o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել  է պապս` Միհրդատ Համբարձումի Անանյանը, ով անհայտ կորած հերոսների շարքում է.ՊԵԿ նախագահը իր հերոս նախնիների մասին եւ ոչ միայն

09.05.2020 09:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել  է պապս` Միհրդատ Համբարձումի Անանյանը, ով անհայտ կորած հերոսների շարքում է.ՊԵԿ նախագահը իր հերոս նախնիների մասին եւ ոչ միայն

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ`«Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Այս անգամ «Իրավունքի» հարցերին պատասխանել է ՀՀ ՊԵԿ նախագահ  ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԸ, ով անդրադառնալով Մեծ հայրենական պատերազմում իր պապերի մասնակցությանը հայտնել է.

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյանը՝ հոր մահվան մասին

-Հայրենական մեծ պատերազմում մասնակցել  է պապիկս` Միհրդատ Համբարձումի Անանյանն, ով 1941 թվականին մեկնել է ռազմաճակատ և չի վերադարձել: Նա այն հերոսների շարքում է, ովքեր անհայտ կորած են համարվում:

ՊԵԿ նախագահի ընտանիքը անմասն չի մնացել նաեւ Արցախյան հերոսամարտի տարիներին Հայրենիքի ազատագրման համար մղվող պայքարից .

-Երևանի ժողինստիտուտի առաջին կուրսում էի, երբ 1988-ին սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Ուսանողական տարիները համընկան Ղարաբաղյան շարժման հետ, մի ժամանակաշրջան, երբ առկա էր երկրի անկախության և պետության կառուցման խնդիրը:

Արցախյան պատերազմին մասնակցել է տասնիննամյա միջնեկ եղբայրս` Սասուն Անանյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է։ Նա եղել է ազատամարտիկ և «Սասուն» կամավորականների ջոկատի կազմում 1990-1994 թվականներին ակտիվ մասնակցել է Մեղրիի, Կոռնիձորի, Ոսկեպարի, Նոյեմբերյանի հարակից սահմանների, Նյուվադի, Խոջալուի, Մալիբեյլու, Ասկերանի, Փարուխ և Խրամորթ գյուղերի, Ֆիզուլիի համար մղված ինքնապաշտպանական և ազատագրական մարտական գործողություններին: Սասուն Անանյանը, ռազմական գործողություններին զուգահեռ, ռազմադաշտային հոսպիտալում իրականացնելով վիրահատություններ, փրկել է վիրավոր ընկերների կյանքերը: Նա ստացել է զինվորական, կառավարական և պետական մի շարք պարգևներ:

Իսկ ահա արդեն ապրիլյան քառօրյա պատերազմի՝ հանուն հայրենիքի մղվող պայքարում, ներգրավված է եղել եւ ամիջական մասնակցություն է ունեցել ՊԵԿ նախագահի որդին՝ Սանասար կրտսերը.

-Ապրիլյան քառօրյայի օրերին  որդիս` Սանասարը,  ծառայում էր հայոց բանակում և ապրիլի երկուսից մարտական դիրքերում իրականացնում էր հերթապահություն: Մեր պապերը մեզ ավանդել են անպարտելի երկիր. լինենք նրա արժանի զավակները, պահենք ու պահպանենք մեր երկիրը գործով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА