկար», «Արշակը» և «Ոսկի և հող» ֆիլմերը: Պատերազմական տարիներն են արտացոլված նրա «Երիցս խաչվածը» (1985թ․) վեպում։ 1985թ․ արժանացել է «ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ» կոչմանը։


 

ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆ (1905-1980)

Գրող, լրագրող, արձակագիր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Անանյանը որսորդական պատմվածքի սկզբնավորողը և արկածային ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ:

1941 թվականին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և մինչև պատերազմի ավարտը մարտնչել է հաղթանակի համար։ Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակներն արժանացել են մրցանակի։

Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Այդ վիպակների հիման վրա Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները:

 

 

ԳԵՎՈՐԳ ԱՐՄԵՆՅԱՆ (1920- 2005)

Image may contain: 1 person, playing a musical instrumentՀայ մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ Գևորգ Արմենյանը 1941- 1945թթ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ծառայելով կապի հատուկ գնդում՝ Կերչից հասել է Հարավսլավիա, Հունգարիա, իսկ հաղթանակի օրը դիմավորել է Ավստրիայում։ Պատերազմի տարիներին հեղինակել է մի շարք երգեր։ Գրել է երաժշտություն ֆիլմերի համար («Նվագախմբի տղաները», «Տերտերին ուխտը»):

Կոմպոզիտոր դառնալու երազանքը Գ․Արմենյանին վիճակվեց իրականացնել միայն պատերազմի երկար ու ձիգ ճանապարհն անցնելուց հետո։ 1953 թ. ավարտելով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝ 1958թ․ մինչև կյանքի վերջը դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1968-1970 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի 2-րդ կարգի», «Բելգրադի ազատագրման համար», «Գերմանիայի դեմ հաղթանակի» մեդալներով։

 

 

ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ (1922-1995)

Image may contain: 1 person, hat, outdoor and closeupԼեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը ավելի քան չորս տասնյակ լեզվաբանական և գրականագիտական աշխատությունների հեղինակ է:

1940 թվականին նա զորակոչվում է բանակ, մասնակցում Հայրենական մեծ պատերազմին, վիրավորվում և գերի է ընկնում, գերությունից ազատվելուց հետո կրկին մասնակցում է ռազմական գործողություններին։

Պատերազմի ավարտից հետո զորացրվում է։1990թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1991 թվականից մինչև կյանքի վերջը (1995թ․) եղել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը։

Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի II աստիճանի» շքանշանով։

 

 

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА